Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ գործարքի կնքումը բարդացել է այդ երկրի ռազմական ներուժի թուլացման և նրա ղեկավար կազմի մեծ մասի սպանության պատճառով:

«Ռազմածովային ուժերն այլևս չկան, ռազմաօդային ուժերը չկան, ղեկավարություն չկա, շատ առաջնորդներ այլևս չկան: Գործարք կնքելը հեշտ չէ։ Ոչ ոք չգիտի, թե ով է նրանց ղեկավարը»,- ասել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը հերթական անգամ ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտության հիմնական նպատակն է Թեհրանին թույլ չտալ միջուկային զենք ստանալ:

Նրա խոսքով ՝ Թեհրանն ընդամենը մի քանի շաբաթ էր հեռու միջուկային ռումբի ստեղծումից, երբ 2025 թվականին հրաման տվեց հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:

Թրամփը հավելել է, որ եթե չլիներ ԱՄՆ միջամտությունը, Իրանը «երկրի երեսից կջնջեր» Իսրայելն ու ամբողջ Մերձավոր Արևելքը:

«Նրանք խելագար են։ Նրանք առանց վարանելու միջուկային զենք կկիրառեին»,- եզրափակել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *