Ամենամեծ աճը կրկին ցույց է տվել siren-ը.Թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 20-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 20-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։

  • Bitcoin (BTC)` $74 312
  • Ethereum (ETH)` $2 269
  • Binance Coin (BNB)`$617

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել siren-ը (SIREN)՝ + 9%:
Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Monad-ը (MON)՝- 8%

ԿԲ-ը նախատեսում է աշխատանքներ իրականացնել այսպես կոչված «Լեգո-Բանկ» լիցենզիաների և Բաց բանկային համակարգի (Open-Banking) կանոնների ներդրման ուղղությամբ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի անդրադարձը ֆինանսական համակարգում նորարությունների իրականացման առաջնահերթություններին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Մարտին Գալստյանը նշել է, որ ֆինանսական շուկայում մրցակցային բարենպաստ միջավայր ձևավորելու, նորարարությունը խթանելու և հաճախորդների համար ծառայություններից օգտվելու ճկուն պայմաններ ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը նախատեսում է աշխատանքներ իրականացնել այսպես կոչված «Լեգո-Բանկ» լիցենզիաների և Բաց բանկային համակարգի (Open-Banking) կանոնների ներդրման ուղղությամբ։

ԿԲ նախագահի խոսքով՝ արդյունավետ և մրցունակ ֆինանսական համակարգի ձևավորման համար կարևոր է ոչ այնքան շուկայի մասնակիցների քանակը, որքան հստակ և հավասար խաղի կանոնների առկայությունը։ Նա ընդգծել է, որ նշված ուղղությամբ աշխատանքները սպառողներին կտան ավելի մեծ բանակցային ուժ՝ հնարավորություն ընձեռելով առավել ճկուն կերպով օգտվել ֆինանսական ծառայություններից՝ առանց լրացուցիչ ծախսերի։

⬇️Մանրամասները տեսանյութում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար

Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը և ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ Սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ և հարմար, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում։ Բանկի POS-տերմինալների ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները՝ ապահովելով օպերատիվ և հարմարավետ վճարումներ։

Ռուսաստանից այցելուների թվի աճի ֆոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները՝ դարձնելով երկրի տարածքում վճարման գործընթացն առավել հարմարավետ։ Բանկը շարունակում է մնալ տեղական շուկայում միակը, որն ընդունում է «МИР» վճարային համակարգի քարտեր։ Սա հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին առանց կանխիկի օգտագործման վճարել հյուրանոցներում, ռեստորաններում, խանութներում, բժշկական հաստատություններում և սպասարկման կետերում։ Բացի այդ, Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են POS-տերմինալներ, որոնց միջոցով «МИР»–ի քարտապանները կարող են կանխիկացնել գումարներ ավելի շահավետ փոխարժեքով։

Տուրիզմի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։ Վերջին տարվա արդյունքներով՝ երկիր այցելել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 40%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ընդհանուր զբոսաշրջային հոսքն աճել է 2.5%-ով, ինչը վկայում է որպես զբոսաշրջային ուղղություն Հայաստանի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին։

Անկանխիկ վճարումների ենթակառուցվածքի ընդլայնումը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը և աջակցում է զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը։ Բանկի POS-տերմինալների ցանցը շարունակում է ակտիվորեն աճել․ վերջին տարվա ընթացքում գործող տերմինալների թիվն ավելացել է 76%-ով՝ հատկապես առևտրի, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Զուգահեռ Բանկը զարգացնում է նաև Ինտերնետ-էկվայրինգը․ միացված սարքերի քանակն աճել է 117%-ով, ինչն արտացոլում է օնլայն վճարումների նկատմամբ աճող պահանջարկը։

