Էդվարդ Ասրյանը հանդիպել է ժամկետային զինծառայող սերժանտների և դիրքերի ավագների մյուս հերթափոխի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ժամկետային զինծառայող սերժանտների և դիրքերի ավագների մյուս հերթափոխի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը՝ նշելով, որ հանդիպման առանցքում բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ պայքարին, կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների կարևորությանն առնչվող մի շարք հարցեր էին:

Ընտանեկան բռնության գործերով դատարան ուղարկված վարույթների թիվն աճել է

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 1.794 քրեական վարույթ (2025-ին՝ 1.482), որից 712-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 1.082-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:

204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 157 վարույթ՝ 165 անձի վերաբերյալ), 6 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2025-ին՝ 5), 345 քրեական վարույթ կարճվել է (2025-ին՝ 390), որից 323-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 356), իսկ 22-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 34), 205-ը` միացվել է (2025-ին՝ 134), 26 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 30), 54-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 38), 954-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 728): 

Դատարան ուղարկված 200 վարույթից 1-ը քննվել է սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 2-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 18-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 2-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 11-ը՝ հոգեկան ներգործության, 124-ը՝ ֆիզիկական ներգործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,  2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու, 11-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 10-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 213 մեղադրյալից 150-ը հանդիսացել է ամուսին, 20-ը՝ զուգընկեր, 15-ը՝ ծնող, տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 16-ը՝ զավակ կամ թոռ, 1-ը՝ ամուսնու քույր կամ ամուսնու եղբայր, 6-ը՝ փեսա կամ հարս:

Դատարան ուղարկված վարույթներով 213 տուժողից 13-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 13-14, 5-ը՝ 15-18 տարեկան, 192-ը՝ 18-ից բարձր տարիքի: 

Էս «շեդեվրների» հեղինակները մեզ ասում են, թե մենք կեղծել ենք ընտրությունները. Ստեփանյանը բազմաթիվ փաստեր հիշեցրեց

07.08.2026

Քաղաքականություն

Էս «շեդեվրների» հեղինակները մեզ ասում են, թե մենք կեղծել ենք ընտրությունները. Ստեփանյանը բազմաթիվ փաստեր հիշեցրեց

Պարոն Վարդևանյանի դերասանական տաղանդը ինձ չհամոզեց՝ անկեղծ չէր. Ռուզաննա Երեմյան

Պարոն Վարդևանյանի դերասանական տաղանդը ինձ չհամոզեց՝ անկեղծ չէր. Ռուզաննա Երեմյան

Կտրիճ Ներսիսյանի գործով դատավորը ինքաբացարկ է ներկայացրել․ նոր դատավոր է նշանակվելու

Կտրիճ Ներսիսյանի և 6 հոգևորականների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ է ներկայացրել և հրաժարվել գործը քննելուց, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Պետք է գործը նոր դատավորի մակագրվի և նորից նիստ հրավիրվի։ Եթե բացարկի հիմքեր չլինեն, գործը կքննի»,- նշել է Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, որը ըստ փաստաբանի՝ բացարկի հիմք չէր. 

«Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց»,-ասել է փաստաբանը։

«Ուժեղ Հայաստան»-ը բացակայում է իր իսկ առաջադրած թեկնածուի հարցի քննարկմանը. ինչո՞ւ. Միքայել Խաչատրյան

«Ուժեղ Հայաստան»-ը բացակայում է իր իսկ առաջադրած թեկնածուի հարցի քննարկմանը. ինչո՞ւ. Միքայել Խաչատրյան

ՀՀ պատմության ամոթալի օրերն էին Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, 2020թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերը. Կոնջորյան

07.08.2026

Քաղաքականություն

ՀՀ պատմության ամոթալի օրերն էին Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, 2020թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերը. Կոնջորյան

Չե՞ք կարծում եկեղեցի-պետություն անջրպետը եկեղեցին է խորացրել. հարց Արթուր Խաչատրյանին

Չե՞ք կարծում եկեղեցի-պետություն անջրպետը եկեղեցին է խորացրել. հարց Արթուր Խաչատրյանին

Ռուբեն Ռուբինյանն աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահն է

Միջխորհրդարանական միության պաշտոնական էջը հրապարակում է արել, որով հայտնել է, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը:

Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է օգոստոսի 2-ին մեկնարկած իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում։

Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին: