Թրամփը չի բացառում Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում նոր ռազմական գործողության փոխարեն Վաշինգտոնը կարող է ուժեղացնել Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։ Այս մասին հայտնում է Axios-ը։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը հետևում է Իրանի տնտեսական վիճակին, մասնավորապես՝ բարձր գնաճին և ֆինանսական խնդիրներին։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը խորացրել է Իրանի տնտեսական ճգնաժամը։

Օգոստոսի 8-ին Թեհրանը Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մի շարք պայմաններ էր ներկայացրել։ Դրանց թվում են ԱՄՆ պատժամիջոցների վերացումը, սառեցված ակտիվների ապասառեցումը, տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումը և Իրանի նկատմամբ նախկին հարվածների համար փոխհատուցումը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իրանական կողմի բոլոր պահանջները չեն կատարվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *