Սահմանադրության փոփոխության մասին Փաշինյանը խոսել է 2020-ի փետրվարին. Ցույց կտամ և կսպասեմ ձեր ներողությանը. Ռուբինյանը՝ Վարդանյանին
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Նա տևական ժամանակ փորձել է պարեկների մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։
Օգոստոսի 12–13-ին սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Վեց մոլորակների շքերթ
Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։
Արեգակի լրիվ խավարում
Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:
Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։
Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։
12.08.2026
Քաղաքականություն
Դուք ձեր կրծքին դրել եք Արարատ լեռը, որը ՀՀ տարածքում չէ, բայց մերժում եք էս քարտեզը, որը ՀՀ-ն է. պրոբլեմը սա է. Կոնջորյան
12.08.2026, 11:46
Քաղաքականություն
Դուք ձեր կրծքին դրել եք Արարատ լեռը, որը ՀՀ տարածքում չէ, բայց մերժում եք էս քարտեզը, որը ՀՀ-ն է. պրոբլեմը սա է. Կոնջորյան