Հրապարակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը 

Տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության և առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցերը։

Կուսակցության համագումարը միաձայն որոշում է կայացրել մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։

Կուսակցության համագումարը մեկ այլ որոշմամբ հաստատել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։

Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» -ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։

Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին, ժամը՝ 17.00-ին, Ազատության հրապարակում դաշինքի կողմից հրավիրված միասնության հանրահավաքին։

Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև։

  1. Նարեկ Կարապետյան
  2. Արամ Վարդևանյան
  3. Գոհար Մելոյան
  4. Դավիթ Ղազինյան
  5. Ռուբեն Մխիթարյան
  6. Արեգա Հովսեփյան
  7. Մամիկոն Ասլանյան
  8. Հայկ Ֆարմանյան
  9. Մարիաննա Ղահրամանյան
  10. Հայկ Սուքիասյան
  11. Աշոտ Ֆարսյան
  12. Իրինա Յոլյան
  13. Էդգար Ղազարյան
  14. Տիգրան Աբրահամյան
  15. Լենա Մաթևոսյան
  16. Ռոբերտ Կադարյան
  17. Գրիշա Թամրազյան
  18. Լիլիա Շուշանյան
  19. Անդրանիկ Գևորգյան
  20. Գառնիկ Դավթյան
  21. Լիանա Գասպարյան
  22. Արթուր Դանիելյան
  23. Վաղինակ Վարդանով
  24. Լիանա Մանուկյան
  25. Ավետիս Առաքելյան
  26. Հարություն Մնացականյան
  27. Լիլիթ Ղարաջյան
  28. Վրույր Այվազյան
  29. Շիրազ Մանուկյան
  30. Անուշ Միրզոյան
  31. Լևոն Նալբանդյան
  32. Արկադի Թամազյան
  33. Հասմիկ Ենգոյան
  34. Ալեքսանդր Սարգսյան
  35. Մհեր Աղամյան
  36. Գոհար Օսիպյան

ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանը հաստատել է Լիբանանի ներգրավումը հրադադարի համաձայնագրում

ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ռիզվան Սաիդ Շեյխը CNN-ի եթերում պաշտոնապես հաստատել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը Վաշինգտոնի, Թեհրանի և ներգրավված կողմերի միջև կնքված համաձայնագրի մաս է կազմում։

«Ձեռք բերված համաձայնությունների և Պակիստանի միջնորդական դերի համաձայն՝ Լիբանանը ներառված է հրադադարի համաձայնագրում։ Այս հարցը լիովին համաձայնեցրել են բոլոր կողմերը և դրա վերաբերյալ որևէ անորոշություն չկա», – հայտարարել է նա։

Շեյխը, մատնանշելով Պակիստանի, ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունները, ընդգծել է, որ այս դրույթին հակասող ցանկացած մեկնաբանություն հակասում է սկզբնական համաձայնագրի տեքստին։

Հիշեցնենք, որ Իրանը, Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 7-ին երկշաբաթյա հրադադարի համաձայնագիր են հաստատել:  Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ այս ընթացքում կապահովի Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը:

Իսրայելը, հղում անելով Լիբանանի համար գործող հրադադարի համաձայնագրի բացառմանը, հարվածներ էր հասցրել այդ երկրին։ Ավելի ուշ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Լիբանանում հրադադարը պլանի առաջին պայմանն էր։

Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը: Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է՝

1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
4. Սևակ Խաչատրյան
5. Արթուր Խաչատրյան
6. Քրիստինե Վարդանյան
7. Աղվան Վարդանյան
8. Գեղամ Մանուկյան
9. Ագնեսա Խամոյան
10. Լևոն Քոչարյան
11. Արթուր Սարգսյան
12. Լիլիթ Գալստյան
13. Մեսրոպ Մանուկյան
14. Գառնիկ Դանիելյան
15. Քրիստինե Նազարյան
16. Բորիս Թամոյան
17. Նարեկ Մանթաշյան
18. Լուսինե Քարամյան
19. Գերասիմ Վարդանյան
20. Կարեն Սիմոնյան
21. Անուշ Առաքելյան
22. Արման Ղազարյան
23. Արթուր Օհանյան
24. Արմենուհի Կյուրեղյան
25. Միհրդատ Մադաթյան
26. Իգոր Սարգսյան
27. Ռուբինա Պետրոսյան
28. Սամվել Հակոբյան
29. Արծվիկ Մինասյան
30. Անուշ Բրուտյան

Լիակատար կապիտուլյացիա և պատերազմի հետաձգում. hամաշխարհային լրատվամիջոցները ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին  հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին: Նա նշեց, որ այս որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի առաջարկին համապատասխան և «պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ լինի լիովին, անհապաղ և անվտանգ կերպով վերաբացել Հորմուզի նեղուցը»:  ՏԱՍՍ-ը փոխանցել է ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաշխարհային լրատվամիջոցների արձագանքները:

ԱՄՆ

The Washington Post. «Հրադադարը կարող է չգոհացնել Թրամփի ամենաճակատամարտիկ կողմնակիցներից մի քանիսին: Չկա որևէ երաշխիք, որ Իրանի հետ համաձայնագիր կկնքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Սակայն Թրամփն ունի իր սեփական պատճառները հակամարտությունը վերջ դնելու ցանկության համար, այդ թվում՝ բենզինի գների գրեթե կրկնապատկումը և իր վարկանիշի անկումը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ»:

Իրան

« Kayhan» թերթ. «Զինադադարի փոխարեն մենք պետք է ընդմիշտ ազատվեինք այս կատաղած շնից»։

Մեծ Բրիտանիա

«The Times» թերթ. «Մենք կարող ենք լսել Թրամփի կողմնակիցներից, որ իրանական քաղաքակրթությունը ոչնչացնելու նրա սպառնալիքը անհրաժեշտ ռիսկային խաղ էր՝ չարագործ ռեժիմը հնազանդեցնելու համար, և որ Թրամփը հաղթել է. նպատակը արդարացրել է միջոցները: ԱՄՆ-ն և Իսրայելը կաթվածահար են արել աշխարհի ամենավատ ռեժիմներից մեկը՝ սպանելով բարձրաստիճան պաշտոնյաներին և թուլացնելով նրա ռազմական ապարատը: Սակայն նրանք թողել են վրեժխնդրության ծարավ մարտական ​​​​փորձ ունեցող առաջնորդների մի խմբի: Թրամփն  այն նախագահն է, որը հաճախ է ասել, որ խոսքերն արժեք չունեն, և նա անզգուշորեն է գործել իր նպատակներին հասնելու համար՝ աշխարհին ցույց տալով մտածելակերպ, որը ցնցել է բազմաթիվ դաշնակիցների, չհաշված հակառակորդներին»:

Ֆրանսիա

« Le Figaro» թերթ. «Ոչ մի կողմ  հետաքրքրված չէր  այս թանկարժեք պատերազմը երկարաձգել իր աճող ռիսկերով:

Այս պահին  երկու կողմերն էլ կարող են որոշակի հաղթանակ հայտարարել։ Հրադադարը կանխեց լարվածության սրումը,  սակայն այն չի լուծում բոլոր խնդիրները։ Ուրբաթ օրը մեկնարկելիք բանակցությունները չեն խոստանում հեշտ լինել:  Ամերիկայի  15 առաջարկները և իրանական 10 պահանջները մեծ մասամբ անհամատեղելի են»։

ՀՀ իշխանությունը ճնշում է ընդդիմությանը՝ փոխելով ընտրական խաղի կանոններն ընտրությունից մի քանի շաբաթ առաջ․ Известия

Հայաստանի իշխանությունները շտապել են փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։ Հիմնական փոփոխությունն այն է, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անուն կամ ազգանուն։ Այս որոշումը հարված է խոշոր ընդդիմադիր ուժերին, և նախևառաջ՝ Սամվել Կարապետյանի կուսակցությանը, որի անվան մեջ ներառված է նրա անունը․ գրել է Известия-ն։

Կայքն ընդգծել է, որ փոփոխությունն իրականացվել է չափազանց շտապողականորեն։ Մինչև ընտրությունը մնացել է ընդամենը երկու ամիս. երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 13-ին կսկսի գրանցել դաշինքները քարոզարշավին մասնակցելու համար։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը քիչ ժամանակ ունի փոփոխություններ կատարելու համար։

Հատկանշական է, որ ընդունված որոշումը հակասում է եվրոպական կառույցների առաջարկություններին, որոնց իշխող կուսակցությունը ցանկանում է միանալ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վենետիկի հանձնաժողովը պահանջում է, որ ընտրական օրենսդրությունը չփոփոխվի ընտրություններից մեկ տարի առաջ։ Սակայն Հայաստանի կառավարության պաշտոնյաները պնդում են, որ այս առաջարկությունը վերաբերում է միայն իրավական հիմքերին, ինչպիսիք են քվեարկության ընթացակարգերը և ընտրական հանձնաժողովների անդամակցությունը, մինչդեռ «տեխնիկական փոփոխությունները», ենթադրաբար, թույլատրվում են։

Լրատվամիջոցը շեշտել է, որ սա կառավարության առաջին հարձակումը չէ ընդդիմության վրա։

Ըստ փորձագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկու՝ ՀՀ իշխանությունները վերացնում են ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները։

«Մենք տեսանք կատաղի պայքար Հայ եկեղեցու դեմ, որի ընթացքում ձերբակալվել են վեց եպիսկոպոսներ, խիստ սահմանափակվել են Գարեգին II կաթողիկոսի տեղաշարժերը, և պահանջներ են ներկայացվել նրա հրաժարականի համար։ Այժմ մենք տեսնում ենք քաղաքական ընդդիմության վրա ճնշում, քանի որ ընտրական խաղի կանոնները փոխվում են ընտրության օրվանից մի քանի շաբաթ առաջ»,- նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ անակնկալներ հնարավոր են նաև քվեարկության ժամանակ, մասամբ այն պատճառով, որ հայկական ընդդիմությունը բավականին թույլ է։

«Իշխող կուսակցության վարկանիշը ցածր է, բայց նրա հակառակորդների միավորները ևս ցածր են։ Դեռևս չկան նշանակալի դեմքեր, որոնք կարող են դեմ լինել Փաշինյանին»,- նշել է նա։

Հայաստանը խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի հետ, բայց դուրս չի գա ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից․ ռուս  պաշտոնյաներ

Երևանը դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ դա մահացու հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը: Այս մասին Известия-ի հետ զրույցում նշել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Հայաստանը երբեք չի դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դա նրա համար մահ կլինի, դա հավասարազոր կլինի տնտեսության մահվան։ Երկրորդ, նույնիսկ եթե դուրս գա, ստիպված կլինի միանալ Եվրամիությանը (ԵՄ), բայց ո՞վ կընդունի նրան ԵՄ», – նշել է խորհրդարանականը։

Կալաշնիկովը հավելել է, որ Ռուսաստանը պետք է նույն կերպ արձագանքի «Երևանի անբարյացակամ հարձակումներին»։ Նրա խոսքով՝ ամենաշատը կտուժեն հայ ձեռնարկատերերը։

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն, իր հերթին, ընդգծել է, րոր Հայաստանը չունի ԱՊՀ-ի հետ համագործակցությունը կրճատելու կամ դրանից դուրս գալու ծրագրեր։

«Երևանը հետաքրքրված է ԱՊՀ-ի հետ բազմաթիվ ոլորտներում շփումներով՝ տնտեսական, իհարկե, քաղաքական և մարդասիրական։ Նրանք որոշակի կասկածներ և բարդություններ ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ ռազմաքաղաքական ոլորտի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, հարցեր չկան», – նշել է նա։

Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարն իրականացրել է սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթաց

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում իրականացրել է հողատարածքների սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթացը․ հայտում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված 0,2200 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ և համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում գրանցել է  քաղաքացու սեփականության իրավունքը՝ որպես հիմք նշելով Առինջի գյուղապետի՝ 1996 թվականի հոկտեմբերի 1-ի գոյություն չունեցող որոշումը:

Կադաստրի կոմիտեի վերը նշված պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերով՝ 15,900,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը:

Բացի այդ, Կադաստրի կոմիտեի մեկ այլ աշխատակցի ներկայացրած՝ նույն հողատարածքում 3965,65 քմ մակերեսով շինությունների վերաբերյալ ուրվագծերի հիման վրա վերը նշված պաշտոնատար անձը սեփականության իրավունքի վկայականում ներառել է կեղծ տվյալներ և առանց օրինական հիմքերի առկայության նույն հողամասի գրանցումն իրականացրել 0,08 հա մակերեսով ավել:

Արդյունքում՝ Աբովյան համայնքի հաշվեկշռից, առանց իրավական հիմքի, ապօրինի դուրս է բերվել նաև առանձնապես խոշոր չափերով՝ 9,760,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և նույն օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 2 դրվագ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի ուղղությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի՝ Լիբանանին հետզհետե էլ ավելի ինտենսիվ կերպով հասցվող հարվածները՝ նշելով, որ դրանք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվել է, որ նույնիսկ ժամանակավոր հրադադարի պայմաններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը շարունակում է խաթարել խաղաղությանն ու կայունությանը միտված միջազգային ջանքերը. գրում է Ermenihamer-ը։

Բացի այդ, Անկարան վերահաստատել է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը՝ նշելով, որ գործողությունները խորացնում են երկրում արդեն իսկ առկա ծանր հումանիտար իրավիճակը։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը։