Առանց ծխախոտի նարգիլեն չի կարելի համարել առողջության համար անվտանգ այլընտրանք. ԱՆ

Շատերը կարծում են, որ առանց ծխախոտի («բուսական» կամ «առանց նիկոտինի») նարգիլեն ավելի անվտանգ է առողջության համար, քանի որ չի պարունակում նիկոտին։ Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նիկոտինի բացակայությունը նարգիլեն անվտանգ չի դարձնում։

Գիտական տվյալների համաձայն՝ ծխախոտային և առանց ծխախոտի նարգիլեների օգտագործման ընթացքում առաջացող ծուխը պարունակում է առողջության համար վտանգավոր բազմաթիվ թունավոր նյութեր՝ գրեթե նույն քանակներով։

Հիմնական տարբերությունն այն է, որ առանց ծխախոտի նարգիլեն չի պարունակում նիկոտին։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում և ներշնչվում են առողջության համար վտանգավոր նյութեր, այդ թվում՝

👉ածխածնի օքսիդ (շմոլ գազ),

👉խեժ,

👉ազոտի օքսիդներ,

👉թունավոր ալդեհիդներ,

👉պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (որոնցից շատերն ունեն քաղցկեղածին հատկություններ)։

Այս վնասակար նյութերի հիմնական աղբյուրներն են նարգիլեի տաքացման համար օգտագործվող վառվող ածուխը, ինչպես նաև խառնուրդի բաղադրիչները, որոնց տաքացման և քայքայման արդյունքում առաջանում են վնասակար նյութերը:

Հայտնի է, որ այս նյութերը կարող են վնասել առողջություն․

ածխածնի օքսիդը (շմոլ գազը) նվազեցնում է օրգանիզմ հյուսվածքներին թթվածնի մատակարարումը,

խեժը, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները և որոշ ⏬ալդեհիդներ պարունակում են նյութեր, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման վտանգը,

ալդեհիդներն ու ազոտի օքսիդները գրգռում և վնասում են շնչուղիներն ու թոքերը։

ՀՀ ԱՆ-ից նշում են, որ, այսպիսով, նիկոտինի բացակայությունը միայն նվազեցնում է նիկոտինային կախվածության առաջացման հավանականությունը, սակայն չի վերացնում նարգիլեի օգտագործման հետևանքով օրգանիզմ ներթափանցող թունավոր նյութերի վնասակար ազդեցությունը։

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Նորավան – Լուկաշին 4.2 կմ երկարությամբ ճանապարհը. Դավիթ Խուդաթյան

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Նորավան – Լուկաշին 4.2 կմ երկարությամբ ճանապարհը. Դավիթ Խուդաթյան

ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում արված գրառման մեջ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն է սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ և մտադիր է պահպանել այն։

«Մեր ռազմածովային շրջափակումը բոլորն անվանում են «Պողպատե պատ», և Իրանը ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Նրանք չունեն ռազմածովային ուժեր, չունեն ռազմաօդային ուժեր, նրանց մնացած զինվորները աշխատավարձ չեն ստանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ջախջախված է և փախուստի մեջ, իսկ ղեկավարությունը լավագույն դեպքում անորոշ վիճակում է»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի խոսքով՝ Իրանը չունի ֆինանսական միջոցներ, իսկ երկրում տիրում է 300 տոկոսանոց ինֆլյացիա․ «Նրանց երկիրը «քանդված է»։ Այն ամենը, ինչ նրանք ունեն, կեղծ նորություններն են (Fake News)։ Իրանը միայն խոսում է, բայց քայլեր չի ձեռնարկում, 

Կարևոր է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև մշտական երկխոսություն կա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

Զելենսկու փոխանցմամբ՝ երկու երկրների միջև հարաբերությունները դառնում են էլ ավելի կառուցողական, և ընդգծել է կողմերի միջև մշտական երկխոսության պահպանման կարևորությունը։

«Զրուցել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են էլ ավելի կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև մշտական երկխոսություն կա: Քննարկել ենք Հայաստան կատարած իմ այցի արդյունքները և համագործակցության առաջնահերթ ուղղությունները», — գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կիև-Պեչերսկայա լավրայի հիմնադրման 975-ամյակի առթիվ հղած շնորհավորանքի համար՝ այն անվանելով «կարևոր ամսաթիվ տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների համար»։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս ակտիվ կապ պահպանել:

Երիտասարդության օրը՝ «Վարչաֆեստ»-ում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ նախատեսված միջոցառման մասին։

«Այսօր Երիտասարդության միջազգային օրն է, որը կնշենք օգոստոսի 22-ին՝ Սևանի ափին, «Վարչաֆեստ»-ում», — հրապարակված տեսանյութին կից գրել է վարչապետը։

ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղղություններն են

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։

 

Քննարկումները վարել է ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

 

Ողջույնի խոսքում Լաուրա Գասպարյանն ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն բարձրաձայնելու մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրները, այլև քննարկելու դրանց լուծման գործնական մեխանիզմները։

 

«Մենք ողջունում ենք համագործակցության պատրաստակամությունը՝ մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք խնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ, դեռևս մտահոգիչ են մնում մի շարք համակարգային խնդիրներ, և մեր ակնկալիքն է, որ դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվեն հետևողական ու արդյունավետ քայլեր»,- նշել է Լաուրա Գասպարյանը։

 

Քննարկումներն անցկացվել են երկու փուլով։ Առաջին փուլում Պաշտպանի ներկայացուցիչները քննարկում են ունեցել ՀՀ առողջապահության նախարարության ու նախարարության ենթակայության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովմանը՝ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, բժշկական փաստաթղթերի վարմանը, ենթադրյալ խոշտանգման դեպքերի փաստաթղթավորմանը, իրազեկված համաձայնության ապահովմանը, դեղորայքի և բժշկական պարագաների ապահովմանը, նեղ մասնագիտական և հոգեբուժական ծառայությունների հասանելիությանը, ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգի հասանելիությանը, հեռաբժշկության կիրառմանը, ինչպես նաև օտարերկրացիների բժշկական զննության ընթացքում փաստաթղթերի պատշաճ թարգմանության ապահովմանը և բժշկական ոլորտին առնչվող այլ խնդիրների։

 

Երկրորդ փուլում քննարկումն անցկացվել է ընդլայնված ձևաչափով։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել միջգերատեսչական համագործակցությանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց առողջապահական բուժհաստատություններ տեղափոխելու, ազատությունից զրկված ծնողների հետ պահվող մանկահասակ երեխաների բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահիգիենիկ պայմանների և համաճարակային իրավիճակի պահպանման և վերահսկման, ինչպես նաև բժշկական գաղտնիքի պահպանման հարցերին։

 

Հանդիպման ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումները, ինչպես նաև քննարկվել են դեռևս չլուծված խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցությունն ամրագրող փաստաթղթերի մշակման հարցը։

 

Քննարկման մասնակիցները վերահաստատել են նման ձևաչափով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։

 

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ  ընդգծել է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

 

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմանների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Արցախի փողոցում գտնվող պահեստային հատվածներից մեկի բակում՝ անկողնային պարագաներով բարձված բեռնատարում, հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաներ։

ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիայի մասին խոսե՞լ եք, թե՞ այդ բարքերը ձեզ բավարարել են. Մանավազյանը՝ Ֆարմանյանին

12.08.2026

Քաղաքականություն

ՊԵԿ-ում համակարգային կոռուպցիայի մասին խոսե՞լ եք, թե՞ այդ բարքերը ձեզ բավարարել են. Մանավազյանը՝ Ֆարմանյանին

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում

Եսթեր Սահակյանը վերանշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի արարողակարգի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Եսթեր Սահակյանին վերանշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնում»,- նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։