Գլխավոր բանտապետը դադարեցրել է հոգևորականների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում

ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր․ հատյնում եմ Մայր Աթոռից:

«Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր բանտապետը դադարեցրել է հոգևորականների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում

ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր․ հատյնում եմ Մայր Աթոռից:

«Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց Եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը Քրեակատարողական հիմնարկներում Հայ Եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային Եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Ձերբակալվել է հաջակցություն Սամվել Կարապետյանի ակցիայի 17 մասնակից

Ձերբակալվել է հաջակցություն Սամվել Կարապետյանի ակցիայի 17 մասնակից․ ABC Media-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկաններն ուժով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատը։

«Ես վստահ եմ, որ իրավական բոլոր գործողություններն ուղղված են իմ և իմ թիմի անդամների դեմ։ Նրանք ուզում են փորձել կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Ես վստահեցնում եմ՝ դա նրանց չի հաջողվելու, փոփոխություններ լինելու են։ Շատ շուտով կտեսնեք»,- դատական նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

 

Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության շրջան. Հաջիև

Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության շրջան. Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կազմակերպված նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող էներգետիկ նախագծերը ներկայումս ծառայում են համաշխարհային էներգետիկ անվտանգությանը և միաժամանակ ապահովում են տարածաշրջանի երկրների շահերը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային տեսանկյունից:

Ալիևի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածաշրջանին պարտադրված արտաքին կարգավորման մոդելը չի ​​կարողացել արդյունքներ տալ. «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական գործակալության և առաջնորդության միջոցով»։

Նա հավելել է, որ տարածաշրջանում այժմ ձևավորվել է նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասը մտել է խաղաղության շրջան, սակայն Հիքմեթ Հաջիևը նշել է, որ մոտակա տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր հակամարտության գոտիներ։

Տարածաշրջանային կապի նախագծերի կարևորության վերաբերյալ նա ընդգծել է, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համատեղ մշակում է տրանսկասպյան տրանսպորտային նախագծեր։

Նրա խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր դեր է խաղում այս ուղղությամբ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կարող է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ։

 

 

 

Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցը պետք է վերացվի։ Որևէ տրամաբանություն չկա այն երկարաձգելու. դատական նիստում հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Եթե պետք լինի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար ավելացնել գրավի չափը, մենք պատրաստ ենք»,- ասել է Վարդևանյանը։

Ապրիլի 15-ին դատախազն իր հերթին միջնորդություն էր ներկայացրել 3 ամսով երկարաձգելու Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Հիշեցնենք՝ 2025-ի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում էր կայացվել։ Նրա խափանման միջոցը 4 միլիարդ դրամ գրավի դիմաց փոխվել էր տնային կալանքի։

 

Գանայում Իրանի դեսպանատունը «դիմել» է Իտալիայի դաշնակիցը լինելու «թափուր հաստիքի» համար

Գանայում Իրանի դիվանագիտական ​​առաքելությունը հեգնական գրառում է կատարել X-ում՝ բարեկամության և դաշինքի առաջարկ անելով Իտալիային։

Հրապարակումն արվել է այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հրապարակայնորեն քննադատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի վերաբերյալ նրա հայտարարությունների համար։

«Սիրելի՛ Իտալիա, ձեր վարչապետը պաշտպանեց Հռոմի պապին և կորցրեց դաշնակցի Վաշինգտոնում՝ «վշտի հրամանատարին», և միևնույն ժամանակ՝ աշխարհի «ամենահիմար» (powerfool՝ բառախաղ) մարդուն։ Մենք ցանկանում ենք դիմել այդ թափուր հաստիքի համար։

Մեր որակավորումները՝ 7000 տարվա քաղաքակրթություն, ընդհանուր սեր պոեզիայի, ճարտարապետության և ուտելիքի հանդեպ, որն ավելի երկար է պատրաստվում, քան Թրամփի կենտրոնացած մնալու տևողությունն է։ Միակ բանը, որի համար Իրանն ու Իտալիան երբևէ վիճել են, այն է, թե ով է հորինել պաղպաղակը։ Ֆալուդեն (իրանական սառը աղանդեր) ավելի շուտ է ստեղծվել, ժելատոն ավելի մեծ ճանաչում ունի․ մենք 2000 տարի «սառը» պատերազմ ենք մղում այս հարցի շուրջ», – ասվում է դեսպանատան հրապարակման մեջ։

 

Եղբորս ունեցվածքն ավելանալու է, բիզնեսները շատ լավ աշխատում են անգամ իր բացակայության պայմաններում․ Կարեն Կարապետյան

Դատարանում լրագրողները Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, խնդրեցին մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե գործարար Կարապետյանին պատրաստվում է ունեզրկել։

«Ձեր ժպիտը չի՞ գալիս, երբ լսում եք այդ արտահայտությունը,- արձագանեց Կարեն Կարապետյանն ու շարունակեց,- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերթով նայեք, դրանք իրականություն դարձե՞լ են․․․ Հակառակն  է եղել, այդպես նաև եղբորս ունեցվածքն է ավելանալու, բիզնեսները շատ լավ աշխատում, են անգամ իր բացակայութան պայմաններում»։

Ադրբեջանից Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը հասել է 26 հազար տոննայի․ Ադրբեջանի փոխվարչապետ

Մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի միջոցով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտավորապես 26․000 տոննա բեռ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդի նիստում։ Նա նշել, որ այս բեռի մեծ մասը բաղկացած էր ցորենից և պարարտանյութերից. «Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցություն է հաստատվել նաև ֆինանսական ոլորտում: Մասնավորապես, երկկողմ առևտրային գործարքներում ազգային արժույթների բաժինը կայուն աճ է ցուցաբերել: Արտահանման գործարքների դեպքում՝ այս ցուցանիշը հասել է 42 %-ի, իսկ ներմուծման գործարքների դեպքում՝ 83 %-ի», – նշել է Մուստաֆաևը:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, հայտարարել է, որ կարևոր է ամեն ջանք գործադրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը ցանկալի ուղղությամբ տանելու համար։

«Մենք պահպանել ենք սերտ կապեր և խրախուսել ենք բոլորին զարգացնել այդ հարաբերությունները։ Ռուսաստանը և Ադրբեջանը մտերիմ հարևաններ են։ Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր հարաբերությունների ամրությունը։ Նույնիսկ տխուր իրադարձությունները մնում են անցյալում և բացում են նոր հնարավորություններ այն զարգացման համար, որին երկու երկրներն էլ արժանի են», – նշել է ռուս պաշտոնյան։

Հարավային Կովկասը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն․ Վրաստանի վարչապետ

Համաշխարհային անորոշության և փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։

Նա նշել է, որ Վրաստանը տարիներ շարունակ ապացուցել է, որ Եվրոպայի և Ասիայի միջև հուսալի կամուրջ է։

«Մենք անում ենք հնարավորը՝ Վրաստանի կապող գործառույթի ամրապնդումն առավելագույնի հասցնելու համար։ Ներկայիս համատեքստում, երբ առևտրային ուղիները բախվում են մարտահրավերների, մենք կարող ենք մեր գործընկերներին առաջարկել որոշակի ծառայություններ։ Վրաստանը ծառայում է որպես տարանցիկ հանգույց ապրանքների, ծառայությունների, էներգիայի և թվային տվյալների արտահանման համար։ Մենք կաշխատենք երկրի համար այս գործառույթն է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ», – հավելել է Կոբախիձեն։

 

Պատերազմ, աղետ ու կորուստներ բերո՛ղն էլ եք, բերա՛ծն էլ եք Դուք եք․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պատերազմ, աղետ ու կորուստներ բերողն էլ եք, բերածն էլ եք Դո՛ւք եք, և այդ ամենը շարունակաբար բերելեու եք, եթե մնաք իշխանության. խորհրդարանում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ծրագրերով։

«Այս գրքերի միակ նմանությունը թերնդային գույնն է՝ կապտամանուշակագույնը։

Եթե հայ ընթերցողը կարդա այս զեկույցները, ապա առաջին տարվա հաշվետվության մեջ կտեսնի Սասունցի Դավթի կերպարին։ Հաջորդ տարվա զեկույցում՝ կհանդիպենք հգոևոր, կրոնական մի մարդու, որ պատրաստ է առաջնորդութուն վերցնել։ Իսկ արդեն էն մյուս տարվա զեկույցում կհանդիպենք պատերազմում պարտված կերպերի։ Ամենավերջում (քանի որ մոտենում է խաբելու ժամանակը) կհանդիպի «քաղաքացու առօրյայի» համար զենք-զրահ վերցածր կերպարի։ Իրականում այս բոլորը քաղաքական հրաշի իրական նկարագրություն է»,- ընդգծել է ընդդիմադիրը։