
Գերմանիայի Մյունխեն քաղաքում Uber, Nvidia եւ Autobrains ընկերությունները առաջին անգամ կգործարկեն ռոբոտ տաքսի։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine-ն։ Մանրամասները չեն ներկայացվել, թե օրինակ երբվանից Մյունխենի փողոցներում կարելի կլինի տեսնել նման տաքսիներ, որոնք գործելու են Uber-ի սկզբունքով։
Կա միայն տեղեկություն, որ ռոբոտաքսիները կսկսեն գործել մինչեւ այս տարվա վերջ։ Սկզբում պետք է ստանալ գերմանական իշխանությունների ոլորտային մարմինների արտոնությունը։ Մեկ ավտոմեքենա, սակայն այժմ երթեւեկում է Մյունխենով՝ փորձնական ռեժիմով։ Անվարորդ տաքսիներ հիմա գործում են Միացյալ Նահանգներում եւ Չինաստանում։ Եվրոպայում առաջին փորձն իրականացվել է խորվաթական Զագրեբում։