Դեպի Թուրքիա արտահանումների հարց դիտարկվո՞ւմ է․ հարց վարչապետին
Փակված լրատվամիջոցը երկրի ղեկավարին հարց կտա՞․ Փաշինյանը կատակեց
Փակված լրատվամիջոցը երկրի ղեկավարին հարց կտա՞․ Փաշինյանը կատակեց
18.06.2026
Քաղաքականություն
Ես կրքոտ հռետոր եմ․ սա իմ համար ներկայացում չէ, քաղաքական կյանք է․ Նիկոլ Փաշինյան
18.06.2026
Քաղաքականություն
Այդ ուժերը վաղուց էին համախմբված, ուղղակի չէին հայտարարում ժողովրդի տրամադրությունը չընկներ
Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է սոցիալապես խոցելի շահառուներին բանկային նվազագույն ծառայությունները հասանելի դարձնել ծառայության ներկայացուցչի միջոցով։ Նախատեսվում է սահմանել, որ շահառուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել հիմնական առանձին խումբ ծառայությունները ծառայության ներկայացուցչի միջոցով իրեն մատուցելուց իր ինքնուրույն գործողություններով օգտվել այդ ծառայություններից, կնքել բանկային հաշվի պայմանագիրը։ Ըստ հիմնավորման՝տարեկան շուրջ 15000-20000 շահառուներ, ըստ անհարժեշտության, կարող են ծառայության ներկայացուցչի միջոցով օգտվել հիմնական առանձին խումբ ծառայություններից։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է, մասնավորապես՝ հստակեցնել տեղաշարժման դժվարություններ ունեցող կենսաթոշակառուներին ի հայտ բերելու մեխանիզմները՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը ներկայացված դիմումի միջոցով, տեղաշարժման դժվարություններ ունեցող կենսաթոշակառուների համար լիազոր մարմնի ներկայացուցչի ծառայությունից օգտվելու հնարավորություն նախատեսել նաև այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն անձը չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով, հաշվառել կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվությունը։
Ընտրությունները ավարտված են,
արդյունքներն ամփոփված են, սակայն ընդդիմությունը
դիմել է ՍԴ։Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։
Իրավագետ Արտաշես Խալաթյանը կարծում
է, որ ՍԴ դիմելը կարծես թե դարձել է ընտրական պրոցեսի անբաժան մասը և եթե դա տարիներ
շարունակ հիմնավորված էր, ապա այս պարագայում չի տեսնում որևէ հիմք, թե ՍԴ-ն ինչպես
պետք է անվավեր ճանաչի ընտրութունների արդյունքները, այն պարագայում, երբ բոլոր տեղամասային
հանձնաժողովների անդամներն իրենց արձանագրությունները ստորագրել են։
«Այսինքն՝
դա նշանակում է, որ տեղում, անգամ ընդդիմության ներկայացուցիչ հանդիսացող ՏԸՀ անդամները
հավաստել են տեղամասերում ընտրությունների գործընթացի օրինականությունը։ Բոլոր դեպքերում
սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Մյուս կողմից էլ իրենց սահամանդրական իրավունքն
է, որն իրենք իրացնում են։ հետևաբար, այստեղ ես ավելի շուտ կարող եմ առերևույթ այդ
դիմումների հիմքերի բացակայության վերաբերյալ, բայց դե իրացնում են իրենց սահմանադրական
իրավունք»,- ասաց Արտաշես Խալաթյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել
է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ
նախաձեռնելու առաջարկով։ Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց, որ այս բարեփոխումը
պահանջված է, անգամ ուշացած է, և այստեղ իրեն հետաքրքիր է, թե իրավական ինչ ճանապարհով է այդ օրենսդրական փոփոխությունները փորձ արվելու կիրառել այս ընթացիկ գործընթացների
վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան