Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի և ընտրվել ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ

2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

«Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային համագործակցության խթանման, արդարադատության համակարգերի ամրապնդման և գլոբալ զարգացման առաջնահերթությունների առաջմղմանը նպաստելու ուղղությամբ։

 

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանդիսանում է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող ՄԱԿ գլխավոր մարմինը։

 

Հայաստանը նաև ընտրվել էր Հանձնաժողովի անդամ՝ 2024-2026թթ. համար և ներկայումս անդամակցում է նշյալ մարմնում։ Վերընտրվելով նոր՝ 2027-2029թթ. ժամանակահատվածի համար Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներդրումն ունենալ Հանձնաժողովի աշխատանքներին՝ կառուցողական ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ խթանելով երկխոսությունը և փորձի փոխանակումը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում։

 

Բնակչության և զարգացման հանձնաժողովը կարևոր հարթակ է բնակչության դինամիկայի, ժողովրդագրական միտումների և կայուն զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար։

 

Հայաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Հանձնաժողովի շրջանակներում՝ աջակցելով ներառական քննարկումները և նպաստելով համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են գլոբալ մակարդակում բնակչության և զարգացման հիմնարար խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Միասնության թևեր»–ի և «ՀայաՔվե»-ի թևերը մասնատվեցին, դադարեցնում են համագործակցությունը

«Միասնության թևեր»–ը և «ՀայաՔվե»-ն այլևս միասին չեն համագործակցի:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդից հայտնում են, որ  փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։

Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ապրիլի 10-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ապրիլի 10-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Էդ ձեր ժամանակ էր, երբ մարդիկ միլիոնավոր դրամների վիրահատության համար գալիս էին ձեր դուռը․ Հարությունյանը՝ Ծառուկյանին

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լավ ինչքա՞ն կարելի է այս նամշած տեքստերն ասել: Էդ ձեր ժամանակ էր, երբ մարդիկ միլիոնավոր դրամների վիրահատության համար գալիս էին ձեր դուռը, որ փող տաք, հետո դարձնեք ձեզ պարտական: Հիմա դա լուծվել է ապահովագրությամբ: Հիմա ում դուռը գնաք ասեք՝ բերեք վիրահատության փող տանք, կասեն՝ իմ պետությունն իմ կարիքները հոգում է: Այսպես մենք ձեր տակից դուրս բերեցինք հարյուր հազարների, որոնք վայելու են իրենց պետության առավելությունները:

Թե բա՝ երեխաների ու
թոշակառուների առողջությունը բուժենք անվճար։ Դուք հարկեր մի թաքցրեք, մնացածը կարվի:

«Սա այն համաձայնագիրը չէ, որի շուրջ պայմանավորվել ենք». Թրամփը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման մասին

Իրանը
«շատ վատ է իրագործում» հրադադարի պայմանների կատարումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը։

«Իրանը
շատ վատ է իրագործում, կարելի է նույնիսկ ասել՝ անազնիվ, Հորմուզի նեղուցով նավթի
անցումն ապահովելու հարցը։ Սա այն համաձայնագիրը չէ, որի շուրջ մենք պայմանավորվել
ենք»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Մեկ այլ
գրառման մեջ Թրամփը զգուշացրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման համար
վճար գանձելուց։ «Լուրեր են հայտնվում, որ Իրանը լցանավերից վճար է գանձում
Հորմուզի նեղուցով նավերի անցման համար. լավ կլիներ՝ այդպես  չլիներ, իսկ եթե այդպես է, ապա ավելի լավ է նրանք
անհապաղ դադարեցնեն դա»,- գրել է նա։

 

 

 

 

 

 

Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը ԵՄ առաքելության հետ

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։

«Ադրբեջանի տարածքից հրթիռներ են արձակվել Պարսից ծոցի երկրների ուղղությամբ». Բաքուն հերքում է այս լուրերը

Մեդիայի
զարգացման ադրբեջանական գործակալությունը հայտարարել է, որ վերջին օրերին մի քանի
սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում շրջանառվող պնդումները՝ իբր Ադրբեջանի
տարածքից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ հրթիռներ են արձակվել, չեն
համապատասխանում իրականությանը։

 

Գործակալության
հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ տեղեկատվությունը լիովին անհիմն է և չի
հաստատվում որևէ արժանահավատ աղբյուրի կողմից։

 

Ընդգծվում
է, որ նման հրապարակումները կրում են ապատեղեկատվական բնույթ և չունեն որևէ փաստացի
հաստատում
։

 

 

 

 

 

Երեք ընդդիմադիր ցուցակ է հրապարակվել` ռոբասերժական ցուցակ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեք ընդդիմադիր ցուցակ է հրապարակվել` ռոբասերժական ցուցակ:


Տպավորություն է, որ ուղղակի իրենց աշխատողներին խառը` ով ում հիշել է` գրել են, հետո մարդա մի էջ վերցրել ու հրապարակել: Կարճ ասած` նույն մարդիկ տարբեր ֆուտլյարներում:


Այս մերժված անցյալի հերոսների էջը պետք է մեկընդմիշտ փակել. 0 ձայն պետք է ստանա այս ռուսաբելառուսական եռագլուխ նախագիծը: Հայաստանը մնալու է խաղաղ, անկախ ու ինքնիշխան!