Բիբլոս Բանկ Արմենիան կֆինանսավորի 2 երիտասարդ շախմատիստի՝ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանի և FIDE-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցաշարի։
2026 թ․ ընթացքում Մամիկոն Ղարիբյանը, որը Եվրոպայի քառակի չեմպիոն է երիտասարդների և պատանիների շրջանում, կմասնակցի երկու միջազգային մրցաշարի։
Մայիսի 3-10-ը Ղարիբյանը կմեկնի Իտալիա, որտեղ ուժերը կփորձի Սարդինիայի շախմատի միջազգային մրցաշարին, իսկ տարվա երկրորդ կեսին կմասնակցի մեկ այլ միջազգային մրցաշարի։
Հայաստանի եռակի չեմպիոն Ռուդոլֆ Փաշիկյանը նույնպես երկու միջազգային մրցաշարի կմասնակցի Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ։
Ռուդոլֆը կխաղա 2026 թ․ Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում Իտալիայում հունիսի 14-27-ը և Մոնտենեգրոյում կայանալիք Շախմատի Եվրոպայի Մ20 տարեկան պատանիների առաջնությունում օգոստոսի 5-16-ը։
Երիտասարդ շախմատիստների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին կարևոր ձեռքբերում է նրանց շախմատային կարիերայում և առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։ Կրթությունը Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։ Երրորդ տարին անընդմեջ Բանկը ներդրում է կատարում տաղանդավոր և հեռանկարային շախմատիստների հմտությունների զարգացման մեջ։