Պատժամիջոցներն ու դրանց կապը ընտրությունների ու ընդդիմության հետ. ԵՄ արձագանքը

05.06.2026, 13:06

Քաղաքականություն

Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն․ ես ձեզ սաղիդ տարել քցել եմ փողի մեջ․ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների զրույցը․ Ձայնագրություն

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաև ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը:

 

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

 

Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն․ ես ձեզ սաղիդ տարել քցել եմ փողի մեջ․ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների զրույցը․ Ձայնագրություն

Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն․ ես ձեզ սաղիդ տարել քցել եմ փողի մեջ․ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների զրույցը․ Ձայնագրություն

Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն․ ես ձեզ սաղիդ տարել քցել եմ փողի մեջ․ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների զրույցը․ Ձայնագրություն

Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն․ ես ձեզ սաղիդ տարել քցել եմ փողի մեջ․ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների զրույցը․ Ձայնագրություն

Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Քննարկում ենք «Ուժեղ Հայաստան»-ին մրցապայքարից դուրս հանելու հիմքերը․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվա բանավեճում թեթևակի քննարկվեց որոշ ուժերի գրացումն ուժը կորցրած ճանաչելու հնարավոր սցենարը։

Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը և արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի` «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար հիմք են` դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։

Օրենքի սահմանումը հետևյալն է. «առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա…»։

Հիմա հարց. արդյո՞ք համարում եք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, իրենց ամբողջականության մեջ, ստեղծում են այս հիմքը»։

Հունիսի 7-ին ձեր քվեն լոկ ընտրություն չէ․ այն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

ՍԴՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ,
որում մասնավորապես ասվում է

2026 թվականի հունիսի 7-ի
ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության և ժողովրդի ապագայի համար։
Այս ընտրությամբ մենք որոշելու ենք, թե ինչ ուղիով է շարունակելու զարգանալ Հայաստանի
Հանրապետությունը՝ ինքնիշխանության և պետականության ամրապնդմա՞ն, թե՞ մեկ այլ պետությունից
վասալային կախվածության, հարևանների հետ խաղաղ համակեցության և տնտեսական առաջընթացի՞,
թե՞ հավերժ թշնամանքի ու շրջափակման, ժողովրդավարության և օրենքի գերակայությա՞ն, թե՞
հետընթացի և քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման ճանապարհով։

 

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան
կուսակցության Հայաստանի վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել
ընտրություններին և իրենց քաղաքացիական պատասխանատվությամբ ու քվեի ուժով կերտել Հայաստանի
ապագան։

 

Այդ առումով կոչ ենք անում
աջակցել այն ուժերին, որոնք ունեն Հայաստանի վաղվա օրվա հստակ տեսլական, պետականամետ
մտածողություն և մեր երկրի առաջընթացի իրական ծրագիր։

 

Հունիսի 7-ին ձեր քվեն լոկ
ընտրություն չէ
այն որոշում է Հայաստանի
վաղվա օրը։

 

Մասնակցե՛ք ընտրություններին
և ձեր քվեով կերտե՛ք ինքնիշխան, անվտանգ և բարգավաճող Հայաստանը։

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ուսումնասիրվում և ներկայում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում՝ նախորդ տարիներին կատարված և մինչ օրս չբացահայտված, հասարակական հնչեղություն ունեցող աղմկահարույց սպանությունների վերաբերյալ մի շարք քրեական վարույթներով, որոնց շրջանակում վեր է հանվել և վերլուծության ենթարկվել առկա ապացուցողական զանգվածը, կազմվել և մշակվել է քննչական և վարութային գործողությունների կատարման պլան, առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ՝ նպատակ հետապնդելով բացահայտելու նախորդ տարիներին կատարված սպանության դեպքերը, որոնց հանգուցալուծմանը հանրությունը սպասել է տարիներ շարունակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ընդ որում, հանցագործությունների ամբողջական բացահայտման ընթացքում՝ ժամանակային ահռելի խզման պատճառով առկա են եղել զգալի դժվարություններ, մի դեպքում՝ դատավարության մասնակիցների մահվան կամ երկրից բացակայելու, մյուս դեպքում՝ վկաների կողմից իրադարձությունները ոչ այնքան հստակ նկարագրելու պատճառով: Հարկ է ընդգծել, որ նույնիսկ որոշ դեպքերում Քննչական կոմիտեն գործ է ունեցել դատավարական փաստաթղթերի անհետացման կամ ոչնչացման հետ։ 

Այնուամենայնիվ, չնայած առկա դատավարական զգալի դժվարություններին՝ 27 տարվա վաղեմություն ունեցող քրեական վարույթով հնարավոր եղավ հասնել հանցագործություն կատարած անձանց բացահայտմանը, մասնավորապես՝ բացահայտվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

Այսպիսով, նախորդ տարիներին տեղի ունեցած և հանրային հնչեցություն ստացած սպանության դեպքերի վերաբերյալ քրեական վարույթներով համակողմանի և օբյեկտիվ նախաքննության կատարումը Քննչական կոմիտեի առաջնահերթություններից է, որի նպատակը հանրության շրջանում վստահության ամրապնդումն է, որ անկախ ժամանակագրությունից կամ դեպքերի ու իրադարձությունների ընթացքից՝ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:

Հենց այս համատեքստում կատարված քննչական գործողությունների արդյունքում հնարավոր եղավ բացահայտել հերթական աղմկահարույց սպանությունը. խոսքը վերաբերում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանության դեպքին:

Հիշեցնենք, որ 1999 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15:30-ին, Երևան-Սևան մայրուղուց Նոր Հաճն-Ավան տանող խաչմերուկին հարող ամայի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով: 

Դեպքի առթիվ 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննության արդյունքում որևէ անձ այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել և դա այն պայմաններում, երբ Արծրուն Մարգարյանի դիակի վրա առկա է եղել 2 հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսին ու գլխի աջ հետին հատվածում: 

Արդյունքումէ տվյալ ժամանակահատվածում նախաքննական մարմինը հանգել է հետևության, որ վերջինս գտնվելով հոգեկան երկարատև լարվածության վիճակում՝ դեպրեսիայի մեջ, կանգնելով իր համար ոչ ցանկալի փաստերի առջև ու չգտնելով այլ ելք, իրեն հատկացված հրազենից արձակված երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, ուստի սպանության դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործը 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։   

Դեպքից 27 տարի անց՝ ՀԿԳ քննիչի կողմից բարձր մասնագիտական գիտելիքների համադրմամբ կատարված պլանավորված, համակողմանի ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ դիակի արտաշիրիմման և նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է իր թիկնապահ Ա.Խ․-ի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով: 

Միաժամանակ հիմնավորվել է, որ Արծրուն Մարգարյանը ֆիզիկապես չէր կարող նման հրազենային վնասվածքներ պատճառել ինքն իրեն։

Սպանության բացահայտման առումով զգալի դժվարություն է առաջացրել նաև այն, որ քրեական վարույթի նյութերն առհասարակ բացակայում էին և սկզբնական փուլում Քննչական կոմիտեի տրամադրության տակ էին միայն քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը, դատարանի որոշումները և մի քանի այլ դատավարական փաստաթղթեր, սակայն տվյալ իրավիճակում վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կարողացավ վերականգնել քրեական վարույթի նյութերը, այլև ձեռք բերել էական նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր, որոնք իրենց համակցության մեջ բավարար էին, որպեսզի նոր երևան եկած հանգամանքի հիմքով նախ՝ որոշում կայացվի նախկինում եղած անհիմն որոշումները վերացնելու համար և երկրորդ՝ կայացվի որոշում նույն անձին՝ արդեն սպանության որակյալ հատկանիշով (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) որպես մեղադրյալ ներգրավելու համար։ 

2026 թվականի հունիսի 3-ին քննիչի միջնորդության հիման վրա՝ ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է  հանրային քրեական հետապնդում և կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում