Հայաստանից Ադրբեջան արտահանումը կազմել է 960 դոլար, Ադրբեջանից Հայաստան՝ ավելի քան 5500 մլն դոլար

Այս տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ, ըստ  թիվը հրապարակել է Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեին։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757 միլիոն դոլարի ապրանքներ, ինչը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,11%-ը։

Հայաստանից Ադրբեջան արտահանումը կազմել է 960 դոլար, Ադրբեջանից Հայաստան՝ ավելի քան 5500 մլն դոլար

Այս տարվա մարտին Ադրբեջանը առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ, ըստ  թիվը հրապարակել է Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեին։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757 միլիոն դոլարի ապրանքներ, ինչը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,11%-ը։

Չեխիան ռուսական նավթը փոխարինել է ադրբեջանականով

Չեսկե Նովինիի տվյալներով՝ 2025 թվականի վերջին Ադրբեջանը Չեխիայի հիմնական նավթի մատակարարն էր։

Չեխիայի ընդհանուր ներմուծման մեջ ադրբեջանական նավթի բաժինը գերազանցել է 42%-ը։

2025 թվականին Չեխիան Ադրբեջանից ներմուծել է 2.9 միլիոն տոննա նավթ, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվում է նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանը մեծացնում է Չեխիա մատակարարվող նավթի բաժինը։

Հրապարակման համաձայն՝ 2025 թվականին Չեխիան ներմուծել է ավելի քան 6.85 միլիոն տոննա նավթ, ինչը 5.5%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։

Ռուսական նավթի բաժինը 2025 թվականին նվազել է մինչև 7.7%։ Անցյալ տարի Չեխիան ավելացրել է Նորվեգիայից, Ղազախստանից և Սաուդյան Արաբիայից նավթի ներմուծումը։

Հրատարակության տվյալներով՝ այս երկրներից գնումների աճը պայմանավորված է TAL-ի (Trans-Alpine Oil Pipeline) հզորության մեծացմամբ և «Դրուժբա» խողովակաշարի մատակարարման խնդիրներով։

Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը

Հարյուրավոր այցելուներ և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նկատմամբ մեծ հետաքրքրություն՝ Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած եռօրյա Leasing Expo 2026-ին ԱրարատԲանկի տաղավարն արժանացել է պոտենցիալ և գործող հաճախորդների ուշադրությանը։ ԱրարատԲանկն առաջարկել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ՝ գրավիչ պայմաններով:

«Լիզինգները տրամադրվում են վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում, տեղադրվող արևային կայանների և այլ էլեկտրակայանների կառուցման, ընդլայնման և վերակառուցման համար։ Առաջարկն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով լիզինգներ, սկսած՝ 8,9 %-ից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0,9 %»,- նշել է ԱրարատԲանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Էդգար Ավագյանը։  

Ցուցահանդեսի շրջանակում ԱրարատԲանկի լիզինգի փորձագետները տրամադրել են խորհրդատվություն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Լիզինգ cashback-ով և Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգի վերաբերյալ, պատասխանել ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։

Շահավետ պայմաններով առաջարկ է ներկայացվել նաև տեղահանված արցախցիների համար` դա կօգնի նրանց ինչպես բիզնեսը զարգացնելու, այնպես էլ  աշխատանքի հնարավորություն ընձեռելու հարցում։

Նախաձեռնության շահառու, արցախցի Ալյոշա Զաքարյանը մեղվագործ է, շուրջ 10 տարի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ և փորձում է ընդլայնել բիզնեսը։

«ԱրարատԲանկի հետ համագործակցում ենք ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակներում, փորձում ենք ձեռք բերել մեղվաբուծական սարք-սարքավորումներ։ ԱրարատԲանկի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց աշխատանքը բանկի հետ շատ հեշտ ստացվեց։ Շատ օպերատիվ և արագ ամեն ինչ կարողացանք կազմակերպել»,-նշել է նա։  


«EU4BUSINESS ծրագրի շրջանակներում վարկավորման և լիզինգի ենթակա են այն բիզնեսները, որոնք իրականացնում են արտադրություն և մատակարարում են ծառայություններ, ինչպես նաև զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցները, արևային վահանակները, մարտկոցները, սարքերը և սարքավորումները, ֆինանսավորվում է նաև կանաչ շինարարությունը, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի»,- նշել է ԱրարատԲանկի կայուն ֆինանսական զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Աննա Ատովմյանը։  

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Գնումներից մինչև մտադրությունների պատվիրակում․ ապագան ԱԲ ագենտների միջոցով՝ DDF26-ի առանցքում

Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան կարևոր իրադարձությունը՝ Doing Digital Forum-ը (DDF), չորրորդ տարին անընդմեջ անցկացվեց Երևանում։

«Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո ֆորումը համախմբեց 30 տեղական և միջազգային բանախոսի, այդ թվում՝ առաջատար փորձագետների, բիզնեսի ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների՝ քննարկելու համաշխարհային թվային ապագան։

Doing Digital Forum-ի հիմնադիր և ֆորումի կազմակերպիչ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն իր բացման ելույթում նշեց․ «Այսօր թվային տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն բիզնեսի, այլև տնտեսությունների միջև կապերի ձևը՝ կառուցելով նոր կամուրջներ։ Եթե ոչ այդքան վաղ անցյալում այդ կապերը կառուցվում էին պետությունների, բանկերի և ավանդական առևտրային հարաբերությունների միջոցով, ապա այսօր դրանք առավելապես ձևավորվում են թվային պլատֆորմների, տվյալների և ֆինանսական տեխնոլոգիաների շուրջ՝ դառնալով նոր միջավայր, որտեղ ոչ թե ճանապարհներն են միավորում տնտեսությունները, այլ տվյալները, ալգորիթմները և թվային ենթակառուցվածքները»։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նկատեց` չնայած գլոբալ անորոշություններին, ներկա ժամանակաշրջանը նաև նոր հնարավորություններ է ստեղծում։

«Հայաստանը, գտնվելով Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, ունի եզակի դիրք՝ լինելու կամուրջ՝ միացնելով շուկաները, գաղափարները, կապիտալն ու տաղանդները մայրցամաքների միջև։ Մակրոտնտեսական կայունությունն ու ինստիտուցիոնալ վստահելիությունն են, որ ապահովում են այդ կամուրջի լինելիության հիմքը: Ճիշտ ֆինանսական և թվային ենթակառուցվածքների առկայության դեպքում մեր գործընկերները Հայաստանում և ողջ աշխարհում հնարավորություն կունենան նորարարություններ անելու, ներդրումներ կատարելու և կառուցելու վաղվա տնտեսությունը»,ասաց ԿԲ նախագահը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումը ՀՀ կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է։

«Արհեստական բանականությունը գալիս է հեշտացնելու քաղաքացու կյանքը, վստահության և կանխատեսելիության միջավայր ստեղծելու մասնավոր հատվածի, տնտեսության համար, այն գալիս է պաշտպանելու քաղաքացու տվյալները, ստեղծելու ենթակառուցվածքներ, ինչու ոչ ապահովելու նոր միջավայր տեխնոլոգիաների ու նորարարությունների զարգացման համար»,եշտեց նախարարը:

Ներկայացնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ռազմավարությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, որ իրականացվում են համակարգային թվային բարեփոխումներ՝ Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական և լոգիստիկ հաբ դիրքավորելու նպատակով։

«Միջազգային հարկային թափանցիկության, «խելացի սահմանների» և էլեկտրոնային առևտրի ինտեգրման համադրությամբ Հայաստանը ձևավորվում է որպես բարձր վստահություն վայելող տեխնոլոգիական և լոգիստիկ խաչմերուկ՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում արժեք ստեղծելու հստակ հեռանկարով»,հավելեց ՊԵԿ նախագահը։

Միջոցառման օրակարգը ներառում էր հիմնական ելույթներ և պանելային քննարկումներ, որոնք կենտրոնացած էին արհեստական բանականության (ԱԲ) ագենտների և մարդկային ներուժի ներդաշնակ համագործակցության, ֆինանսական կապիտալի և տեխնոլոգիական հարթակների փոխկապակցման, ինչպես նաև նորարարությանը զուգահեռ կարգավորման դաշտի հավասարակշռման շուրջ:

Այս տարվա հատուկ հյուրը՝  Ant International-ի փոխնախագահ և Կայուն զարգացման գծով գլխավոր տնօրեն Լեյմինգ Չենը Unchain-ի կառավարող գործընկեր, ֆինանսների և նորարարական էկոհամակարգերի առաջնորդ Դեյվիդ Փոլաքի հետ զրույցի ընթացքում կիսվեց «աջենտիկ առևտրի» (agentic commerce) իր տեսլականով։

«Արհեստական բանականությունն արդեն դարձել է ֆինանսական ենթակառուցվածքի հիմնական շերտը։ Հաջորդ փուլը ԱԲ ագենտներն են՝ որպես ապագայի առևտրի ակտիվ մասնակիցներ, ինչը հիմնովին կփոխի փողի էությունը՝ ապահովելով ստատիկ և օգտատիրոջ կողմից կառավարվող երևույթից անցումը դեպի դինամիկ, ծրագրավորվող և ավելի ու ավելի ինքնավար միջոցի»:

Իր ելույթում Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ և Պրոդուկտների ու լուծումների գծով ղեկավար Ալեքսանդր Յաբլունիվսկին անդրադարձավ վճարային էկոհամակարգի զարգացումներին։ Նա վկայակոչեց Deloitte-ի հետազոտությունը, ըստ որի՝ մինչև 2030 թվականը թվային առևտրի 30 տոկոսն այս կամ այն կերպ կապված կլինի ԱԲ ագենտների հետ, ինչը 17,5 տրիլիոն դոլարի շուկա է նոր բիզնեսների համար:

«Հաջորդ փուլը կլինի այն, երբ ագենտը մարդու հսկողության ներքո կնախաձեռնի գործարքը, իսկ այնուհետև այդ ագենտը կիրականացնի ինքնավար գործարքներ: Սա նշանակում է, որ մենք կպատվիրակենք ոչ միայն մեր գնումները, այլև մեր մտադրությունները»,նշեց Յաբլունիվսկին՝ հավելելով, որ այս ամենում մարտահրավեր են շարունակում մնալ ցանցային անվտանգությունն ու սպառողների վստահության ապահովումը։

Amazon Web Services-ի (AWS) Ձեռնարկությունների տեխնոլոգ Մատիաս Ունդուրագան նկատեց, որ թվային փոխակերպումը մնացել է անցյալում, ներկայում ընկերությունները պետք է դառնան «ԱԲ կրողներ» (AI-native):

«ԱԲ կրող ձեռնարկությունն այն ընկերությունն է, որն արհեստական բանականությունն օգտագործում է ոչ թե որպես գործիք կամ չատ-բոտ, այլ դրա միջոցով վերանայում է իր աշխատանաքային գործընթացները: Այդպիսի ընկերությունների թիմերը ԱԲ-ին վերաբերվում են որպես թիմակցի», ասաց Ունդուրագան՝ հավելելով, որ ոչ թե պետք է վախենալ արհեստական բանականությունից, այլ պետք է սովորել այն։

Just Better-ի գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Օլմեյերն էլ խոսեց առաջնորդության հիմնարար փոփոխության մասին՝ կոչ անելով թոփ մենեջերներին դուրս գալ փոխարինվելու վախի «մութ գոտուց»:

«Արհեստական բանականությունը ձեզ չի փոխարինի, ձեզ կփոխարինեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱԲ-ն։ Մենք անսահման հնարավորությունների դարաշրջանում ենք, բայց դա պահանջում է առաջնորդ, ով օգտագործում է մարդկանց մտքի ուժը, հետաքրքրասիրությունը, ստեղծագործականությունն ու քաջությունը և դա համալրում է արհեստական բանականությամբ։ Այն այստեղ է մեզ առաջ մղելու և ավելի լավը դարձնելու»,ասաց Օլմայերը:

Պանելային քննարկումների ժամանակ անդրադարձ կատարվեց բաց ֆինանսներին (open finance), վճարային նոր էկոհամակարգին և թվային ենթակառուցվածքների ու իրական տնտեսության փոխկապակցվածության հարցերին։

«Ֆինանսական ենթակառուցվածքի հաջորդ փուլը հարթակների և տնտեսությունների ավելի ուղիղ կապակցումն է։ Նոր ֆինանսական ուղիները հնարավորություն են տալիս արժեքին ավելի ազատ շարժվել՝ կապելով շուկաները, բացելով նոր հնարավորություններ և ուժեղացնելով տնտեսական կապերը սահմաններից դուրս»,-նշեց aeda wallet-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արթուր Կարճիկյանը։

Հայաստանի առաջին և միակ անկախ բանկոմատային ցանցի՝ Finbox-ի հիմնադիր և տնօրեն Արամ Ազատյանի խոսքով էլ՝ կանխիկից ամբողջությամբ հրաժարվելն այսօր անիրատեսական է։ Finbox-ի մոտեցումն այն է, որ կանխիկի հասանելիությունն իրականում աջակցում է անկանխիկ վճարումներին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) Թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սադիկ Ազիմովն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում թվայնացումը բիզնես գործառնությունների հիմնարար փոփոխություն է ենթադրում։

«Թվայնացումն օգնում է ESG նպատակների իրագործմանը,  աշխատանքի ժամանակ առողջության պահպանմանն ու անվտանգային կարգապահության բարելավմանը, բնապահպանական պարամետրերի մշտադիտարկմանը՝ նվազեցնելով արդյունաբերական ռիսկերն ու բարձրացնելով տեղեկատվության թափանցիկությունն ու որոշումների կայացման օպերատիվությունը»։

Թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 16-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները ապրիլի 16-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։ Bitcoin (BTC)`$74 047 Ethereum (ETH)` $2 320 Binance Coin (BNB)`$613 Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել RaveDAO-ն (RAVE)՝ + 30%.: Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել siren-ը (SIREN)՝ — 6%. Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Սոցիալական ոլորտում նախորդ 5 տարիններում մենք չեմպիոն ենք․ Փաշինյան

ԱԺ-ում ընթացող կատարողականը ներկայացնելի Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չգիտի, թե էլ ի՞նչ պիտի անեին, որ չեն արել։ Սոցիալական ոլորտում վերջին 5 տարում կատարած աշխատանքի առումով Փաշինյանը համարել է, որ իրենք չեմպիոն են, որովհետև արել ենք ահռելի մեծ աշխատանք։

Նա մասնավորապես ասել է․

«2018 թվականից հետո մենք նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, նվազագույն կենսաթոշակը հասցրել ենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում աջակցության ծրագիրն ենք ներդրել, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագիրն ենք վեարափոխել, բազային նպաստը փոխել ենք, հիմա նաև բոլոր մայրերն են ստռանում այդ նպաստը՝ անկախ նրանից աշխատում են,թե չէ, գյուղաբնակ աշխատող մայրերի նպաստն ավելի քան կրկնապատկել ենք, բնակապահովման ոլորոտում մենք ավելի քան 320 մլրդ դրամ ենք վերադարձրել մեր քաղաքացիներին, էլ ի՞նչ պիտի անեինք։ Անկեղծ, ես հիմա հետ եմ նայում, էլ ի՞նչ պիտի անեինք, որ չենք արել։ Մենք մեր պլանը կատարել ենք լիարժեք»։

 

 

 

Կանխատեսվում է շուրջ 5.4% տնտեսական աճ․ ԱԺ-ում քննարկում են 2026 թվականի պետական բյուջեի կատարողականը

ԱԺ-ում այս պահին ընթանում է 2026 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ContentsԱԺ-ում այս պահին ընթանում է 2026 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։Հիմնական տնտեսական ցուցանիշներ Հիմնական տնտեսական ցուցանիշներ 2026 թ․ ՀՆԱ կանխատեսում՝ մոտ 11.9 տրիլիոն դրամ Տնտեսական աճ՝ շուրջ 5.4% Պետբյուջեի եկամուտներ՝ մոտ 3.09 տրիլիոն դրամ Ծախսեր՝ մոտ 3.62 տրիլիոն դրամ […]

ԱՄՆ-ն կարող է իրանական նավթ գնող երկրների դեմ․ ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել իրանական նավթ գնող երկրների դեմ։

«Մենք ընկերություններին ասել ենք, մենք երկրներին ասել ենք, որ եթե դուք գնեք իրանական նավթ, մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել, ինչը շատ խիստ միջոցառում է», — Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարը։

Նա նաև հայտարարություն է արել ռուսական նավթի վերաբերյալ։

«Մենք չենք երկարաձգի ռուսական և իրանական նավթի ընդհանուր լիցենզիան», — ասել է Բեսենթը։

Նրա խոսքով՝ Չինաստանը նույնպես սահմանափակումների է ենթարկվում։

«Երկու չինական բանկեր նամակներ են ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։ Մենք նրանց ասել ենք. եթե կարողանանք ապացուցել, որ իրանական փողը հոսում է ձեր հաշիվներով, մենք պատրաստ ենք երկրորդական պատժամիջոցներ կիրառել», — ասել է Բեսենթը։

Նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ ծովային շրջափակման շնորհիվ Չինաստանի կողմից իրանական նավթի գնումների մեջ դադար կլինի։

Նավթի և գազի գները կբարձրանան 100-200%-ով․ որքա՞ն կկազմի կկազմի համաշխարհային տնտեսական աճը

CNN-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2026 թվականին կանխատեսում է 3.1% համաշխարհային տնտեսական աճ, որը 0.2 տոկոսային կետով ցածր է հունվարյան կանխատեսումից։

Այս աննշան ճշգրտումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կլինի «համեմատաբար կարճատև»։

Համաշխարհային գնաճը նույնպես կանխատեսվում է, որ այս տարի կբարձրանա մինչև 4.4%։

Հիմնադրամը նաև ուրվագծել է ավելի երկարատև հակամարտության երկու սցենար։

Ամենահոռետեսական սցենարը ենթադրում է, որ նավթի և բնական գազի գները կբարձրանան 100-200%-ով՝ համեմատած հունվարի հետ և կմնան այս մակարդակում մինչև 2027 թվականը։

Այս դեպքում, այս տարի համաշխարհային տնտեսական աճը կկազմի ընդամենը 2%։