«Արտեմիս II»-ի տիեզերագնացները վերադարձան Երկիր

«Արտեմիս II»-ի առաքելությունն ավարտելուց հետո «Օրիոն» տիեզերանավի անձնակազմը վերադարձավ Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ․ գրում է BBC-ն։

Սա 1972 թվականից ի վեր մարդկանց առաջին թռիչքն էր դեպի Լուսին և առաջին արշավախումբը դեպի խոր տիեզերք:

«Արտեմիս II» առաքելությունը մեկնարկել էր 2026 թվականի ապրիլի 1-ին Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից։

Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի եզրափակչում է

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը գերազանց արդյունք է գրանցել հենացատկ վարժությունում՝ ստանալով 14.583 գնահատականը, և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ:

Աշխրահի չեմպիոնը 0,3 միավորով ավելի բարձր գնահատական է ստացել երկրորդ տեղը գրաված ուկրաինացի մարզիկից։

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է․ գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը։

«Յուսուֆյանը Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչն է եղել, նրա առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։

Պողոս բեյ Յուսուֆյանը համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և քաղաքական գործիչներից մեկը»,- նշել է նա։

 

ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝  Հանթեր Բայդենը, հավանական է, որ լքել է  երկիրը՝ մոտ 17 միլիոն դոլար պարտքի պատճառով․ գրել է է The Daily Mail-ը՝ հղում անելով ձեռքի տակ ընկած դատական փաստաթղթերի։

Դրանցում, ըստ աղբյուրի, նշվում է, որ Բայդենն այժմ բնակվում է արտասահմանում և չի կարող մարել իր իրավաբանական ծախսերի պարտքերը։

Սպերցյանն ի զորու է հանդես գալ Եվրոպայի ցանկացած ակումբում. Ժոաու Բաշի

Ռուսական «Կրասնոդարի» անգոլացի հարձակվող Ժոաու Բաշին բարձր է գնահատել թիմակցի՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի ֆուտբոլային ներուժն ու հնարավորությունները․ գրում է ArmSport-ը։

««Ինձ թվում է՝ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ Եվրոպայի բացարձակապես ցանկացած ակումբում։ Գլխավորն այն է, որ իր կայացրած որոշումից նա իրեն լավ և երջանիկ զգա։ Ես կաջակցեմ նրան։ Նա իմ գործընկերն է, իմ ընկերը։ Անկախ այն բանից, թե Էդուարդն ինչ կորոշի, այն, ինչ լավ կլինի նրա համար, լավ կլինի նաև ինձ համար»,- «Совспорт» պարբերականին տված հարցազրույցում նշել է անգոլացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է շուրջ 25 միլիոն եվրո»,- նշել է լրատվամիջոցը։

Փետրվարի 28-ից ի վեր Իրանում վնասվել է ավելի քան 125 000 քաղաքացիական օբյեկտ

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունն այսօր՝ ապրիլի 10-ին, Իրանի ավերածություններից նոր թվեր է հրապարակել․ փոխանցում է IRNA գործակալությունը։

Ըստ ընկերության տվյալների՝ փետրվարի 28-ից առ այսօր ընդդեմ Իրանի ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով տուժել է ավելի քան 125 հազար քաղաքացիական օբյեկտ։

«125․630-ից մոտ 100․000-ը միայն բնակելի շենքեր են, մոտ 23․500-ը՝ առևտրի կենտրոններ ու գործարաններ, մոտ 340-ն էլ՝ բժշկական հաստատություններ»,- ասված է հաղորդագրությունում։

 

34 տարի առաջ այս օրը Մարաղայում սպանվեց 50 հայ, 9 երեխա պատանդառվեց, բռնի տեղահանվեց 5000 բնակիչ

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ մնալով ատելության հռետորաբանությունից․ Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի օրը հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։

«34 տարի է անցել 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղում նախապես պլանավորված և դաժան կոտորածից։ Ադ վայրագությունները փաստագրված են եղել «Human Rights Watch»-ի և «Amnesty International»-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Ողբերգական նման հետևանքներ առաջանում են, երբ համակարգային ատելությունն ու տևական անպատժելիությունն անտեսվում են։

1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. սպանեց ադրբեջանական ուժերն սպանեցին ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել, այլև իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը։

Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Իրանը չունի խաղաքարտեր․ Դոնալդ Թրամփ

Դանալդ Թրամփն ասել է, թե Իրանը չունի խաղաքարտեր։ Սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ իրանցիները դա չեն հասկանում։

«Նրանք կարողանում են զբաղվել միայն կարճաժամկետ շանտաժով՝ օգտգործելով միջազգային ծովային ուղիները»,- նշել է նա։

Իրանը չունի խաղաքարտեր․ Դոնալդ Թրամփ

Դանալդ Թրամփն ասել է, թե Իրանը չունի խաղաքարտեր։ Սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ իրանցիները դա չեն հասկանում։

«Նրանք կարողանում են զբաղվել միայն կարճաժամկետ շանտաժով՝ օգտգործելով միջազգային ծովային ուղիները»,- նշել է նա։

 Վաշինգտոնը հրադադարի պայմանավորվածության երկու կետ չի կատարել․ իրանցի պաշտոնյա

Վաշինգտոնը չի կատարել հրադադարի պայմանավորվածության երկու կետ, որ պետք է իրականացվեին մինչև բանակցությունների մեկնարկը․ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պարտավոր էր նպաստել Լիբանանում հրադադարի հաստատմանը և ապասառեցնել իրանական ակտիվները, ինչը չի արել։