Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով։

Այս մասին հայտնում են Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

Մադրիդի Բիլբաո հրապարակի շատրվանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը:

Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ ամյակի առթիվ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։

ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Հունաստանի մի շարք քաղաքներում շինությունները կլուսավորվեն ՀՀ պետական դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-29-ը Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինություններն ու վայրերը լուսավորվելու են Հայաստանի պետական դրոշի գույներով։

Ինչպես հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, սեպտեմբերի 21-ին ՀՀ եռագույնի գույներով լուսավորվել է Կրետե կղզու մարզկենտրոն Հերակլիոնի քաղաքապետարանի շենքը։

ՀՀ նախագահի հրամանագրով ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել`Մխիթար Գոշի մեդալով՝ Արմեն Սերգեյի Մկրտչյանին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝ Արսեն Վարդանի Ոսկանյանին Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետԱրտակ Սերյոժայի Գուրջանյանին Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետՌաֆիկ Արմենի Ալոյանին Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտանՀեղինե Հայկի Լոռյանին Ոստիկանության պարեկային ծառա-յության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտԵրախտագիտության մեդալով՝Վարդան Ազատի Մաթևոսյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալԳևորգ Վարուժանի Գալստյանին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետՎահե Մելիքի Մելքոնյանին Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և կազմակերպության ներկայացուցիչներ։

Հանդիպման մեկնարկին նախարար Գևորգ Պապոյանը Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը շնորհավորել է Անուշիկ Ավետյանին՝ նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և համագործակցել նոր թիմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացման, ոլորտի ռազմավարության և տվյալների վերլուծության կատարելագործման ուղղությունները։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են առողջապահության և զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը՝ Հայաստանը միջազգային շուկայում որպես բժշկական զբոսաշրջության գրավիչ ուղղություն ներկայացնելու և ոլորտի զարգացման ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակով։

Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը տեղեկացրել է, որ Հայաստանին կառաջարկվի 100 կրթաթոշակ՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համար՝ ոլորտի մասնագետների գիտելիքների և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

Քննարկվել են նաև կայուն զբոսաշրջության զարգացման, միջազգային հարթակների միջոցով Հայաստանի զբոսաշրջային ներուժի առավել լայն ներկայացման և կազմակերպության կողմից տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ 

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ընդառաջ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների խորացման հարցերի շուրջ։

Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային ոլորտում, ամսական 25,000 մարդ է զոհվում․ պատերազմը պետք է ավարտվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին՝ նշելով, որ ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արդյունաբերության նկատմամբ, քանի որ բազմաթիվ վերամշակման գործարաններ պայթեցվել են։ Թրամփը կոչ է արել անհապաղ ավարտել պատերազմը՝ ընդգծելով, որ դրա պատճառով ամսական շուրջ 25,000 մարդ է զոհվում, իսկ դրանից տուժում է ամբողջ աշխարհը։