Վերահաստատվել է Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցության զարգացման պատրաստակամությունը

ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Վենետոյի տարածաշրջանային խորհրդից և Իտալիայի մշակույթի նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու համագործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում ձևավորված ամուր կապերը։

11.jpg (1.18 MB)

Նրա խոսքով՝ երկու երկրների պատմամշակութային առնչություններն ու մասնագիտական համագործակցությունը լավ հիմք են նոր համատեղ նախաձեռնությունների համար։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի 15-րդ խորհրդատվական համաժողովի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում Հայաստան-Իտալիա արդյունավետ համագործակցությունը։

Այս համատեքստում անդրադարձ է եղել իտալական կողմի աջակցությամբ իրականացվող Գառնու տաճարի արքունի բաղնիքի խճանկարի պահպանման և վերականգնման, Արուճի պատմամշակութային համալիրի ուսումնասիրման, Դվինի հնավայրի հետազոտման և հնագիտական ժառանգության թվայնացման աշխատանքներին։

Կողմերն ընդգծել են նաև Վենետիկի առանձնահատուկ դերակատարությունը հայ մշակույթի և հայագիտության պահպանման ու հանրահռչակման գործում։

13.jpg (1.26 MB)

Անդրադարձ է եղել այս տարվա ապրիլին Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմանը մեծանուն գրողի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Կարևորվել է նաև Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում հայագիտության զարգացման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը։ Առաջիկայում կանցկացվի նաև «Հայագիտական կամուրջներ․ համագործակցություն և կայուն զարգացում» խորագրով հայագիտական 3-րդ խորհրդաժողովը։

14.jpg (1.25 MB)

Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ու համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժը։

Նրա խոսքով՝ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման համար մշտապես անհրաժեշտ է նոր կամուրջներ կառուցել, մինչդեռ Հայաստանի և Իտալիայի պարագայում այդ կամուրջներն արդեն կառուցված են, և անհրաժեշտ է դրանք օգտագործել:

Կողմերը վերահաստատել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցության շարունակական զարգացման պատրաստակամությունը։

Վերահաստատում ենք` Հայաստանում կա մեկ կառավարություն և մեկ խորհրդարան․ ԱԺ ՔՊ խմբակցություն

Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հրավիրել էր Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման մասին աշխատանքային քննարկում, որին հրավիրված էին նաև կառավարության ներկայացուցիչները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ևս մասնակցում էին քննարկմանը’ բովանդակային քննարկման ակնկալիք ունենալով: Սակայն քննարկման օրակարգը կազմակերպիչները շեղեցին և այն վերածեցին «միջխորհրդարանական հանդիպման»` ղարաբաղցի նախկին պաշտոնյաներին ներկայացնելով որպես գործող պատգամավորներ և կառավարության ներկայացուցիչներ:

Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը` Հայաստանում կա մեկ կառավարություն և մեկ խորհրդարան, հետևաբար մեր խմբակցության պատգամավորները չէին կարող շարունակել ներկա գտնվել այդ քննարկմանը:

Ինչպես նաև կարևոր ենք համարում ընդգծել, որ մեր թիմը այլ ձևաչափերով կապի մեջ է ղարաբաղցի մեր հայրենակիցների հետ, ծանոթ է նրանց խնդիրներին և պարբերաբար հանդիպում ու քննարկում է դրանք:

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, զույգ սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ-ազիզ Ալ Սաուդին և գահաժառանգ և վարչապետ Մուհամմադ Բին Սալման Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով:

Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդին Ազգային տոնի առիթով։

Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև շփումները նոր լիցք են ստացել դիվանագիտական հարաբերությունների հաս¬տատումից ի վեր՝ հիմնված բարեկամության և փոխշահավետ համագործակցության վրա: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել երկկողմ փոխգոր¬ծակցության դինամիկ զարգացումն ու հետագա խորացումը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն թագավորության բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգ և վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սաուդյան Արաբիայի Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ձևավորվել են փոխշահավետ համագործակցության ամուր հիմքեր, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ առկա ներուժը կարող ենք վերածել գործնական արդյունքների՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

Բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը և լիահույս եմ, որ տարածաշրջանը կթևակոխի կայունության երկարատև փուլ։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Բարձրացել է պետական համակարգի՝ շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ․ Չախոյանի պարզաբանումը

Բարձրացել է պետական համակարգի՝ շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ․ Չախոյանի պարզաբանումը

Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ադամ Շիֆը հրապարակում է արել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առիթով: 

«Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության առիթով այսօր ես միանում եմ աշխարհասփյուռ հայությանը: Պատմությունը մեկ անգամ չի, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ցեղասպանության և ողբերգության պայմաններում վերապրածներ են»,-գրել է նա։

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և երկրի ինքնիշխանության պաշտպանությանը:

Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի մոտ. կան զոհ և տուժածներ

Անհայտ անձը կրակ է բացել թուրքական Մանիսա նահանգի դպրոցի դիմաց, հաղորդում է Milliyet թերթը։

«Հաղորդվում է, որ անհայտ անձը կրակ է բացել Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանի ավագ դպրոցի դիմաց՝ վիրավորելով աշակերտներին»,- նշել է թերթը։

Ըստ Sözcü լրատվականի էլ՝ մեկ աշակերտ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ։

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Կամիլա Լիկ Ռասմուսենին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռասմուսենին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Դանիա հարաբերությունների դրական դինամիկան և ընդգծել երկկողմ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում։

Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Պաշտոնյաների աշխատավարձի արդյունավետությունը ինչ չափանիշներով է գնահատվելու․ Աղաջանյանի պարզաբանումը

Պաշտոնյաների աշխատավարձի արդյունավետությունը ինչ չափանիշներով է գնահատվելու․ Աղաջանյանի պարզաբանումը