ԱՄՆ-ի հակահրթիռային պաշարները հասել են մտահոգիչ մակարդակի․ CNN

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի ռազմական պաշարները, հատկապես հակահրթիռային պաշտպանության միջոցների մասով, Իրանի հետ հակամարտությունից հետո հասել են մտահոգիչ մակարդակի։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ն սպառել է THAAD հակահրթիռային համակարգերի հրթիռների գրեթե 80 տոկոսը և Patriot համակարգերի հրթիռների մոտ կեսը։

Ըստ CNN-ի՝ իրավիճակը մտահոգություն է առաջացրել ինչպես ամերիկյան ռազմական հրամանատարության, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում։ Նշվում է, որ զինամթերքի սպառման և հնարավոր նոր հարվածների հետևանքների վերաբերյալ գնահատականները նախագահ Դոնալդ Թրամփին դրդել են վերջերս հրաժարվել Իրանի դեմ ծրագրված լայնածավալ հարվածներից։

Միաժամանակ, Սպիտակ տունն ու Պենտագոնը պնդում են, որ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են ունենալ բավարար կարողություններ՝ երկրի շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական

Արմեն Մամաջանյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական։

 

«Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Կոնջորյանին՝ ցուցաբերած բարձր վստահության համար։ Կանեմ առավելագույնը՝ արդարացնելու այդ վստահությունն ու բարեխղճորեն ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մամաջանյանը։

ԿԺԴՀ առաջնորդի քույրն անընդունելի է համարում Ճապոնիայի ռազմական հզորացումը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի հանդուրժի Ճապոնիայի ռազմական ներուժի ընդլայնումը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի լրացուցիչ ռազմական միջոցներ։

Նրա խոսքով՝ Ճապոնիան վերջին շրջանում փորձարկել է Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ, մասնակցել ԱՄՆ-ի գլխավորած համատեղ զորավարժություններին Ֆիլիպիններում, ինչպես նաև շարունակում է զարգացնել իր հրթիռային և ռազմածովային հնարավորությունները։

Կիմ Յո Չժոնը պնդել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Ճապոնիան արագացնում է իր վերափոխումը «ռազմական պետության» և միջազգային հանրությանը կոչ է արել կանխել այդ գործընթացը։

Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները

Բարձր ջերմաստիճանն ու օդի բարձր խոնավությունը մեծացնում են սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։ Շոգ եղանակին սիրտն աշխատում է ավելի մեծ լարվածությամբ, իսկ բարդությունների վտանգն առավել բարձր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

 

Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա

 

Արյունատար անոթների լայնացման հետևանքով զարկերակային ճնշումը կարող է նվազել, իսկ սրտի կծկումների հաճախությունը՝ ավելանալ։

 

Առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկման և էլեկտրոլիտների կորստի՝ մեծացնելով սրտի ծանրաբեռնվածությունն ու ռիթմի խանգարումների վտանգը։

 

Օդի բարձր խոնավությունը դժվարացնում է քրտինքի գոլորշիացումը և օրգանիզմի բնական հովացումը՝ մեծացնելով գերտաքացման վտանգը։

 

Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց մոտ կարող են սրվել առկա ախտանիշները և մեծանալ բարդությունների վտանգը։

 

Ինչպե՞ս պաշտպանվել

  • Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր, եթե բժիշկը հեղուկի սահմանափակում չի նշել։
  • Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից։ Օրվա ամենաշոգ ժամերին՝ 11:00–17:00-ն, մնացե՛ք զով կամ լավ օդափոխվող տարածքում։
  • Կրե՛ք թեթև, ազատ և բաց գույնի հագուստ։
  • Խուսափե՛ք ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հատկապես օրվա շոգ ժամերին։
  • Շարունակե՛ք ընդունել բժշկի նշանակած դեղերը։ Առանց բժշկի խորհրդի մի՛ դադարեցրեք դրանք և մի՛ փոխեք դեղաչափերը։

Պարբերաբար վերահսկե՛ք զարկերակային ճնշումը և անոթազարկի հաճախությունը։

 

Սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանց համար շոգ օրերին հատկապես կարևոր է հետևել բժշկի ցուցումներին և կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:

Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Կառավարության գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև պետք է կատարենք որոշ վերանայումներ. Վարչապետ

06.08.2026

Քաղաքականություն

Կառավարության գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև պետք է կատարենք որոշ վերանայումներ. Վարչապետ

«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է

«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին՝  առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է 2 ամսով։

Երեք նախարարություններ, այդ թվում և ԱԳՆ-ն, կանվանափոխվեն

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքում փոփոխություններ կլինեն, որոնք կառավարության այսօրվա նիստի օրակարգում արդեն ընդունվել են։

Մասնավորապես, երեք նախարարությունների անվանումնրը կփոփոխվեն։ Այսպես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկոչվի աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

Ինչո՞ւ է Արամ Վարդևանյանը դուրս եկել «Հայաստան» դաշինքից, նման ռիսկեր չկա՞ն նաև հիմա. Սոնա Ղազարյան

Ինչո՞ւ է Արամ Վարդևանյանը դուրս եկել «Հայաստան» դաշինքից, նման ռիսկեր չկա՞ն նաև հիմա. Սոնա Ղազարյան