COP17-ը՝ բացառիկ հնարավորություն Հայաստանի համար․ սպասվում է 10-15 հազար մարդու մասնակցություն

COP17-ը՝ բացառիկ հնարավորություն Հայաստանի համար․ սպասվում է 10-15 հազար մարդու մասնակցություն

Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:03-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում շինարարական աշխատանքներ իրականացնող կառուցապատող ընկերության կողմից վնասվել է ՀԷՑ-ին պատկանող բարձրավոլտ՝ 10 կՎ լարման ստորգետնյա մալուխային գիծը։ Դեպքի հետևանքով խափանվել է վեց ենթակայանի աշխատանքը։

ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման մասնագետները ամբողջ գիշերվա ընթացքում իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց արդյունքում մինչև առավոտյան ժամը 05:00-ն վերականգնվել է երեք ենթակայանի էլեկտրամատակարարումը։

Մյուս երեք ենթակայանների էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

Ապոկալիպտիկ մտածողություն է․ ինչ-որ մարդիկ պնդում են, թե երկիրը կործանվում է, բայց դուք դեռ քուրք չեք հագել ու մոխիր չեք լցրել ձեր գլխին

13.08.2026

Քաղաքականություն

Ապոկալիպտիկ մտածողություն է․ ինչ-որ մարդիկ պնդում են, թե երկիրը կործանվում է, բայց դուք դեռ քուրք չեք հագել ու մոխիր չեք լցրել ձեր գլխին

Մեսրոպ Մանուկյանի ղեկավարը ժնջիլը վզին գցած գիտե՞ք ում է ման տալիս՝ ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին. Ալեքսանյան

Մեսրոպ Մանուկյանի ղեկավարը ժնջիլը վզին գցած գիտե՞ք ում է ման տալիս՝ ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին. Ալեքսանյան

Պարոն Կարապետյան, ձեր խմբակցության 90%-ը աշխատավարձ է ստացել ձեր ընկերություններից կամ հիմնադրամներից. Թունյան

12.08.2026

Քաղաքականություն

Պարոն Կարապետյան, ձեր խմբակցության 90%-ը աշխատավարձ է ստացել ձեր ընկերություններից կամ հիմնադրամներից. Թունյան

Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ

Համայնքային ոստիկանները բացահատել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը:

Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։

Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը մի քանի հարյուր ուկրաինական անօդաչու թռչող սարք զանգվածային հարձակում է իրականացրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ուղղությամբ։ Տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Վնասվել են չորս ձեռնարկություն և 21 բնակելի շենք, այդ թվում՝ բազմաբնակարան շենքեր։

Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նույն գիշեր ուկրաինական պաշտպանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի ուղղությամբ։

«Այս գիշեր մեր պաշտպանական ուժերը եզակի գործողություն են իրականացրել Նովոռոսիյսկի ռազմածովային բազայում՝ Սև ծովում ռուսական նավատորմի վերջին հիմնական հենակետում, որը գտնվում է առաջնագծից ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա»,– գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ գործողության ընթացքում կիրառվել են «Պալյանիցա» տեսակի անօդաչու սարքեր, «Նեպտուն» հրթիռներ և ռազմածովային անօդաչու համակարգեր։

Զելենսկին հայտնել է, որ հաստատվել են Ռուսաստանի ՀՕՊ դիրքերի, նավահանգստի և նավահանգստային ենթակառուցվածքների ուղղությամբ հասցված հարվածները։

Reuters-ի հաղորդմամբ՝ ուկրաինական անօդաչու սարքի հարվածից հետո Նովոռոսիյսկի հացահատիկի տերմինալը դադարեցրել է աշխատանքը։ Նավահանգիստը Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի՝ որպես Սև ծովով հացահատիկի արտահանման խոշոր հանգույց։

Ռուսական և ուկրաինական կողմերի հայտարարությունները հարձակման հետևանքների վերաբերյալ էապես տարբերվում են, իսկ ռազմական օբյեկտներին հասցված վնասների ամբողջական ծավալը դեռևս անկախ աղբյուրներով հաստատված չէ։

Տանտիրուհու դստեր ընկերուհին գտել էր տան բանալին ու գումարներ գողացել․ Ոստիկանության բացահայտումը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպք։

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր օգոստոսի 7-ի գիշերը։ Տանտիրուհին հայտնել էր, որ նախորդ օրը Եղեգնաձոր քաղաքում գտնվող իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում ներս են մտել և գողացել 35 հազար դրամ։

Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ դուռը բացել են հենց տան կողպեքի բանալիով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որն անցած ամսվա վերջին գտել էր տան կորցրած բանալին։

Առաջիկա օրերին աղջիկը բանալիով երկու անգամ բացել էր դուռն ու գողացել հինգ հական դրամ։ Իսկ օգոստոսի 6-ին, երբ նա կրկին մտել ու այս անգամ տարել էր 25 հազար դրամ, տանտիրուհին նկատել էր կորուստն ու ահազանգել ոստիկանություն։

Օգոստոսի 8-ին աղջիկը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ընդունել է արարքը։

Հանգամանքները պարզվում են։

Որոշ եկեղեցականներ և ընդդիմադիր շրջանակներ ներգրավված են եղել հանցավոր սխեմայում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակացության պատգամավոր Միքայել Խաչատրյանի հետ զրուցել ենք նոընտիր ԱԺ-ի աշխատանքների
մասին, ընդդիմության պահվածքի և առաջիկա անելիքների մասին։

Նա նշեց, որ ընդդիմությունը պետք
է մի բան ընդունի՝ 2026 թվականի հունիսի 7-ին եղել են ընտրություններ և ՀՀ ժողովուրդը
գնացել և ձայն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ձևավորվել է իշխանություն
և ընդդիմություն, բայց ընդդիմությունը ձևավորվել է ընտրակաշառքի բաժանման միջոցով,
որովհետև մենք տեսել ենք բազմաթիվ հրապարակումներ, բազմաթիվ ձայնագրություններ հենց
այդ մասին։

«Բայց, եթե մենք լինում ենք կառուցողական
դաշտում, բարեկրթության սահմաններում, ընդդիմությունն առավել պետք է լինի այդ սահմաններում,
որովհետև իրենք են հայտնվել ՀՀ ԱԺ-ում՝ հենց ընտրակաշառքի միջոցով»,- ասաց պատգամավորը։

Խոսելով Կտրիճ Ներսիսյանի և վեց
եպսիկոպոսների դատական գործի մասին, որն ընդդիմությունը համարում է «խայտառակություն»,
սակայն օրինակ խայտառակություն չի համարում այն, որ Բագրատ Գալստանյանը մեղադրվում
է ահաբեկչության փորձ անելու մեջ, Միքայել Աջապահյանը հեղաշրջման կոչեր անելու մեջ,
պատգամավորն ասաց․ 
«Այդ քրեական գործերով անցնում
են նաև իրենց խմբակցության պատգամավորներից մեկը, կամ մի քանիսը։ Այսինքն՝ ոնց ենք
պատկերացնում, նրանք դատապարտեն այդպիսի արարքը, որ արել են միասի՞ն։ Դա ուղղակի ծիծաղելի
է, որովհետև որոշ եկեղեցականներ և որոշ ընդդիմադիր շրջանակներ, որոնց մասին մենք խոսում
ենք, ուղղակի ներգրավված են եղել հանցավոր սխեմայում»,- հավելեց Միքայել Խաչատրյանը։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան