Իսրայելն ու Լիբանանը կբանակցեն Վաշինգտոնում․ Axios

Իսրայելն ու Լիբանանը հաջորդ շաբաթ կբանակցեն Վաշինգտոնում․ հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրա խոսքով՝ բանակցությունը տեղի կունենա ԱՄՆ-ում երկրների դեսպանների մակարդակով․ հանդիպմանը կմասնակցի նաև Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան։

Ովքե՞ր են ընդգրկված «Առաջարկ Հայաստանին» ուժի ցուցակի առաջին 3 տասնյակում

ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում: Համագումարը նաև հաստատեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուներին:

1. Ծառուկյան Գագիկ
2. Թևանյան Անդրանիկ
3. Սարգսյան Լուիզա
4. Այվազյան Արա
5. Մանուկյան Արմեն
6. Բաբայան Մետաքսյա
7. Գրիգորյան Մարտուն
8. Սուրենյանց Սուրեն
9. Վարդանյան Էլինար
10. Հովհաննիսյան Վահե
11. Ստեփանյան Գևորգ
12. Տոնոյան Իվետա
13. Մելքումյան Միքայել
14. Աբովյան Արման
15. Առուստամյան Նորա
16. Ռոստոմյան Հրաչյա
17. Փիրոյան Արման
18. Մանուկյան Լիաննա
19. Քոսակյան Արմեն
20. Գրիգորյան Կարեն
21. Դավթյան Նունե
22. Բոզոյան Երվանդ
23. Կակոյան Կամո
24. Կարապետյան Սաթենիկ
25. Շաքարյան Ռոման
26. Դանիելյան Ստեփան
27. Մանուկյան Արեգնազ
28. Հարությունյան Մխիթար
29. Սերգոյան Կարեն
30. Գրիգորյան Գայանե»

Ովքե՞ր են ընդգրկված «Առաջարկ Հայաստանին» դաշինքի նախընտրական ցուցակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում ասվել է, թե ովքեր են լինելու Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Առաջարկ Հայաստան»-ին դաշինքի նախընտրական ցուցակի 20-յակում․

Գագիկ Ծառուկյան
Մանուկյան Լիանա
Ռոստոմյան Հրաչյա
Արման Աբովյան
Միքայել Մելքումյան
Տոնոյան Իվետա
Ստեփանյան Գևորգ
Հովհաննիսյան Վահե
Վարդանյան Էլինար
Սուրենյանց Սուրեն
Գրիգորյան Մարտուն
Բաբայան Մետաքսյա
Մանուկյան Արմեն
Այվազյան Արա
Սարգսյան Լուիզա
Թևանյան Անդրանիկ

Ցուցակը ես եմ գլխավորում, բայց վարչապետի թեկնածուն ես չեմ․ Ծառուկյանի ճեպազրույցը՝ կետերով

Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը։ Նախքան համագումարի մեկնարկը՝ կուսառաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրա հայտարարությունների առանցքային դրույթները՝ կետերով․

  • Ցուցակը, այո՛, ես եմ գլխավորելու, բայց դա դեռ չի նշանակում, որ ես եմ լինելու մեր ուժի վարչապետի թեկնածուն։
  • Ունենք վարչապետի 3-4 թեկնածու, առաջիկայում պարզ կլինի՝ նրանցից ով է վարչապետի թեկնածուն։
  • Եթե խորհրդարան մտնի ընդդիմադիր 3ուժ, և այնպես ստացվի, որ վարչապետի թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, մենք մեր ձայները նրա ուժին չենք տալու։
  • Ո՛չ հիներիի, ո՛չ էլ ներկաների հետ կոալիցիա չեմ պատկերացնում։
  • Բելառուսի նախագահն իմ ընկերն է, նա ամեն հարցով հայ ժողովրդի կողքին է։

Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանությանը

Երեխաների անվտանգությանը նվիրված կլոր սեղանի շրջանակում քննարկվեցին Հայաստանում երեխաների պաշտպանության վերջին բարեփոխումներն ու միջոցառումները։

2025 թվականի նոյեմբերի 29-ից Հայաստանում ներդրվեց «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքը:

2026 թվականի մարտի 30-ին կայացած կլոր սեղանը միավորել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, սոցիալական աշխատողներին, մանկավարժներին, հոգեբաններին, հոգեթերապևտներին, հոգեբույժներին, իրավաբաններին և միջազգային կազմակերպություններին` օրենքի կիրառման վաղ փորձը քննարկելու և ի հայտ եկող առաջնահերթությունները սահմանելու համար:

Քննարկումը կենտրոնացած էր երկու ամենահրատապ մարտահրավերների վրա՝ երեխաների թվային և առցանց ռիսկերին ենթարկվելը և նրանց հոգեկան առողջությունը: Մասնակիցներն ուսումնասիրեցին մի շարք արձագանքներ, այդ թվում՝ հիմնական ռիսկերը լուծելու համար կառավարության կողմից կարգավորման ուժեղացման անհրաժեշտությունը, երեխաների համար հոգեբանական աջակցության ծառայությունների ընդլայնումը և նման ծառայությունների ներառումը պարտադիր առողջապահական ապահովագրության փաթեթում:

Կարգավորող միջոցառումների հետ մեկտեղ մասնակիցները շեշտեցին կանխարգելման կարևորությունը: Մասնավորապես, զգալի ուշադրություն դարձվեց կրթության և դաստիարակության դերին: Մայրերի և հայրերի ծնողական պարտականություններին նախապատրաստումը, ինչպես նաև ի հայտ եկող ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը նշվեցին որպես գործողությունների կարևորագույն ոլորտներ: Մասնակիցներից շատերը նաև ընդգծեցին կրթության և դաստիարակության դերը, այնպիսի կրթության, որը խթանում է բարեկամությունը, վստահելիությունը և ազնվությունը երեխաների հետ հարաբերություններում։

Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայաստանի Սոցիալական Դիսկուրսի գրասենյակի (ՀՀ Բահայի համայնք) և «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի կողմից։

 

 

Սպիտակ տունը Ջորջ Քլունիին «ռազմական հանցագործ» է համարում

Սպիտակ տունը դերասան Ջորջ Քլունիին համարում է «ռազմական հանցագործ», պատճառը նրա «սարսափելի ֆիլմերն ու դերասանական նողկալի խաղն» է․ գրել է The Independent-ը։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ նախագահականը նման դիրքորոշում է «որդեգրել» այն բանից հետո, երբ դերասանը քննադատել է Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությունները։

Օրեր առաջ Քլունին ԱՄՆ նախագահին մեղադրել էր ռազմական հանցագործություն իրականացնելու մտադրության համար, երբ Թրամփի հայտարարել էր, թե «Իրանը՝ որպես քաղաքակրթություն, կարող է վերանալ»։

 

Հարավային Կորեայում փնտրում են կենդանաբանական այգուց փախած գայլին

Հարավային Կորեայում երեկվանից որոնում են 1.5 միլիոն բնակչություն ունեցող Դեջոն քաղաքի կենդանաբանական այգուց փախած գայլին․ գրում է The Guardian-ը։

Քաղաքի հրշեջ-փրկարար ծառայության պաշտոնյան հայտնել է, որ որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ հրշեջներ, ոստիկաններ և զինվորականներ։

Կենդանաբանական այգու մոտակայքում գտնվող դպրոցը փակվել է՝ անվտանգության նկատառումներով։

 

Ի՞նչ էր դարեր շարունակ թաքցնում Կոլիզեումը․ վերականգնվել է ամֆիթատրոնի նախնական տեսքը

Իտալիայի ամենախորհրդանշական տեսարժան վայրը ստացել է նոր ուշագրավ տեսք։ Հռոմի Կոլիզեումը ենթարկվել է լայնածավալ վերականգնման․ արդյունքում բացահայտվել են դրա սկզբնական կառուցվածքի այն մասերը, որոնք թաքնված են եղել դարեր շարունակ․ գրում է Euronews-ը։

Ամֆիթատրոնի դրսում տեղադրվել են նոր տրավերտինե մարմարե բլոկներ՝ մատնանշելով վայրը, որտեղ նախկինում գտնվում էին հիմնական մուտքի սյուները:

Նախագծի շրջանակում վերականգնվել են Կոլիզեումի արտաքին եզրերը, բացահայտվել են ամֆիթատրոնի այն մասերը, որոնք տարիներ շարունակ թաքնված են եղել գետնի տակ։

Հնում բոլոր ոչ գլխավոր կամարների վերևի հատվածներում փորագրված են եղել համարներ, որպեսզի մարդիկ հեշտությամբ կարողանային գտնել ճիշտ մուտքը։

Վերականգնման նախագծի ճարտարապետ Ստեֆանո Բոերին ասել է, որ նախագծի սկզբնական գաղափարը եղել է այցելուներին իրական պատկերացում տալ հուշարձանի համամասնությունների մասին։

 

ԱՄՆ-Իրան զինադադարը փխրուն է, բայց այլընտրանքը՝ մռայլ․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալլասն Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը և դրա տարածաշրջանային հետևանքները, այդ թվում՝ Լիբանանի և Իրաքի համար։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը մնում է փխրուն, բայց այլընտրանքը մռայլ է թվում։ Առաջնահերթությունը պետք է լինի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը»,- նշել է նա։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունը և Եվրամիության ու ԱՄԷ-ի միջև գործընկերության ամրապնդման հեռանկարները, այդ թվում՝ համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը

Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը․ հայտնում է Մայր Աթոռը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։

Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։

Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից։

Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի։ Այն հակասում է մեր աշխարհասփյուռ ժողովրդի շահերին, վտանգում ազգային արժեհամակարգի հիմերը և խաթարում հոգևոր անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։