Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել

Թուրքիայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 26-ը՝ վիրավորվել. հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել Մանիասա նահանգում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բախումից հետո ուղևորատար ավտոբուսը շրջվել է։

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *