Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել նրանց մինչև իրենց ավտոմեքենան։

Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Լավրենտ Հ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահասների և վիրավոր կնոջ ինքնությունը։

ԱԺ նախագահի տեղակալը իրականացնում է ԱԺ նախագահի հանձնարարությունները. եթե առարկում եք՝ հիմա ասեք

ԱԺ նախագահի տեղակալը իրականացնում է ԱԺ նախագահի հանձնարարությունները. եթե առարկում եք՝ հիմա ասեք

Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ:

Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած խմբի անդամը 11 տարի անց հայտնաբերվել է. նախաքննության ավարտ

Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շրջանառության մեջ են դրել իբր ընկերությունների միջև կազմված փոխառության կեղծ պայմանագրեր և գրություններ:

Դրանց  հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն նախ 2012 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի կողմից կառավարվող ընկերության հաշվին, որից հետո՝ ընկերության՝ բանկում բացված հաշվին։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ այնուհետև, շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերի հիմքով վերոհիշյալ գումարի մնացած մասը՝ 9 մլն 980 հզր եվրո գումարը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին փոխանցել են իրենց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին, իսկ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվին, որից հետո գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մի մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին, ինչի հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ անձինք կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար, որի ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցրել են՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 

Դեռևս 2015 թվականի հունվարի 27-ին Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում շուրջ 11 տարի հետախուզման մեջ գտնվող Վ․Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։ 

Նախաքննության ընթացքում նշված հոդվածներով Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: 

Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Նշված հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որի արդյունքում վերջիններս դատապարտվել են ազատազրկման։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է կողմ քվեարկել ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածուին

10.08.2026

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշել է կողմ քվեարկել ԱԺ փոխնախագահի ընդդիմության թեկնածուին

Արամ Վարդևանյանը ձեզ պետք է գալու՝ դատվելու եք. ասում է Էդգար Ղազարյանը՝ դիմելով միայն ընդդիմությանը. Ալեքսանյան

10.08.2026, 13:03

Քաղաքականություն

Ձեր հարցերին կարելի է չպատասխանել, քանի որ դիմում եք միայն «Հայաստան»-ին և «Ուժեղ Հայաստան»-ին. Թունյանը՝ Էդգար Ղազարյանին

Թրամփը չի բացառում Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում նոր ռազմական գործողության փոխարեն Վաշինգտոնը կարող է ուժեղացնել Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը հետևում է Իրանի տնտեսական վիճակին, մասնավորապես՝ բարձր գնաճին և ֆինանսական խնդիրներին։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը խորացրել է Իրանի տնտեսական ճգնաժամը։

Օգոստոսի 8-ին Թեհրանը Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մի շարք պայմաններ էր ներկայացրել։ Դրանց թվում են ԱՄՆ պատժամիջոցների վերացումը, սառեցված ակտիվների ապասառեցումը, տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումը և Իրանի նկատմամբ նախկին հարվածների համար փոխհատուցումը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իրանական կողմի բոլոր պահանջները չեն կատարվել։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը մինիմալ՝ 13 ձայն է տվել Արամ Վարդևանյանի ընտրությունն ապահովելու համար

«Քաղաքացիական պայմանագիր»-ը մինիմալ՝ 13 ձայն է տվել Արամ Վարդևանյանի ընտրությունն ապահովելու համար