Մայիսի 1-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները
Ահա մոտիվացնող մտքեր Մայիսի 1-ի՝ Աշխատավորների օրվա խորհրդով․
Բիբլոս Բանկ Արմենիան կֆինանսավորի 2 երիտասարդ շախմատիստի՝ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանի և FIDE-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցաշարի։
2026 թ․ ընթացքում Մամիկոն Ղարիբյանը, որը Եվրոպայի քառակի չեմպիոն է երիտասարդների և պատանիների շրջանում, կմասնակցի երկու միջազգային մրցաշարի։
Մայիսի 3-10-ը Ղարիբյանը կմեկնի Իտալիա, որտեղ ուժերը կփորձի Սարդինիայի շախմատի միջազգային մրցաշարին, իսկ տարվա երկրորդ կեսին կմասնակցի մեկ այլ միջազգային մրցաշարի։
Հայաստանի եռակի չեմպիոն Ռուդոլֆ Փաշիկյանը նույնպես երկու միջազգային մրցաշարի կմասնակցի Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ։
Ռուդոլֆը կխաղա 2026 թ․ Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում Իտալիայում հունիսի 14-27-ը և Մոնտենեգրոյում կայանալիք Շախմատի Եվրոպայի Մ20 տարեկան պատանիների առաջնությունում օգոստոսի 5-16-ը։
Երիտասարդ շախմատիստների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրանց շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։ Կրթությունը Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։ Երրորդ տարին անընդմեջ Բանկը ներդրում է կատարում տաղանդավոր և հեռանկարային շախմատիստների հմտությունների զարգացման մեջ։
«Ըստ այդ տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն էր ժամանելու ՌԴ քաղաքացի Ռ․Թ․-ն, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։
Տեղեկություններն իրացնելու նպատակով՝ հրատապ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ՌԴ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։

Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև Քննչական կոմիտե, ուր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, ընտրվել է տնային կալանքը։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ և այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները ՀՀ փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով և խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով ՀՀ տեղափոխելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաջողության պատմություններ Վայլդբերրիզում
Հնարավո՞ր է զրոյից ստեղծել աշխատող բիզնես մարքեթփլեյսում։
Հունան Վանցյանի պատմությունը ցույց է տալիս, որ՝ այո, նույնիսկ եթե սկզբում չկա ոչ մի պատվեր։
Wildberries-ը մեկնարկել է «Վայլդբերրիզ և գործընկերներ» նախագիծը, որտեղ ներկայացնում է Հայաստանի վաճառողների իրական պատմությունները։ Առանց ճոխ ձևակերպումների, բայց փորձով, թվերով և եզրակացություններով։ Առաջին հերոսը Զակ Գրուպ ընկերության հիմնադիրն է։ Այդ պահին նա արդեն ուներ բիզնես՝ սուպերմարկետ Երևանում։ Մարքեթփլեյսը դիտարկվում էր որպես մասշտաբավորման և վաճառքների դիվերսիֆիկացման հնարավորություն։
15 քմ պահեստ և աճի առաջին ազդակները
Սկիզբը հնարավորինս պարզ էր։ Մոտ 15 քմ փոքր տարածքը միաժամանակ ծառայում էր որպես պահեստ, հավաքման և օպերացիոն կետ։
Սկսեցին սննդամթերքից՝ կենտրոնանալով տեղական ապրանքների վրա, մասնավորապես՝ խմելու ջրի։
Առաջին շոշափելի արդյունքները անմիջապես չեղան։ Մի քանի ամիս անց սկսեցին գրանցվել օրական կայուն 25–30 պատվեր։ Դա դարձավ առաջին ազդակը, որ մոդելը աշխատում է։
Երբ սկսվեց աճը
Իրական աճը սկսվեց տեսականու ընդլայնումից հետո։ Կենցաղային քիմիայի ավելացումը զգալի թռիչք տվեց։ Դրանից հետո թիմը սկսեց համակարգված մասշտաբավորվել, թեստավորել նոր կատեգորիաներ, ուժեղացնել ապրանքների քարտերը։
2024 թվականին ընկերությունը սկսեց ինքնուրույն ներմուծել արտադրանք։ Դա օգնեց բարելավել ֆինանսական վիճակը և ուժեղացնել գործընթացների վերահսկողությունը։ Տարվա վերջում արդեն օրական 300–350 պատվեր։
Ոչ թե պարզապես վաճառք, այլ համակարգ
2025 թվականին ֆոկուսը տեղափոխվեց համակարգի կառուցման վրա։
Ընդլայնվեց տեսականին, հայտնվեցին նոր բրենդներ, պահեստը աճեց՝ սկզբում մինչև 500, ապա՝ ավելի քան 1000 քմ։ Զուգահեռ մեկնարկեց նաև սեփական դիստրիբյուցիան Հայաստանում։
Արդյունքը՝ նախորդ տարվա համեմատ օրական վաճառքների կրկնակի աճ։
Որտե՞ղ է բիզնեսը հիմա
Այսօր ընկերությունն ունի՝
Պորտֆելում կան միջազգային բրենդներ՝ ներառյալ Synergetic, Reva Care, ABC և Tesori d’Oriente։
2026 թվականի պլանը՝ առնվազն կրկնապատկել ներկայիս ցուցանիշները։
Գլխավոր եզրակացությունը
«Գլխավոր եզրակացությունը պարզ է․ մարքեթփլեյսներում հաղթում են ոչ թե ամենաուժեղները, այլ ամենաադապտիվները»:
Ի՞նչ է տալիս Wildberries-ը
Հունանի խոսքով՝ հարթակը դարձավ ոչ թե պարզապես վաճառքի ալիք, այլ ամբողջ բիզնեսի աճի կետ։
«Դու մշտապես դինամիկայի մեջ ես։ Դա սովորեցնում է արագ որոշումներ կայացնել, աշխատել թվերի հետ և չվախենալ փոխել ռազմավարությունը»։
Խորհուրդներ սկսնակներին
Նրանց, ովքեր նոր են մտնում մարքեթփլեյսներ, Հունանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հասկանալ թվերը և հաշվարկել տնտեսագիտությունը, ուշադրություն դարձնել որակյալ կոնտենտին և չվախենալ մշտապես թեստավորել տարբեր մոտեցումներ։
Եվ ամենակարևորը՝ չհանձնվել հենց սկզբում։ «Որովհետև հենց այդ պահին է, որ մեծամասնությունը դուրս է գալիս խաղից»։
Wildberries-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի այն ձեռնարկատերերի պատմությունները, ովքեր արդեն անցել են այս ճանապարհը և շարունակում են աճել։
Արմավիրում կայացավ Արմավիր բիզնես ֆորումը, որը մեկ հարթակում համախմբել էր Արմավիրի գործարար համայնքի ներկայացուցիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին և բիզնես փորձագետներին՝ համագործակցության նոր հնարավորություններ ձևավորելու և գործարար համայնքի զարգացմանը նպաստելու նպատակով:
Ամիօ բանկը հանդես եկավ որպես Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր՝ վերահաստատելով իր հանձնառությունը Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման, ձեռնարկատիրության խթանման և նոր նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ:
Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը ներկայացրեց բանկի՝ բիզնեսին ուղղված առաջարկները և բանկի աջակցությամբ զարգացած բիզնեսների հաջողության պատմությունները:
Ֆորումի շրջանակում տեղի ունեցավ նաև ՙՄարքեթինգ և վաճառքներ՚ պանելային քննարկումը, որը վարում էր Լիլիթ Մաթևոսյանը՝ Ամիօ բանկի Մարքեթինգի, հաճախորդի փորձառության և հաղորդակցության ղեկավարը:
Քննարկման ընթացքում փորձագետները անդրադարձան ժամանակակից բիզնեսի զարգացման հիմնական մարտահրավերներին, հաճախորդի վարքագծի փոփոխություններին, բրենդինգի դերին, վաճառքների ռազմավարություններին, ինչպես նաև արհեստական բանականության ազդեցությանը մարքեթինգի և վաճառքի գործընթացներում:
Ամիօ բանկի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց բանկի պատրաստակամությունը՝ լինել բիզնեսի վստահելի գործընկեր, աջակցել նոր գաղափարների իրականացմանը և նպաստել Հայաստանի մարզերում գործարար միջավայրի զարգացմանը:
✉ [email protected] | 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության և մշակույթի կողքին
Արդեն 60-ն անց Մատենադարանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես միջազգային կարևոր գիտական կենտրոն։ Պատահական չէ, որ հենց Հայաստանում և արդեն 15- րդ անգամ մեկնարկում է «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարը՝ իր շուրջը համախմբելով աշխարհի տարբեր անկյուններում գրավոր ժառանգության պահպանությամբ զբաղվող հեղինակավոր կառույցներին։
Գիտագործնական այս սեմինարին աջակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Եվրամիությունը։
«Հիշողության կերպարանքներ» ամենամյա սեմինարն իրականություն է նաև շնորհիվ ԱրարատԲանկի ջանքերի։ Արդեն երեք տարի շարունակ Բանկը սեմինարի ֆինանսական գործընկերն է։ Բայց ԱրարատԲանկ-Մատենադարան գործընկերությունը ոչ այնքան ֆինանսավորման, այլ գաղափարակից լինելու և նույն արժեքները կիսելու մասին է։
Մանրամասն` տեսանյութում։