Ռուբեն Ռուբինյանն աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահն է

Միջխորհրդարանական միության պաշտոնական էջը հրապարակում է արել, որով հայտնել է, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը:

Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է օգոստոսի 2-ին մեկնարկած իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում։

Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին:

ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան

ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Լրացուցիչ 5000 միավոր քվոտայի բաշխման կարգի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում»,- գրել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արարատի մարզի դատախազությունն «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով օրենսդրությունը՝ առանց որևէ հիմքի, 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ, «վերականգնել» է Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած՝ 473 քմ մակերեսով հողամասի հողահատկացման հիմքերն այն դեպքում, երբ վերոնշյալ գույքը երբևէ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության հաշվեկշռում հաշվառված չի եղել և հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունն օգտագործման իրավունք չի ունեցել:

Այնուհետև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանում է ներկայացրել կեղծ տեղեկանք այն մասին, թե Արարատ քաղաքի վերոնշյալ մարզադպրոցը հանդիսանում է «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականությունը և հաշվառված է ընկերության հաշվեկշռում:

Նշված կեղծ տեղեկանքի և համայնքի ղեկավարի՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի ապօրինի որոշման հիման վրա՝ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին Կադաստրի կոմիտեում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցվել Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և դրանով զբաղեցված 473 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերությանն օտարված 74,1 հա մակերեսով հողամասերի և վարձակալության տրված 457,79 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերության գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Հայտնաբերված խախտումների հիմքով Դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:

Բացի այդ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև՝ լինի հոգևորական, պաշտոնյա, թե բարերար. Վարդանյան

07.08.2026

Քաղաքականություն

ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև՝ լինի հոգևորական, պաշտոնյա, թե բարերար. Վարդանյան

Արշակ Խաչատրյանը կարծում է, որ «հարցեր կա» դատարանի վարույթից դուրս պետք է լուծել

07.08.2026

Քաղաքականություն

Արշակ Խաչատրյանը կարծում է, որ «հարցեր կա» դատարանի վարույթից դուրս պետք է լուծել

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում անցկացված մրցույթի արդյունքում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման արժեքը նվազել է ավելի քան 500 մլն դրամով։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մրցակցային պայմանները փոխել են նախկինում ձևավորված մատակարարման մոտեցումները։ 

«Ընդ որում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» մատակարարումներ էր անում ՀԷՑ-ին, սակայն այս անգամ «ստիպված էր» վերասակարկել մատակարարման գնի շուրջ, քանի որ բաց և թափանցիկ մրցութային գործընթացին այժմ արդեն մասնակցում էր ՀՀ-ում գործող մեկ այլ էներգատեխնիկական ոլորտի արտադրանք տվող հսկա ձեռնարկություն, ում մուտքն այս ոլորտ տարիներ ի վեր «փակ էր» ՀԷՑ-ի օրվա սեփականատերերի «թեթև ձեռամբ»։ 

Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար։ 

Հ.Գ. Նշեմ, որ 25 հազար հաշվիչների ձեռք բերման համար ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով նախատեսված էր շուրջ 2մլրդ ՀՀ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը սահմանված էր շուրջ 1,944մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիներին նմանատիպ հաշվիչների ձեռք բերման միջինացված արժեքի հիման վրա է ձևավորվել Սակայն ՀԷՑ-ում գնումների թափանցիկության և մրցակցայնության ապահովման շնորհիվ նույն կազմակերպությունը վերասակարկման արդյունքում պատրաստակամություն հայտնեց՝ մատակարարելու նույն խմբաքանակը 1,430մլրդ ՀՀ դրամով և հաղթող ճանաչվեց։ Հ.Գ.Գ. Խնայված միջոցները վերաբաշխման արդյունքում կուղղվեն բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքների իրականացմանը հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։ ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

Գայի պողոտայում բախվել են Hongqi-ն և «Կիա»-ն. վերջինիս վարորդը մահացել է

Օգոստոսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գայի պողոտա-Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Կիա»-ն և Hongqi-ն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Կիա»-ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում և տեղում մահացել է։

Բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Կիա»-ի վրա։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների էժան հնարքը. Էջմիածին չգնացին, բայց դահլիճում «ներկայություն» ապահովեցին

07.08.2026

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների էժան հնարքը. Էջմիածին չգնացին, բայց դահլիճում «ներկայություն» ապահովեցին