Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն

«Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Իմ հանձնարարականով մեր վարչական շրջաններում, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, մեր վերահսկողության վարչությունը շրջայցեր են իրականացնում վարչական շրջաններում՝ տարբեր հատվածներում արձանագրելով ինքնակամ կառույցներ: Ուզում եմ հիշեցնել մեր վարչական շրջանների ղեկավարներին, որ դա առաջին հերթին իրենց և իրենց անձնակազմերի պատասխանատվությունն է:

Կարծում եմ խնդիր է, երբ մեր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, կամ էլ վերահսկողության վարչությունը գնում են, արձանագրում ինքնակամ նոր կառուցված շինություններ: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել այդ խնդրի վրա, որովհետև վստահեցնում եմ, յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն այսուհետ վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու, որովհետև ես չեմ կարող մի ձեռքով քանդել տալ բոլոր հատվածներում այդ ինքնակամ շինությունները, ու ձեր աչքի առջև նորերը հայտնվեն, դա անընդունելի է»,- նշել է Ավինյանը:

Այդ դեպքում դուք օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար, ոչ թե ՀՀ-ի. Եղոյան

Այդ դեպքում դուք օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար, ոչ թե ՀՀ-ի. Եղոյան

Ձեր խմբակցության ներսում «Էդգար Ղազարյան» խմբակցություն կա՞. անզորությունի՞ց եք ժպտում. Դավոյան

14.09.2026, 11:24

Հասարակություն

Անընդունելի է. չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն

Մենք ասում ենք՝ մեր համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է. վատ նպատա՞կ է. Գալյանը՝ Կարապետյանին

Մենք ասում ենք՝ մեր համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է. վատ նպատա՞կ է. Գալյանը՝ Կարապետյանին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին՝ խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները, որը Գանձասարը հայտարարել էր աղվանական: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու Հայաստանից պաշտոնական դիրքորոշում չի հնչել դրա վերաբերյալ:

Ղազարյանը հիշեցրեց՝ հարցին արդեն արձագանքել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես սատարում եմ այն պնդումը, որ նման հայտարարությունները, որոնք մեջբերեցիք, չեն նպաստում խաղաղության ուժեղացմանը: Խաղաղությունը կա, բայց այն խնամքի կարիք ունի, և նման հայտարարությունները այդ գործընթացին ոչ միայն չեն օգնում, այլև անհիմն են»,- հայտարարեց պատգամավորը:

Դադարեցրեք անհեռանկար քաղաքականությունը․ժողովուրդը տարբերում է իրական պետական շահը էժան տեսարաններից․ Մանվազյան

Դադարեցրեք անհեռանկար քաղաքականությունը․ժողովուրդը տարբերում է իրական պետական շահը էժան տեսարաններից․ Մանվազյան

Առաջարկվում է Լոռու մարզում ձևավորել Նոր Վանաձոր համայնք և Արարատի մարզում Նոր Արարատ խոշորացված համայնք

Առաջարկվում է Լոռու մարզում ձևավորել Նոր Վանաձոր համայնք և Արարատի մարզում Նոր Արարատ խոշորացված համայնք

Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, գործընկերությունների եւ ճգնաժամերի կառավարման տնօրինության Ռազմավարական վերանայման եւ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին։

Քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներ։