Իրանը կրկին փակում է Հորմուզը․ Թրամփը սպառնում է «միջուկային փոշով»

«Իրանցի պաշտոնյաները բարձրագոչ հայտարարություններ են անում, քանի որ «նրանք ունեն մարդիկ, որոնց պետք է հաճոյանան։ Ես պարզապես ասում եմ այնպես, ինչպես կա։ Եթե մենք գործարք չկնքենք, մենք կստանանք միջուկային փոշի այլ տեսքով՝ շատ ավելի թշնամական ձևով», — զգուշացրել է Թրամփը։

Այս ֆոնին Իրանի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Թրամփը չի կատարել իր պարտավորությունները, ուստի Հորմուզի նեղուցը կրկին փակ է, որի անցման համար անհրաժեշտ է Թեհրանի համաձայնությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի Հորմուզի նեղուցով սահմանափակ և վերահսկվող անցմանը։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով: Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», — ասվում է Իրանի զինված ուժերի Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիա շտաբի հայտարարության մեջ:

Իրանը կրկին փակում է Հորմուզը․ Թրամփը սպառնում է «միջուկային փոշով»

«Իրանցի պաշտոնյաները բարձրագոչ հայտարարություններ են անում, քանի որ «նրանք ունեն մարդիկ, որոնց պետք է հաճոյանան։ Ես պարզապես ասում եմ այնպես, ինչպես կա։ Եթե մենք գործարք չկնքենք, մենք կստանանք միջուկային փոշի այլ տեսքով՝ շատ ավելի թշնամական ձևով», — զգուշացրել է Թրամփը։

Այս ֆոնին Իրանի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Թրամփը չի կատարել իր պարտավորությունները, ուստի Հորմուզի նեղուցը կրկին փակ է, որի անցման համար անհրաժեշտ է Թեհրանի համաձայնությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հետևելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված նախորդ համաձայնություններին, բարի կամքով համաձայնել է նավթային և առևտրային նավերի Հորմուզի նեղուցով սահմանափակ և վերահսկվող անցմանը։ Սակայն, ցավոք, ամերիկացիները, իրենց պարտավորությունների բազմաթիվ խախտումներով, շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով: Այդ պատճառով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վերադարձել է իր նախկին կարգավիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», — ասվում է Իրանի զինված ուժերի Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիա շտաբի հայտարարության մեջ:

Հայաստանի համար նոր երթուղիներ են ձևավորվում․ Փաշինյան

Հայաստանի համար ձևավորվել է նոր երթուղի՝ Չինաստանից երկաթուղային կապ Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ապրանքների պակաս չկա և նման բան չի սպասվում՝ շնորհիվ այլընտրանքային առևտրային ուղիների։

Միևնույն ժամանակ, Երևանը, անկախ իրավիճակից, հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ կապին՝ այն համարելով ռազմավարական։

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել TRIPP նախագծի իրականացումը Իրանում իրավիճակի կարգավորումից հետո։ Նա գոհունակություն է հայտնել, որ Հայաստանին բարեկամ երկու երկրները դրական դինամիկա են ցուցաբերում բանակցություններում։

Հայաստանի համար նոր երթուղիներ են ձևավորվում․ Փաշինյան

Հայաստանի համար ձևավորվել է նոր երթուղի՝ Չինաստանից երկաթուղային կապ Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ապրանքների պակաս չկա և նման բան չի սպասվում՝ շնորհիվ այլընտրանքային առևտրային ուղիների։

Միևնույն ժամանակ, Երևանը, անկախ իրավիճակից, հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ կապին՝ այն համարելով ռազմավարական։

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել TRIPP նախագծի իրականացումը Իրանում իրավիճակի կարգավորումից հետո։ Նա գոհունակություն է հայտնել, որ Հայաստանին բարեկամ երկու երկրները դրական դինամիկա են ցուցաբերում բանակցություններում։

Գյումրի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից մեկի կողմից.Փաշինյան

Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ։

Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ԱԺ նախագահն այցելելց Ստամբուլ, ԱԳ նախարարը՝ Անթալիա, արդյոք հայ–թուրքական սահմանը բացելու հարցում առաջընթաց կա։

«Ինչ վերաբերում է պրոցեսներին նոր բան չկա ասելու, ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են։ Բայց ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերություններ։ Եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, և այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից։ Պրոցեսը գնում է։

Ինձ համար հարցը այն չէ, որ տեղի կունենա սահմանի բացումը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինձ համար հարցը նա է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա»,–ասել է Փաշինյանը։

Թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով՝ 10.000 դրամով, Լառնակայի 10 տոմս գնել․ Փաշինյան

2017 թվականի համեմատ դեպի ԵՄ երկրներ 2025 թվականին 580% ով ուղևորահոսքի աճ արձանագրվել․ այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն եթե 2017 թվականին մեկնել էր 1000 մարդ, 2025 թվականին մեկնել է 5800 մարդ և խոսքը այս դեպքում այն քաղաքացիների մասին է, որոնք ստացել են վիզա, հակառակ դեպքում չէին կարողանա գնալ։ Մենք արդեն մի քանի տարի է այս թեմայով զբաղվում ենք, մեր գործընկերներն ասում են՝ մենք բյուջետային պլանավորում ունեինք ոչ մեկ չէր կարող կանխատեսել որ Հայաստանում այսպիսի հոսքի մեծացում է տեղի ունենալու։ Եվ նաև դա է պատճառը, որ մենք հիմա վիզաների ազատականացում ենք բանակցում։ ՀՀ–ն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ և ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձել է ԱԺ–ում իր ունեցած ելույթին, որտեղ ասել էր, որ 2 եվրոյով ավիատոմս կա դեպի Լառնակա.

«Այո իմ ելույթի պահին, երբ որ ես սկսել եմ դրա մասին խոսել, ամսի 19-ի համար 2 եվրոյով եղել է տոմս, սքրինշոթը իմ հեռախոսում կա։ Բայց գիտեք, որ գները լողացող են։

Նաև ես ասում եմ, որ թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով՝ 10.000 դրամով, 10 տոմս գնել։ Ընդհանրապես, միջազգային կյանքում շատ ընդունված է, որ մարդիկ իրենք թոշակի տարիքը օգտագործում են ճամփորդելու համար, և մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք։ Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։

Պարզ է, որ այսօր իրենք այդ հնարավորությունները չունեն, մենք դեռ հլը նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ՝ այդ խնդիրը նույնպես կլուծենք, որ մեր սիրելի թոշակառուները սկսեն Հայաստանի Հանրապետության մեջ շատ ճամփորդել, հետո նաև արտերկիր ճամփորդել։ Ի վերջո դա բարեկեցության շատ կարևոր մի էլեմենտ է։

Մենք Եվրամիության հետ գործընկերների հետ բանակցությունների ամանակ այդ հարցը բարձրացրել ենք, առաջիկա Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,–ասել է Փաշինյանը։

 

Հայաստանը հրապարակել է Ադրբեջանից ներմուծման ծավալների վերաբերյալ տվյալներ

Պետական ​​եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել են 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ադրբեջանի և Ադրբեջանի միջոցով Հայաստան ներմուծված ապրանքների ծավալի վերաբերյալ տվյալներ։

Ըստ այդ տվյալների՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանից Ադրբեջանի միջոցով ներմուծվել է 26,295 տոննա ապրանք, ինչպես նաև Ադրբեջանից՝ 9,337 տոննա վառելիք։

Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ «տարածաշրջանային համագործակցության և խաղաղության արդյունքներն արդեն զգացվում են՝ ստեղծելով տնտեսական զարգացման նոր հնարավորություններ»։

Ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ ապրանքներն առաջին անգամ երկաթուղով Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ժամանել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին. «Ռուսաստանից և Ղազախստանից ներմուծվել է 24,865 տոննա ցորեն, 1,362 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն»։

Բացի այդ, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Ադրբեջանից Հայաստան երկաթուղով Վրաստանի տարածքով ներմուծվել է 9337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք՝ ընդհանուր 7,2 միլիոն դոլար մաքսային արժեքով։

«Դրանից՝ 5398 տոննա դիզելային վառելիք՝ 4,3 միլիոն դոլար մաքսային արժեքով և 3939 տոննա բենզին՝ 2,9 միլիոն դոլար մաքսային արժեքով», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 19-ին ը երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի․ ՆԳՆ հաղորդագրություն է տարածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը  հաղորդագրություն է տարածել երթևեկության սահմանափակումների վերաբերյալ։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

 «Հարգելի՛ քաղաքացիներ,

Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված․ 

ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։

Երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։

«Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակից տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։

Ժամը 17․00-ից երթևեկությունը կսահմանափակվի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։

Ավտոերթի մասնակիցներին խնդրում ենք պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել Ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»։

 

Եվրոպան պատրաստվում է ավիացիոն վառելիքի պակասին․պատերազմի հետևանքները 

Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան (IATA) ուրբաթ՝ ապրիլի 17-ին, զգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած ավիացիոն վառելիքի պակասի պատճառով, Եվրոպայում առաջին չվերթների չեղարկումները հնարավոր են մայիսի վերջից։

IATA-ի նախագահ Ուիլի Ուոլշը մատնանշել է Ասիայում ստեղծված իրավիճակը, որտեղ ավիացիոն վառելիքի պակասի պատճառով չվերթների չեղարկումներ արդեն տեղի են ունենում։

Ասիան զգալիորեն ավելի կախված է Պարսից ծոցից ավիացիոն վառելիքի մատակարարումներից, քան Եվրոպայից։

Deutsche Welle-ն հաղորդում է, որ Գերմանիայի ավիացիոն արդյունաբերության ասոցիացիան (BDL) պահանջել է «անհապաղ միջոցներ, ցանկալի է՝ համակարգված ԵՄ մակարդակով»։

Այն գնահատում է, որ «սկզբնական փուլում» կերոսինի պակասը կհանգեցնի կարճատև երթուղիների ժամանակավորապես դադարեցմանը և հին, վառելիքատար ինքնաթիռների արագացված ապամոնտաժմանը։

BDL-ն ընդգծել է, որ ավիափոխադրումների սահմանափակումը «զգալի վնաս» կպատճառի Գերմանիայի և Եվրոպայի տնտեսություններին։

«Ամառային զբոսաշրջային սեզոնը շատ մոտ է, և զբոսաշրջային և գործարար սեզոնի գագաթնակետին զբոսաշրջային էկոհամակարգը կախված է ավիափոխադրումներից», — հայտարարել է BDL-ն։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Քեթրին Ռայխեն երեկ Գերմանիայի կառավարությանը վստահեցրել է, որ «կերոսինի պակաս չկա»։

Երկիրը, նրա խոսքով, վառելիքը արտադրում է իր սեփական վերամշակման գործարաններում և չի հույսը դնում միայն ներմուծման վրա։

Նա նաև նշել է պետական ​​ավիացիոն վառելիքի պաշարների հնարավոր ազատման մասին։

BDL-ն, որը ներկայացնում է օդանավակայաններն ու ավիաընկերությունները, իրավիճակին ավելի լուրջ է մոտենում։

Միավորումը պահանջել է, որ նավթարդյունաբերությունը և վառելիքի պահեստավորման օպերատորները «շտապ» զեկուցեն իրենց հասանելի կերոսինի ծավալների մասին, և որ Գերմանիայի կառավարությունը «անմիջապես» պահանջի տվյալներ մնացած պաշարների վերաբերյալ։

BDL-ն կոչ է արել կառավարությանը «շտապ» ապահովել Բրյուսելում ավիացիոն վառելիքի կայուն մատակարարում և առաջարկել է մի շարք «կարճաժամկետ միջոցառումներ». ազատել ազգային և եվրոպական կերոսինի պաշարները, թույլատրել Jet-A ավիացիոն վառելիքը՝ եվրոպական Jet-A1 ստանդարտից բացի (սա կընդլայնի ԱՄՆ-ից ներմուծման տարբերակները, որտեղ Jet-A-ն լայնորեն օգտագործվում է), և կարճաժամկետ տարանցման իրավունքներ ՆԱՏՕ-ի խողովակաշարային համակարգի և Կենտրոնական Եվրոպայի խողովակաշարային համակարգի (CEPS) միջոցով՝ Ֆրանկֆուրտի, Քյոլնի/Բոնի, Մյունխենի և Ցյուրիխի օդանավակայանների մատակարարումը բարելավելու համար։

Իրանի դեմ պատերազմը հանգեցրեց ավիացիոն վառելիքի գների կտրուկ աճի՝ ավելի զգալի, քան հում նավթինը։ Բոլոր մայրցամաքներում շատ ավիաընկերություններ բարձրացրին սակագները և դադարեցրին չվերթները՝ անվտանգության կամ ծախսերի հետ կապված պատճառներով։ Լրացուցիչ ռիսկի գործոն են Պարսից ծոցի երկրների սեփական կարիքները. երբ այնտեղ ավիափոխադրումները լիովին վերականգնվեն, նրանք ներքին սպառման համար կպահպանեն ավելի շատ վառելիք, որը նախկինում նախատեսված էր արտահանման համար, ինչը կնվազեցնի համաշխարհային շուկայում մատակարարումը։

ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ

Տարիներ առաջ, երբ ԱրարատԲանկը միացավ հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնությանը, դժվար էր կանխատեսել, որ «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ ձևավորվող համագործակցությունը կվերածվի ռազմավարական գործընկերության` ուղղված 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից զինծառայողների կրթության շարունակական ապահովմանը։

Այսօր հիմնադրամի շահառուները ոչ միայն վերագտել են կյանքի իրենց ուղին, այլև ակտիվորեն ներգրավված են հասարակական և մասնագիտական տարբեր ոլորտներում՝ իրենց գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելով մեր երկրի զարգացմանը։

Համագործակցության մեկնարկից ի վեր ԱրարատԲանկի կողմից իրականացված ֆինանսական աջակցությունը կազմել է շուրջ 40 մլն  ՀՀ դրամ։

Սակայն թվերի ետևում իրական պատմություններ են՝ վերականգնված ճակատագրեր, ոտքի կանգնեցնող բարեգործական նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնց շարքում են «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Aznavour 100», «Պատմություն և ջազ» բարեգործական համերգները, բարեգործական վերելքներ դեպի Արագած և Աղավնո լեռ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարերը, «Կանայք հանուն կրթության» բարեգործական նախաճաշերը։  

Գործունեության 5 տարվա ընթացքում հիմնադրամն ունեցել է 172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ։

ԱրարատԲանկի ու «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը վստահաբար ծառայել է նպատակին և իրականացրել հիմնադրամի առաքելությունը, այն է՝ կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից տղաների կյանքի որակը։

Ամփոփիչ միջոցառման արդյունքում հավաքագրված 12,500,000 ՀՀ դրամը ուղղվել է 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարների տրամադրմանը։

«ԱրարատԲանկի հետ մեր բազմամյա համագործակցությունը վերածվել է իրական ռազմավարական գործընկերության՝ հիմնված վստահության, թափանցիկության, հետևողականության և ընդհանուր արժեքների վրա։ ԱրարատԲանկի շարունակական ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տվել կյանքի կոչել ոչ միայն կրթական, այլև հանրային ներգործություն ունեցող բազմաթիվ նախաձեռնություններ։  Մենք խորապես գնահատում ենք այդ վստահությունն ու միասնական տեսլականը, որը տարիների ընթացքում դարձել է կայուն փոփոխության հիմք», — նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։


«Անմնացորդ նվիրում գաղափարին՝ այսպես կբնութագրեմ ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև այս 5 տարվա ռազմավարական համագործակցությունը։ Ամփոփիչ համերգն ինքնին դարձավ ամենախոսուն ապացույցը. բեմում կանգնած տղաները ցույց տվեցին, որ իրենցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անկրկնելի լույս ու ներուժ, որն արժե տեսնել, գնահատել և սատարել։ Հինգ տարիների ընթացքում իրականացված ծրագրերը, թերևս, ամենից առաջ ծառայեցին մեկ նպատակի՝ կրթության միջոցով օգնել շահառուներին հավատալ և վերագտնել առաջ շարժվելու ուժը», նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից


Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը