Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան

Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։

Պարզվել է, որ այրվել է կայանած Ford մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան

Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։

Պարզվել է, որ այրվել է կայանած Ford մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան

Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։

Պարզվել է, որ այրվել է կայանած Ford մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։

Խոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:05-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր 36-ամյա Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ Երևանի բնակիչ 22-ամյա Էլեն Ե.-ն և Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրա Դ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Խոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:05-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն իր վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսով բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր 36-ամյա Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ Երևանի բնակիչ 22-ամյա Էլեն Ե.-ն և Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրա Դ.-ն տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վագոնները կամրջից ընկել են փողոցի վրա. Մյունխենում գնացքների բախման հետևանքով զոհ կա

Գերմանական Մյունխեն քաղաքում՝ կամրջի վրա, երկու բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Պատահարը տեղի է ունեցել շաբաթ օրը վաղ առավոտյան՝ Միլբերտսհոֆեն շրջանում: Բախման հետևանքով երկու վագոն դուրս է եկել ռելսերից և ընկել կամրջի տակով անցնող փողոցի վրա:

Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ ծառայությունները պատահարի մասին հաղորդումը ստացել են տեղի ժամանակով ժամը 01:40-ին (Բաքվի ժամանակով՝ 03:40-ին): Դեպքի վայր է մեկնել մոտ 60 փրկարար:

Ոստիկանությունից հավելել են, որ միջադեպի պատճառներն այս պահին պարզվում են:

Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ մարզպետների աշխատակազմերի՝ կրթության ոլորտը համակարգող պատասխանատուների հետ՝ քննարկելու սեպտեմբերից սպասվող հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխությանը, վարչատնտեսական գործառույթի՝ մարզերին փոխանցմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ստորաբաժանումների ղեկավարներ:

Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությամբ հստակեցվել են նախարարության և մարզերի գործառույթները։ Ըստ այդմ՝ առաջիկա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետարաններին՝ ի լրումն մյուս աջակցող գործառույթների, որոնք հստակ ներկայացված են օրենքում:

Օրենսդրական փոփոխությունից բխող մի շարք հստակեցումներ են արվել նաև ենթաօրենսդրական ակտերում, և այս փուլում, ըստ նախարարի, առաջնային է անցումային փուլի սահուն կազմակերպումը։

Հաշվի առնելով փոփոխության ծավալը՝ առաջիկայում մարզերում նախատեսվում են իրազեկման այցեր՝ դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ:

«Դպրոցական միջավայրերի վերափոխումը Կառավարության կարևորագույն ծրագրերից է: Մարզերի գործունեությունը շարունակում է մնալ առանցքային կրթական համակարգի անխափան գործընթացներն ապահովելու հարցում։ Մարզերը շարունակելու են իրենց առանցքային դերակատարումն ունենալ կրթության համակարգում իրականացվող պետական տարաբնույթ ծրագրերի կյանքի կոչման հարցում։ Նախարարության հիմնական դերակատարությունը շարունակում է մնալ բովանդակային միասնական քաղաքականության ապահովումը: Մենք պատասխանատվություն ունենք ապահովելու բոլոր երեխաների որակյալ կրթությունը, և այս հարցում յուրաքանչյուր պետական մարմին իր մասով պետք է աջակցի՝ կատարելով իր գործառույթներից բխող աշխատանքները»,- ասել է նախարարը՝ ընդգծելով նախարարության և մարզպետարանների հաջողված համագործակցությունը դպրոցաշինական ծրագրերում։

Հանդիպմանը քննարկվել են նաև կրթական գործունեության կազմակերպմանը, դպրոցների կառավարման մոդելի փոփոխությանը, Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրագործմանը և ոլորտային մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր:

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել, խոսել քաղաքականությունից, իրեն հատուկ բառամթերքով արտահայտել քաղաքական մտքերը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, սոցցանցի իր էջում անդրադառնալով դրանցից մեկին, գրել է․ «Փաստորեն քսանվեցժամյա մոնտաժը չօգնեց»։

Եղոյանը մասնավորապես առանձնացրել է Կարապետյանի հետևյալ հայտարարությունը․

«Իրենք տեսան, որ էլ եռագլուխը չկա, արդեն մենք 500 հազար գլուխ ենք, ավելի ճիշտը՝ նույնիսկ 800 հազար գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցություն են»։

«Վիվա»–ն գնել է «OVIO»–ի բաժնետոմսերը. կարգավորիչը հավանություն է տվել գործարքին

«Վիվա Արմենիա» կապի օպերատորըմոտակա օրերին կավարտի «GNC Alfa» հեռահաղորդակցական ընկերության ձեռքբերման գործարքը: Այս մասին ԱԺ–ում հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով գերատեսչության 2025 թվականի հաշվետվությունը։

Նա պարզաբանեց, որ գործարքի կնքման համար պահանջվում էր հանձնաժողովի հավանությունը, քանի որ երկու ընկերություններն էլ զբաղեցնում են երկրի հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի զգալի մասնաբաժինը: Նման դեպքերում կարգավորողը մարմինը պարտավորէգնահատել կենտրոնացման հնարավոր ազդեցությունը մրցակցության մակարդակի վրա:

«Հանձնաժողովը համաձայնություն է տվել այդ գործարքին։ Մեր տեղեկություններով, այն կավարտվի առաջիկա օրերին, որից հետո նախատեսվում է իրականացնել տվյալների կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիր», – ասաց Գևորգյանը։ 

«GNC Alfa»-ն Հայաստանում մայրուղային ինտերնետ-մալուխներից մեկի սեփականատերն է: Ընկերությունը հետագայում սկսել է լայնաշերտինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցել օգտագործողներին։ 2012 թվականին ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը, իսկ 2022 թվականից հետո շարունակել է աշխատել «OVIO» ապրանքանիշիներքո։

Ընտրակաշառքով ընտրված ընդդիմությունը փողոցային պայքար սկսելու համար ստիպված կլինի նորից փողով գնել մարդկանց

Որ
9-րդ գումարման խորհրդարանը կունենա այսպիսի ներկայացվածություն՝ ՔՊ-ից բացի
խորհրդարանում կհայտնվեն  «Ուժեղ Հայաստան»
և «Հայաստան» դաշինքները՝ կանխատեսելի էր, սակայն ոչ այսպիսի համամասնությամբ։ Այս
մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ամփոփելով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական
ընտրությունների արդյունքները։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության ստացած տոկոսին, որը 2021-ի ԱԺ ընտրությունների համեմատ ավելի նվազ
է, Բադալյանը սա համարեց տարիներ շարունակ կառավարող ուժի դեմ իրականացված
մեդիատեռորի  հետևանք՝ գումարած որոշ
ուժերի կողմից բաժանված ընտրակաշառքը, արտերկրից ՀՀ եկած ու իրենց ընտրելու
իրավունքի, «հայրենիքը փրկելու» մասին հիշած հազարավոր քաղաքացիների հանգամանքը։

 

 

Ինչ
վերաբերում է ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելուն ու կառավարող ուժին ուղղված քննադատությանը,
թե՝ իշխանությունը միտումնավոր ԲՀԿ-ին դուրս թողեց խորհրդարանից, որպեսզի չզրկվի
2/3-ից, մեր զրուցակիցը հակադարձեց
․ «Այսինքն, քննադատողների ուզածն այն է, որ մենք օրենքի
խախտումով և ընտրակեղծիքներով ներս թողնեինք ԲՀԿ-ին, որպեսզի իրենց սիրտը հովանա՞ր
ու իրենց պլանները կարողանային իրագործե՞լ։ ՀՀ քաղաքացիները քվեարկել են ու
քվեները չեն հերիքել, որ ԲՀԿ-ն անցնի խորհրդարան։ Այսպիսի գործընթաց տեղի է
ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, և ընդհուպ շատ խիտ բնակչություն ունեցող
երկրներում ընդամենը երկու ձայնի տարբերությամբ հնարավոր է, որ մարդը նախագահ
չընտրվի կամ կուսակցությունը չանցնի խորհրդարան։ Սա շատ նորմալ պրակտիկա է։ Հետևաբար,
այս ամբողջ աղմուկի իմաստը ես չեմ հասկանում։ Եվ երկրորդ հանգամանքը՝ աղմուկ
բարձրացնողների համար ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանական խմբակցության անունը ԲՀԿ
է, «Ուժեղ Հայաստան» է, թե՞ «Հայաստան» դաշինք»։

 

Լուսինե
Բադալյանը կանխատեսում է, որ 9-րդ գումարման ԱԺ ընդդիմության վարքագիծը  նման կլինի գործող՝ 8-րդ գումարման ԱԺ-ի
ընդդիմության վարքագծին։ «Մենք կանխավ ընտրողին զգուշացնում էինք, որ խորհրդարանը,
մասնավորապես ընդդիմությունը փոփոխության կարիք ունի։ Մենք էլ, բնականաբար, անթերի
լինել չենք կարող։ Եվ որպեսզի ավելի լավ կարողանանք լուծել ձեր խնդիրները, հարգելի՛
քաղաքացիներ, մեզ պետք է որակյալ ընդդիմություն, որը կառուցողական քննադատությամբ
ու քննարկումներով կկարողանա հարցը հասցնել իր լավագույն լուծմանը։  Բայց հանրությունը կատարել է իր ընտրությունը։ և
հանրության այն մասը, որը կատարել է այդ ընտրությունը, կնստի ու կլսի, թե ինչպես
են իր կողմից ընտրված ընդդիմադիր ուժերը ժամանակ ծախսում ու ոչինչ չանում՝ դրա
դիմաց ստանալով աշխատավարձ։ Մենք էլ ստիպված կլինենք մեր ներսում ունենալ թեժ
բանավեճեր, քննարկումներ, կատարել ընդդիմության դերն ու այսպիսով հասնել մեր
քաղաքացիների համար լավագույն լուծումների»։

 

 Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՔՊ-ին
չհաջողվեց ձևավորել սահմանադրական մեծամասնություն, արդյոք սա նշանակում է, որ Սահմանադրությունը
փոփոխելու, նոր Սահմանադրություն ունենալու «դուռն» այսպիսով փակվեց, ապա, ըստ  ՔՊ խմբակցության պատգամավորի
․ «Սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում շատ
հարցեր կարող էինք ավելի հեշտ լուծել, բայց սա է մեր ժողովրդի ընտրությունն ու
պարտավոր ենք դրա հետ հաշտ լինել և շարունակել նույն ոգևորությամբ ծառայել մեր
ժողովրդին։ Ես լավատես եմ, չեն կարծում, որ որևէ դուռ փակ է։  Կարծում եմ, որ բոլոր  լուծումները կգտնենք և հնարավորինս սեղմ
ժամկետում մեր բոլոր նպատակները կիրագործենք»։

 

 

Անդրադառնալով
ՈՒՀ  կուսակցության առաջնորդ Սամվել
Կարապետյանի՝ ընդդիմության ուղղված համախմբման կոչին և փողոցային հնարավոր պայքարի
հավանականությանը՝ այս կերպ հեռացնելու իշխանությանը՝ Բադալյանը նկատեց՝ եթե
փողոցային պայքարի պլաններ ունեին, ապա պայքարը պետք է արդեն իսկ սկսված լիներ։ Սակայն
բոլորն էլ իրենց հոգու խորքում վստահ են, որ ընտրություններն անցել են ազատ, արդար
և թափանցիկ՝ դրանց կազմակերպման և իրականացման առումով։ Եվ բացի այդ,
ընտրակաշառքով, ոչ թե՝ հանուն գաղափարի  քվեարկած քաղաքացին «նոր ծառայություն»
մատուցելու՝ փողոց դուրս գալու համար 
ակնկալելու է նոր վարձատրություն՝ ստիպելով ընդդիմությանը նորից առևտրի մեջ
մտնել քաղաքացիների հետ։    

 

 

Զրույցի
ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։  

 

Հեղինե
Մանուկյան