«Տուրիզմի աճն անմիջականորեն ազդում է վճարային ենթակառուցվածքի պահանջների վրա․ բիզնեսի համար կարևոր է առաջարկել հաճախորդների համար սովորական վճարման եղանակներ։ Մենք զարգացնում ենք էկվայրինգը որպես գործիք, որն օգնում է արդյունավետ սպասարկել հաճախորդների աճող հոսքը։ Էկվայրինգը բիզնեսին օգնում է ավելացնել վաճառքները, ինչը դրական ազդեցություն ունի թե՛ հաճախորդների, թե՛ Հայաստանի տնտեսության վրա։ 2026թ. մեր ծրագրերում նախատեսված է նոր էկվայրինգային պրոդուկտների գործարկում՝ հաշվի առնելով մեր հաճախորդների առանձնահատկությունները, ինտեգրացիաների զարգացումը և սակագների հետագա օպտիմալացումը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի — Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվում Ինտերնետ-էկվայրինգի զարգացմանը։ Բանկը ներդնում է օնլայն բիզնեսի համար նախատեսված լուծումներ՝ կայքում վիրտուալ վճարային համակարգ (V-POS) և վճարումների կատարում հղումով (E-com)։ Սա բիզնեսներին հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ուղիները և պարզեցնել վճարումների ընդունման գործընթացը։ Օգտատերերի համար այս լուծումներն ապահովում են ծառայությունների դիմաց նախապես վճարելու հնարավորություն, այդ թվում՝ հյուրանոցների ամրագրում «МИР» քարտերով՝ դարձնելով ուղևորությունների պլանավորումն ավելի հարմարավետ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից


 

Ավիաընկերությունները կրճատում են չվերթները՝ վառելիքի թանկացման ֆոնին

Ավիափոխադրող ընկերությունները ամբողջ աշխարհում նվազեցնում են չվերթների քանակը՝ ավիավառելիքի գների աճի և որոշ երկրներում դրա պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Վատթարացող կանխատեսումներ

Սպասվում է, որ 2026 թվականին ավիափոխադրումների ծավալները կնվազեն 7–9%-ով, մինչդեռ ավելի վաղ կանխատեսվում էր ընդամենը 4–6% անկում։

Հետևանքներ տուրիզմի համար

Վերլուծաբանների գնահատմամբ՝

  • տուրիստական ոլորտի վնասները դեռ դժվար է ճշգրիտ գնահատել,
  • սակայն դրանք կարող են հասնել տասնյակ միլիարդավոր դոլարների։

Ինչու է առաջացել իրավիճակը

Հիմնական պատճառներն են՝

  • վառելիքի թանկացումը,
  • մատակարարումների խափանումները որոշ տարածաշրջաններում,
  • և ընդհանուր էներգետիկ շուկայի անկայունությունը։

Ավիացիոն ոլորտը զգայուն է էներգակիրների գների փոփոխությունների նկատմամբ։ Չվերթների կրճատումը կարող է ազդել ոչ միայն տոմսերի գների վրա, այլ նաև միջազգային զբոսաշրջության, բիզնես ուղևորությունների և գլոբալ տնտեսության վրա ընդհանուր առմամբ։

Ավիաընկերությունները կրճատում են չվերթները՝ վառելիքի թանկացման ֆոնին

Ավիափոխադրող ընկերությունները ամբողջ աշխարհում նվազեցնում են չվերթների քանակը՝ ավիավառելիքի գների աճի և որոշ երկրներում դրա պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Վատթարացող կանխատեսումներ

Սպասվում է, որ 2026 թվականին ավիափոխադրումների ծավալները կնվազեն 7–9%-ով, մինչդեռ ավելի վաղ կանխատեսվում էր ընդամենը 4–6% անկում։

Հետևանքներ տուրիզմի համար

Վերլուծաբանների գնահատմամբ՝

  • տուրիստական ոլորտի վնասները դեռ դժվար է ճշգրիտ գնահատել,
  • սակայն դրանք կարող են հասնել տասնյակ միլիարդավոր դոլարների։

Ինչու է առաջացել իրավիճակը

Հիմնական պատճառներն են՝

  • վառելիքի թանկացումը,
  • մատակարարումների խափանումները որոշ տարածաշրջաններում,
  • և ընդհանուր էներգետիկ շուկայի անկայունությունը։

Ավիացիոն ոլորտը զգայուն է էներգակիրների գների փոփոխությունների նկատմամբ։ Չվերթների կրճատումը կարող է ազդել ոչ միայն տոմսերի գների վրա, այլ նաև միջազգային զբոսաշրջության, բիզնես ուղևորությունների և գլոբալ տնտեսության վրա ընդհանուր առմամբ։

Հաքերը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ գովազդային խարդախության համար

Ռուս հաքեր Ալեքսանդր Ժուկովը օրական մինչև 5 միլիոն դոլար է վաստակել գովազդային խարդախության սխեմայի միջոցով՝ օգտագործելով կեղծ Media Methane գործակալություն։

Ըստ քննության տվյալների՝ Ժուկովը՝

  • ստեղծել է շուրջ 6000 կայքերի ցանց, որոնք նմանակում էին խոշոր մեդիա հարթակներ,
  • վարձակալել է ավելի քան 2000 սերվեր և 650 հազար IP հասցե,
  • կիրառել է բոտեր, որոնք ընդօրինակում էին իրական օգտատերերի վարքը։

Այս համակարգը օրական ապահովում էր մինչև 300 միլիոն տեսանյութի դիտում՝ խաբելով գովազդատուներին։

Հաքերը ձերբակալվել է Բուլղարիաում, ապա արտահանձնվել ԱՄՆ։

Դատարանի վճռով նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։

Ապրիլի 20-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Ապրիլի 20-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 371 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 374.5 դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 370.47 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 375.32 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 435 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 442 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 432.76 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 444.72 դրամ: Ռուսական ռուբլու առքի […]

Որքա՞ն է ավելացել ՀՀ պետական պարտքը, քանի՞ մարդ է օգտվել առողջապահության ապահովագրությունից․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։

2026թ․ հունվար- մարտ ամիսներին առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է 1 մլն 700 հզ քաղաքացի: Ամփոփելով համակարգի ներդրման 100 օրը՝ ԱՆ նախարարը նշել է՝ այս ընթացքում վիրահատվել է 68.000, ամբուլատոր հետազոտություններից օգտվել 1 մլն 386 հազար մարդ, դեղերի դուրսգրման թիվը կազմել է 458 հազար:

Ի դեպ, Կառավարության նոր որոշմամբ՝ 2027 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային ձեւաչափով աշխատող տաքսու վարորդները կդառնան առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու։

Ըստ ՀՀ ՎԿ տվյալների՝ 2026թ.-ի փետրվարին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,837,

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 1,063,

Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 23

Հայաստանյան անշարժ գույքը շարունակում է գրավել օտարերկրացիներին։ ՎԿ տվյալներով՝ 2026 թ․ հունվարին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առուվաճառքի գործարքները կազմել են 126 միավոր՝ 8․6 %- ով ավելի, քանի նախորդ տարվա հունվարին։ Ամենաշատը Հայաստանում անշարժ գույք են գնել․

Ռուսաստանից — 85 միավոր

Եվրոպայից — 23 միավոր

և ԱՄՆ –ից — 13 միավոր։

Հիմա Ադրբեջան-Հայաստան առևտրաշրջանառության թվեր։ 2025թ․ նոյեմբերից մինչև 2026 թ․ ապրիլի 15-ը  ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 26 հզ 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հզ 337 տոննա վառելիք։

Եվ վերջում․․․․Շարունակում է ավելանալ պետական պարտքը։ 2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ այն 14․13 մլրդ դոլար է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ.-ի փետրվարի վերջի համեմատ՝ պետական պարտքն աճել է 8․5%-ով, կամ 1,107.1 մլն դոլարով։

 

Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան

Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու և առաջ գնալու ամենակարևոր նախադրյալը մեր բնական ռեսուրսն է՝ մարդկային ուղեղները, որոնք պետք է ճիշտ օգտագործել։

AI Conf Armenia 2026-ի ընթացքում նման միտք իր ելույթում հնչեցրեց «NVIDIA» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը։ Վերջինս միջոցառմանը հանդես եկավ «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։ NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։

«Հայաստանի համար գոյություն ունենալու, զարգանալու միակ շանսը մեր բնական ռեսուրսը՝ մարդկային ուղեղները օգտագործելն է։ Մարդկային ուղեղը մեր ուժն է, մեր հնարավորությունը։ Մենք կարևոր ենք աշխարհի համար, մենք պարզապես փոքր երկիր չենք, որը խնդրում է այլ երկրներին իրեն օգնել, օժանդակել։ Մենք պետք է զարգացնենք մեր ուղեղները, որպեսզի աշխարհի մաս դառնանք։ Ես հավատում եմ Հայաստանին, ես հավատում եմ մեր հնարավորություններին, ուղեղներին, հավատում եմ աշխատասիրությանը, հավատում եմ, որ մենք մտածում ենք մարդկանց մասին և ունենք բարձր արժեքներ և կարող ենք օգտակար լինել աշխարհին, կարծում եմ, որ այդ ամենը դուք էլ եք տեսնում»,նշեց Ռև Լեբարեդյանը։

Նրա խոսքով՝ միավորելով մեր բոլորի կարողությունները՝ ամեն ինչ կարող ենք կրկնապատկել և ավելի շատ առաջ գնալ միասին։

«Հայաստանը շատ երևույթների սկզբնակետում է․ մենք լինելու ենք աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով, սա ավելին է, քան եվրոպական ցանկացած խոշոր երկրում է։ Մենք կարող ենք օգտագործել այս առավելությունը և օգտակար լինել մնացած աշխարհին։ Հայաստանը մշտապես եղել է փոքր երկիր լեռնային տարածաշրջանում՝ մեծ կայսրությունների արանքում, որոնք փորձել են կտոր-կտոր անել երկիրը։ Բայց այս թերությունը կարող ենք վերածել առավելության, եթե բավականաչափ խելացի լինենք։ Կայսրությունների կողքին գտնվելն առավելություն է, մենք կարող ենք միավորող դեր կատարել․ չէ՞ որ մենք միշտ եղել ենք Արևելքի և Արևմուտքի, Մետաքսի ճանապարհի խաչմերուկում, մենք կարող ենք փոխանակել մեր կարողությունները այլ հնարավորություններով, որոնց կարիքն ունենք այլ երկրներից։ Մենք կարող ենք գիտելիք արտահանել, և դա կարող է մեզ կարևոր ու օգտակար դարձնել աշխարհի համար»,- հավելեց նա։

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում համախմբել է  ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։

Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը և տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպը։

AI Conf Armenia 2026-ում վերլուծվում է ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։

Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։

AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։

Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։


AI Conf Armenia 2026-ի առանցքում GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է

CaseKey թիմը 3-րդ տեղն է զբաղեցրել CUBE 2026 միջազգային մրցույթին

CaseKey հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը CUBE բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթ 2026-ին։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա։

Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey մրցույթի կողքին է 4-րդ տարին անընդմեջ, վերջին երկու տարին՝ արդեն որպես ռազմավարական գործընկեր՝ կիսելով մրցույթի արժեքներն ու երկարաժամկետ տեսլականը։

Բանկը մեծ կարևորություն է տալիս մրցույթի մասնակիցների համար միջազգային հարթակներում հանդես գալու և ուժերը փորձելու հնարավորություններ ստեղծելուն։

Բուդապեշտի CUBE մրցույթին այս տարի մասնակցում էր 16 թիմ Կանադայից, ԱՄՆ-ից, Հոնկոնգից, Ավստրալիայից, Պորտուգալիայից, Շոտլանդիայից և Հայաստանից։

Սա առաջին անգամն է, որ Հայաստանից որևէ թիմ կանգնում է այս մրցույթի պոդիումին։

Մրցույթի ընթացքում թիմերը լուծել են 3 բիզնես քեյս առաջատար հունգարական ընկերություններից՝ աշխատելով իրական բիզնես խնդիրների վրա և մրցելով լավագույնների հետ։

CaseKey թիմի արդյունքները տպավորիչ են․ հայ երիտասարդները՝

  • 2 քեյսի լուծման իրենց տարբերակով անցել են եզրափակիչ փուլ
  • 1 քեյսի մասով գրավել են 2-րդ տեղը
  • Ընդհանուր հաշվարկով զբաղեցրել են մրցույթի 3-րդ հորիզոնականը

Նման հաջողությունը վկայում է ոչ միայն գիտելիքի, այլև ռազմավարական մտածողության և թիմային աշխատանքի բացառիկ մակարդակի մասին։

____________________

Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ներդրումներ է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում։