Հուլիսին քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

 

Ըստ այդմ՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 198,709 զբոսաշրջիկ։

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 263,592։

 

2026 թվականի հունվար – հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,240,307,

2026 թ․ հունվար հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

 

Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար – հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

 

ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծը՝ առաջ մղելով հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի առաջարկած և երկար ժամանակ ձգձգված օրինագիծը։ Այն նպատակ ունի մեծացնել Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը՝ Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով։

 

Դոնալդ Թրամփի խնդրանքով օրինագիծը նաև ներառում է Իրանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ։ Սենատի հանրապետական ​​առաջնորդները օրինագիծը քվեարկության չէին դրել Թրամփի դիմադրության պատճառով, որը 2025 թվականի իր երկրորդ ժամկետի սկզբից ի վեր պատժամիջոցների որոշումները վերապահել է Սպիտակ տանը, այլ ոչ թե Կոնգրեսին։

Այսպիսով` Սենատը 86 կողմ և 11 դեմ ձայնով ընդունել է Լինդսի Գրեմի «Ռուսաստան-Իրան պատժամիջոցների մասին 2026 թվականի օրենքը», որը նախատեսում է պատժամիջոցներ ռուս պաշտոնյաների նկատմամբ և թույլատրում է բարձր մաքսատուրքեր Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների նկատմամբ՝ ռուսական նավթից և գազից նրանց կախվածությունը նվազեցնելու համար։

 

Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների լայն աջակցությունը կարող է բավարար չլինել օրինագիծը Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունելու համար, քանի որ որոշ օրենսդիրներ վախենում են, որ Թրամփի նոր մաքսային լիազորությունները կարող են բարձրացնել գներն ամերիկացի ներմուծողների և սպառողների համար և հանրապետականներին ենթարկել քաղաքական քննադատության։

 

Եթե ​​օրինագիծն ընդունվի Ներկայացուցիչների պալատում, և  Թրամփը ստորագրի, այն նախագահին թույլ կտա մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգիայի խոշոր սպառող երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Ճապոնիայից և Եվրամիության որոշ երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես նաև նրան կտա այդ մաքսատուրքերը չեղարկելու հայեցողություն։

 

Օրինագծի կողմնակիցները պնդում են, որ սակագները բավականաչափ ցածր են՝ իրենց նպատակին հասնելու համար՝ նվազեցնելու Ռուսաստանի էներգետիկ եկամուտները։

Թարգմանությունը՝ 1lurer-ի

Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

 

Վանաձոր քաղաքում՝

 

Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,

Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,

Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

 

Հրազդան քաղաքում՝ հուլիսի 28-30-ը։

Արարատ քաղաքում՝ հուլիսի 27-ին։

Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Ալավերդի քաղաքում՝ չի գերազանցել։

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն. Գագիկ Սուրենյան

Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն. Գագիկ Սուրենյան

Բացառիկ կադրեր. Ինչպես է ԱԱԾ-ն ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին

Բացառիկ կադրեր. Ինչպես է ԱԱԾ-ն ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին

Առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է մթնոլորտի շրջանառության էական փոփոխություն. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Oգոստոսի 8-ին և 9-ին մինչև երեկո հանրապետությունը կշարունակի գտնվել հարավային շրջաններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակը»,-նշել է նա:

Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 10-ին և 11-ին Հայաստանը կհայտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։ Այն իր հետ կբերի զովություն և խոնավություն։

«Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 10-ին և 11-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ»,-ասել է Սուրենյանը, հավելելով, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին և 11-ին օգոստոսի 9-ի համեմատ կնվազի 4-6 աստիճանով։

2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ (2025-ին՝ 508), որից 193-ը փոխանցվել են 2025 թվականից, իսկ 114-ը վարույթ են ընդունվել 2026 թվականի ընթացքում: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

307 քրեական վարույթից 21-ը՝ 47 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան (2025-ին՝ 29 վարույթ՝ 72 անձ), 14-ը կարճվել են (2025-ին՝ 71), որից 8-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 41), իսկ 6-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 30), 67 քրեական վարույթ (2025-ին՝ 121) ուղարկվել է այլ մարմին, 25-ը միացվել են (2025-ին՝ 29), 16-ը հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2025-ին՝ 30), 164-ը փոխանցվել են 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 228):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 247 մլն 36 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 19 մլն 940 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 53 մլն 740 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Ի վերջո Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի՞, թե՞ ոչ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի պատասխանը

Ի վերջո Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի՞, թե՞ ոչ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի պատասխանը