Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:

Վարչապետին Չոլպոն-Ատայի «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակունբեկովը:

Այսօր Չոլպոն-Ատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին:

«Քաղցր հեքիաթ» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող «Քաղցր հեքիաթ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան) արտադրական գործունեությունը կասեցվել է:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Այսպես.

– առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև սանհանգույց:

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը համապատասխանեցնելու օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ:

2022-ին չհաջողելու համար վայր եք դրել մանդատը, այս անգամ ևս չհաջողելով՝ ուզում եք ԱԺ փոխնախագա՞հ դառնալ. Հակոբյան

06.08.2026

Քաղաքականություն

2022-ին չհաջողելու համար վայր եք դրել մանդատը, այս անգամ ևս չհաջողելով՝ ուզում եք ԱԺ փոխնախագա՞հ դառնալ. Հակոբյան

ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը

Շարունակվում են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումները ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննարկվել են բանակում կարգապահության բարձրացմանն ու բանակ թափանցող արատավոր երևույթների դեմ պայքարին առնչվող հարցեր:

Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից կեղծ էջ է շրջանառվում․ ՆԳՆ կիբեռոստիկանություն

ՆԳՆ կիբեռոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից։

«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։

Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Հորդորում ենք՝
չանցնել կասկածելի հղումներով,
չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդական Արիե Լայթսթոունին: Հանդրպմանը ներկա էր նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադիր նախագհ Կոնստանտին Սոկոլովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների ազդեցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն ապահովման տեսանկյունից:

Կողմերը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը և դրա իրականացման կարևորությունը՝ կարևորելով նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ:

 

«Շնորհավորում եմ ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներիս, ԱԺ նոր նախագահությանը` այդ պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։

 

Մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի բարօրության»,- գրել է նա։

 

Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում ենք Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ Բուլղարիա-Հայաստան ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և մեր արդյունավետ երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար»,- գրված է նախարարության X-ի էջում։

Քննարկվել է Կառավարության 2026-31թթ․ ծրագրի նախագիծը․ վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել այն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի առաջնահերթություններին, տարբեր ուղղություններով ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, նախատեսվող միջոցառումներին և այլ հարցերի։

Քննարկման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել առաջարկություններով և դիտարկումներով։

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով։

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշարները հասել են մտահոգիչ մակարդակի․ CNN

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի ռազմական պաշարները, հատկապես հակահրթիռային պաշտպանության միջոցների մասով, Իրանի հետ հակամարտությունից հետո հասել են մտահոգիչ մակարդակի։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ն սպառել է THAAD հակահրթիռային համակարգերի հրթիռների գրեթե 80 տոկոսը և Patriot համակարգերի հրթիռների մոտ կեսը։

Ըստ CNN-ի՝ իրավիճակը մտահոգություն է առաջացրել ինչպես ամերիկյան ռազմական հրամանատարության, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում։ Նշվում է, որ զինամթերքի սպառման և հնարավոր նոր հարվածների հետևանքների վերաբերյալ գնահատականները նախագահ Դոնալդ Թրամփին դրդել են վերջերս հրաժարվել Իրանի դեմ ծրագրված լայնածավալ հարվածներից։

Միաժամանակ, Սպիտակ տունն ու Պենտագոնը պնդում են, որ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են ունենալ բավարար կարողություններ՝ երկրի շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։