Tesla-ն մինչև 2026 թվականը կավելացնի AI և չիպերի վրա ներդրումները մինչև 25 միլիարդ դոլար

Tesla ընկերությունը նախատեսում է զգալիորեն ավելացնել կապիտալ ծախսերը արհեստական բանականության և չիպերի զարգացման ուղղությամբ՝ դրանք հասցնելով մինչև 25 միլիարդ դոլարի 2026 թվականին։

Ընկերության ղեկավար Իլոն  Մասկը նշել է, որ այս ներդրումները կդառնան ապագա աճի հիմք։

Ֆինանսական միջոցների հիմնական մասը կուղղվի ամբողջությամբ ինքնավար ռոբոտաքսիի՝ Cybercab նախագծի մշակմանը, ինչպես նաև Optimus հումանոիդ ռոբոտների զարգացմանը։

Tesla-ն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը արհեստական բանականության ոլորտում՝ փորձելով ամրապնդել դիրքերը ոչ միայն ավտոմոբիլային շուկայում, այլև առաջատար տեխնոլոգիական լուծումների հատվածում։

Երևանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,1 %-ով. գնաճի դինամիկան` մարտին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026 թ․ մարտին 2025թ․ մարտի համեմատ գնաճը ՀՀ-ում հաստատվել է 4․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․7%  մակարդակում։  Այս մասին են փաստում ՀՀ  Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալները: 

Ուսումնասիրենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում

2026թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Վանաձորում և Երևանում՝ 4․9%, Արտաշատում՝ 4․8%, և Իջևանում՝ 4․7%։ 2026թ․ մարտին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Իջևանում՝ 1․2%։

Բացելով բիզնեսի զարգացման նոր հորիզոններ. ԱրարատԲանկը՝ LEASING EXPO 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուսումնասիրենք գնաճը 2026թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մի շարք ոլորտների մասով ՀՀ գլխավոր քաղաքներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներում աճը կազմել է 7․8%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Երևանում՝ 9․1%, և Վանաձորում՝ 7․7%։ Գների ամենափոքր աճը նկատվել է Գյումրիում՝ 4․2%։

Առողջապահության ոլորտում գնաճը հաստատվել է 4․5% մակարդակում, իսկ ամենաբարձր գնաճը նկատվել է Արտաշատում՝ 12%, Իջևանում՝ 6․8%,  և Վանաձորում՝ 6․3%։

Ռեստորանների և հյուրանոցների մասով գնաճը հանրապետությունում կազմել է 4․3%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 8․8%։  

Հանգստի և մշակույթի ոլորտում դիտվել է ամենամեծ գնանկումը՝  0․7% , իսկ ամենաբարձր գնանկումը նկատվել է Գավառում՝ 7․3%։

Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակների մասով գնանկումը հանրապետությունում կազմել է -0․3%, իսկ ամենաբարձր գնանկումը դիտվել է Եղեգնաձորում՝ 1․8%։

Հայոց ցեղասպանությունը կինոյում․ ամենանշանավոր ֆիլմերը, դրանց նկարահանման պատմությունն ու առանձնահատկությունները

Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին զանգվածային ոճրագործություններից մեկը, լայնորեն անդրադարձել է համաշխարհային կինոարվեստում։ Տարբեր երկրներում և տարբեր ժամանակահատվածներում նկարահանված ֆիլմերը փորձել են ներկայացնել ինչպես պատմական իրադարձությունները, այնպես էլ մարդկային ողբերգությունները։

Ստորև ներկայացնում ենք թեմային նվիրված առավել հայտնի ֆիլմերից մի քանիսը՝ դրանց ստեղծման ժամանակագրությամբ, նկարահանման վայրերով և բյուջետային տվյալներով։

«Ravished Armenia» (1919)

Հայոց ցեղասպանության մասին առաջին հայտնի ֆիլմերից մեկը՝ նկարահանված դեռևս համր կինոյի շրջանում։

  • Տարեթիվ՝ 1919
  • Նկարահանման վայր՝ ԱՄՆ
  • Բյուջե՝ տվյալները սահմանափակ են
    Ֆիլմը հիմնված է վերապրած Ավրորա Մարդիգանյանի հիշողությունների վրա և համարվում է պատմական կարևոր վավերագրական աղբյուրներից մեկը։

«Նահապետ» (1977)

Խորհրդային հայկական կինոյի կարևոր գործերից։

  • Տարեթիվ՝ 1977
  • Ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան
  • Նկարահանման վայր՝ Հայաստան (ԽՍՀՄ)
  • Բյուջե՝ հրապարակային տվյալներ չկան

Ֆիլմը ներկայացնում է ցեղասպանությունից փրկված մարդու վերածնունդը և կյանքի շարունակման պայքարը։

«Մայրիկ» (1991)

Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական ֆիլմը։

  • Տարեթիվ՝ 1991
  • Նկարահանման վայր՝ Ֆրանսիա
  • Բյուջե՝ պաշտոնական տվյալներ սահմանափակ են

Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից փրկված ընտանիքի գաղթի և նոր կյանքի մասին Ֆրանսիայում։

«Արարատ» (2002)

Ժամանակակից կինոյի ամենահայտնի անդրադարձներից մեկը։

  • Տարեթիվ՝ 2002
  • Ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան
  • Նկարահանման վայրեր՝ Կանադա, Ֆրանսիա
  • Բյուջե՝ մոտ 15 մլն դոլար (միջազգային գնահատականներով)

Ֆիլմը միավորում է պատմական և ժամանակակից պատմություններ՝ անդրադառնալով նաև հիշողության և ժխտման թեմաներին։

«Արտույտների ագարակը» (2007)

Իտալական արտադրության պատմական դրամա։

  • Տարեթիվ՝ 2007
  • Նկարահանման վայրեր՝ Իտալիա, Բուլղարիա
  • Բյուջե՝ հրապարակային հստակ տվյալներ չկան

Ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում ապրող հայկական ընտանիքի ողբերգական ճակատագրի մասին։

«Aghet: Ein Völkermord» (2010)

Վավերագրական ֆիլմ՝ հիմնված ականատեսների վկայությունների վրա։

  • Տարեթիվ՝ 2010
  • Նկարահանման վայրեր՝ Գերմանիա և այլ երկրներ
  • Բյուջե՝ անհայտ

Ֆիլմում ներկայացվում են եվրոպացի դիվանագետների և միսիոներների վկայությունները ցեղասպանության մասին։

«The Cut» (2014)

Գերմանա-թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ֆիլմը։

  • Տարեթիվ՝ 2014
  • Նկարահանման վայրեր՝ Թուրքիա, Հորդանան, Կուբա, ԱՄՆ
  • Բյուջե՝ մոտ 15–20 մլն դոլար (միջազգային տվյալներ)

Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից փրկված տղամարդու երկար ճանապարհորդության մասին՝ ընտանիքը գտնելու նպատակով։

«1915» (2015)

Ժամանակակից հոգեբանական դրամա։

  • Տարեթիվ՝ 2015
  • Նկարահանման վայր՝ ԱՄՆ
  • Բյուջե՝ սահմանափակ (անկախ արտադրություն)

Ֆիլմը ներկայացնում է ցեղասպանության 100-ամյակին նվիրված թատերական ներկայացման շուրջ զարգացող խորհրդավոր իրադարձություններ։

«Փրկության քարտեզ» (2015)

Վավերագրական-գեղարվեստական ֆիլմ։

  • Տարեթիվ՝ 2015
  • Ռեժիսոր՝ Արամ Շահբազյան
  • Նկարահանման վայրեր՝ 29 քաղաք, 9 երկիր
  • Բյուջե՝ մոտ 380,000 դոլար

Ֆիլմը պատմում է եվրոպացի մարդասիրական գործիչների մասին, ովքեր փրկել են հազարավոր հայ որբերի։

«The Promise» (2016)

Ամենախոշոր բյուջե ունեցող ֆիլմերից մեկը թեմայով։

  • Տարեթիվ՝ 2016
  • Նկարահանման վայրեր՝ Իսպանիա, Մալթա, Պորտուգալիա
  • Բյուջե՝ մոտ 90 մլն դոլար

Ֆիլմը սիրային պատմության միջոցով ներկայացնում է ցեղասպանության ողբերգությունը միջազգային լայն լսարանի համար։

***

Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերը ստեղծվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ սկսած 1919 թվականից մինչև մեր օրերը։ Դրանք նկարահանվել են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից մինչև Հայաստան և Մերձավոր Արևելք։

Չնայած ոչ բոլոր ֆիլմերի բյուջետային տվյալներն են հրապարակված, ակնհայտ է, որ թեման հետաքրքրել է թե՛ անկախ կինոգործիչներին, թե՛ մեծ բյուջե ունեցող միջազգային ստուդիաներին։ Այս ֆիլմերը ոչ միայն արվեստի գործեր են, այլև կարևոր պատմական վկայություններ, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշողության պահպանմանը։

Հուշարձաններ, որոնք ստիպում են գիտակցել Ցեղասպանության արհավիրքի ողջ ցավն ու ցասումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ցեղասպանության հուշարձաններ, որոնք վկայակոչում են մարդկային դաժանության անսահմանությունը, ստիպում են  մտորել, վշտանալ ու վերապրել ողջ ցավը: Banksnews.am-ն անդրադարձել է դրանցից մի քանիսին.

1. Կոմիտասի հուշարձան

Հայոց Ցեղասպանության ամենատպավորիչ հուշարձաններից մեկի հետքերը տանում են դեպի Ֆրանսիա: Մայրաքաղաք Փարիզի ամենաթովիչ այգիներից մեկում՝ Երևան պուրակում, իր ողջ խորհրդավորությամբ կանգնած է Կոմիտաս վարդապետի քանդակը՝ ի մեծարումն հայ երաժշտագետի և ի հիշատակ 1.5 մլն զոհերի: Հուշարձանի տեղադրման աշխատանքները սկսվել են 2001թ-ին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Բրոնզաձույլ հուշարձանի բարձրությունը 6 մետր է: Ցեղասպանության զոհերի հիշատակը վկայակոչող փարիզյան հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է:

2. Հայոց ցեղասպանության հուշարձան

Կիպրոսի Լառնակա քաղաքում 2008թ. մայիսի 28-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Աբստրակտ կոթողը նման է թե՛ խաչի, թե՛ վեր հառնող փյունիկի և թե՛ ձեռքերն առ Աստված պարզած կնոջ: Հուշարձանի քանդակագործը հույն Գեորգիոս Կալակալասն է։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և շրջապատված է նռնենու և նոճու ծառերի շարքով։

3.Հոլոքոստի հուշարձան
Տպավորիչ ու խորհրդավոր քայլուղի, որն անցնում է ապակե 6 աշտարակների միջով: Ամերիկյան Բոստոն քաղաքի ամենաինքնատիպ հուշարձաններից մեկը ստիպում է հուզվել,  ցավել ու գիտակցել Հոլոքոստի ողջ ողբերգությունը: Ապակյա աշտարակներից յուրաքանչյուրի արտաքին պատերին փորագրված են թվեր, որոնց հանրագումարը կրկին հիշեցնում է 6 մլն զոհերի մասին: Յուրաքանչյուր աշտարակի ստորին հատվածից երկաթե վանդակաճաղերի միջով գոլորշի է բարձրանում, որն առանձնակի խորհրդավորություն է հաղորդում հուշարձանին: Այսպիսով, 6 ապակե խցիկ, 6 մլն զոհ: Հեղինակը Հոլոքոստը վերապրած Ստեֆան Ռոսն է, ում հեղինակած հուշարձանը Բոստոն քաղաքում  իր տեղն է գտել 1955թ-ին:

4. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթող

Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում 2015թ.-ին տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողը:  Հուշարձանը կառուցված է բետոնից և տուֆից, ունի 9 կոր սյուն՝ Ծիծեռնակաբերդի սյուների նմանությամբ:  Դրանք խորհրդանշում են պատմական Հայաստանի 6 նահանգները, ինչպես նաև Կիլիկիան, հայկական սփյուռքն ու Հայաստանը:

5. Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կոթող

2015 թ.-ի ապրիլին՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ,  ամերիկյան  Փասադենա քաղաքում տեղադրվել է այս ինքնատիպ կոթողը: Մետաղական հուշակոթողն ունի բարձրություն: Այն նմանեցված է թուրքերի կողմից հայերի համար պատրաստված կախաղաններին: Եռոտանու գագաթից, յուրաքանչյուր 21 վայրկյանը մեկ, ավազան է թափվում 1 կաթիլ ջուր: Արդյունքում հուշակոթողի ավազան է թափվում տարեկան 1.5 մլն կաթիլ ջուր:

6. Հոլոքոստի 6 մլն զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Ամերիկյան Մայամի Բիչ քաղաքում՝ Մերիդիան պողոտայում, տեղակայված է Հոլոքոստի 6 մլն զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: 130 մարդկային քանդակներից բաղկացած բրոնզաձույլ Ձեռքը կառուցվել է 1985թ-ին: Այն երկինք պարզած հսկայական ձեռք է՝ հարցական ժեստով, որն ամենաադեցիկներից մեկն է ողջ աշխարհում: Քանդակագործ-նկարիչ Քեննետ Թրեյստերի հեղինակած Հոլոքոստի հիշատակի հուշահամալիրի տեսնելու համար Մայամի է այցելում տարեկան շուրջ կես միլիոն զբոսաշրջիկ:

7. Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդերլանդների Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ՝ 2014 թ.-ի ապրիլի 24-ին տեղադրվել է հուշահամալիր, որը բաղկացած է 16 տուֆե խաչքարերից: Այն կառուցվել է հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածքի վրա: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում, վարպետը՝ Սերգեյ Դանիելյանն է, իսկ նախաձեռնող-բարերարը՝ Քրիստիան Գելիջին:

8. Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Կոշիկներ, որոնք կործանված կյանքեր են հիշեցնում, ստիպում են կանգ առնել, գիտակցել կատարվածի ողջ ողբերգությունը, փշաքաղվել հուզմունքից ու ցասումից: 60 զույգ կիսամաշ բրոնզաձույլ կոշիկները հիշեցնում են գետը նետված Հոլոքոստի զոհերի մասին: Դրանք տեղադրված են Բուդապեշտի խորհրդարանի շենքի դիմաց՝ Դանուբի ափին: Քանդակային կոմպոզիցիան ավարտին է հասցվել 2005թ-ին, որոնք ներառվել են ամենազգացմունքային հուշաքանդակների շարքում:

Մեծ Եղեռնի լուռ վկաները. աշխարհի ամենատարբեր անկյուններում վեր հառնող հուշարձանները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցն է

Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան  ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն:

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են կրկնել այն. Վիկտոր Հյուգո

Մտքեր Հայոց ցեղասպանության  վերաբերյալ.

  • Ուիլյամ Սարոյան – «Փորձեք ոչնչացնել հայերին, տեսեք՝ կկարողանա՞ք։ Երբ երկու հայ հանդիպեն աշխարհի որևէ անկյունում, նրանք նոր Հայաստան կստեղծեն»։
  • Շառլ Ազնավուր – «Մենք չենք մոռանում, բայց նաև ապրում ենք՝ ապացուցելով, որ կյանքը հաղթում է»։
  • Էլի Վիզել – «Մոռանալը նշանակում է կրկին սպանել զոհերին»։
  • Ջոն Քենեդի – «Մարդկության պատմության մեջ կան էջեր, որոնք երբեք չպետք է մոռացվեն»։
  • Ֆրանց Վերֆել – «Տառապանքը չի կարող լռեցվել, այն պետք է պատմվի»։
  • Հրանտ Դինք – «Անցյալը հասկանալը ապագան կառուցելու միակ ճանապարհն է»։
  • Վիկտոր Հյուգո – «Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են կրկնել այն»։
  • Ռաֆայել Լեմկին – «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը չի ճանաչում սահմաններ»։
  • Պապ Ֆրանցիսկոս – «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ողբերգությունն էր»։
  • Արամ Մանուկյան – «Մեր գոյությունը մեր պայքարի ամենամեծ ապացույցն է»։
  • Պարույր Սևակ – «Մենք կանք, կայինք ու կլինենք՝ հակառակ ամեն ինչի»։
  • Սիլվա Կապուտիկյան – «Հիշողությունը մեր ուժն է, ոչ թե միայն ցավը»։
  • Եղիշե Չարենց – «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
  • Վահան Տերյան – «Ցավը դառնում է ուժ, երբ այն վերածվում է պայքարի»։
  • Հովհաննես Թումանյան – «Մարդկության մեծ ցավերը մեզ հիշեցնում են, թե որքան կարևոր է մարդ լինելը»։

Մորդաշովը համալրել է ամենահարուստ մարդկանց շարքը, Ո՞վ է Ալեքսեյ Մորդաշովը

Ալեքսեյ Մորդաշովը ռուս միլիարդատեր է և համարվում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ըստ Forbesի գնահատման։

Հիմնական փաստեր

  • Ծնվել է՝ 1965 թվականին, Ռուսաստանում
  • Հիմնական բիզնեսը՝ մետալուրգիա
  • Հիմնական ակտիվը՝ Северсталь (խոշոր պողպատի արտադրող)

Մորդաշովը իր կարողությունը կառուցել է 1990-ականներին՝

  • մասնավորեցման գործընթացում ձեռք բերելով «Սևերստալ»-ի բաժնետոմսերը,
  • աստիճանաբար մեծացնելով իր բաժինը ընկերությունում,
  • վերածելով այն միջազգային մակարդակի մետալուրգիական հսկայի։

Նա ունի ներդրումներ նաև՝

  • տուրիզմի ոլորտում (օրինակ՝ TUI Groupի հետ կապ ունեցող նախագծեր),
  • էներգետիկայում,
  • տարբեր միջազգային ակտիվներում։

Կարողությունը

  • 2026 թվականին նրա կարողությունը գնահատվում է մոտ $37 մլրդ
  • նրան հաջողվել է առաջ անցնել այլ խոշոր գործարարներից, ինչպիսիք են
    • Վլադիմիր Պոտանին
    • Վագիտ Ալեկպերով

Հետաքրքիր փաստեր

  • Համարվում է բավական փակ և քիչ հրապարակային գործարար
  • Հայտնի է որպես արդյունավետ մենեջեր, ոչ միայն ներդրող
  • Մեծ ուշադրություն է դարձնում ծախսերի կառավարմանը և արտադրության արդյունավետությանը

Ռուսաստանի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է ռեկորդային՝ $696.5 մլրդ, ինչը ցույց է տալիս, որ խոշոր բիզնեսը շարունակում է մեծ դեր խաղալ երկրի տնտեսության մեջ՝ նույնիսկ բարդ արտաքին պայմաններում։

Ապագայի բանկը` այսօր. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հերթական նվաճումը` միջազգային ինտեգրման և թվային փոխակերպման ճանապարհին։

Կառուցելով ապագայի բանկը այսօ՛ր՝ IDBank-ը ռազմավարական գործընկեր է դառնում միջազգային տեխնոլոգիական հսկայի՝ Oracle ընկերության հետ։ Ծրագրային ապահովության տրամադրման ծավալներով՝ Օրաքլն աշխարհում երկրորդն է Microsoft-ից հետո։ Նման խոշոր խաղացողի Հայաստան բերել՝ նշանակում է մեկնարկ տալ էլ ավելի զարգացած ու անվտանգ ֆինանսական միջավայրի։

IDBankOracle նոր համագործակցությունը, ըստ էության, նշանակում է բանկային ծառայությունների նոր սերնդի ձևավորում։ Միջազգային տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա IDBank-ին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը՝ ստեղծելով առավել կիբեռանվտանգ, անհատականացված և ճկուն ծառայություններ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գործադիրն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր. նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի։ Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, փաթեթի նպատակը ՀՀ-ում ներդրվող կենսաչափական նոր համակարգին համապատասխան համակարգված տարբերակով օրենսդրություն ունենալն է։ «Նախագծերով առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափական անձնագիր: 6-16 տարեկան անձանց համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- ասել է նախարարը։

Ըստ Արփինե Սարգսյանի՝ ճամփորդական բոլոր փաստաթղթերը համապատասխանեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին: Այդ փաստաթղթերը թույլ են տալու ավելի մեծ թվայնացման դաշտ ունենալ ՀՀ-ում և խրախուսել ծառայություններից օգտվելը հենց թվային հարթակների միջոցով. «Սա է պատճառը, որ նույնականացման քարտի տրամաբանությունը բերել ենք այն ուղղությամբ, որ ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ՝ որպես նույնականացման քարտ, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր»։

Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը ևս կդառնան կենսաչափական. «Այսինքն՝ կենսաչափական տվյալներ ենք ներդնում: Այս պահի դրությամբ, թեև օրենսդրությունը նախատեսում է, բայց ֆիզիկական հնարավորություն այդպիսի տվյալներ հավաքագրելու չունենք։ Երրորդ ուղղությունը վերաբերում է պետություն-մասնավոր գործունեության շրջանակում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ պետություն-մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելուն: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ մենք հստակ օրենսդրությամբ նախատեսում ենք, որ մասնավոր գործընկերը վարչարարության որևէ պրոցես չի իրականացնում, այսինքն՝ գործողություն, անգործություն կամ քաղաքացու համար իրավական հետևանք առաջացնող որևէ որոշում չի կայացնում, ամբողջը պետության տիրույթում է գտնվում, մնացյալը ծառայությունների մատուցման ռեժիմում են նախատեսված մեր պայմանագրի շրջանակներում»։

Նախարարը տեղեկացրել է, որ այլ փոփոխություններ ևս նախատեսվել են, որոնք վերացրել են բոլոր այն դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ եղել են երկրում, այդ թվում՝ անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով: