300 հազար ադրբեջանցու թեմա չկա, այդ թեմայի հետ փակվել է նաև 500 հազար հայերի վերադարձի թեման․ Փաշինյան

03.06.2026

Քաղաքականություն

300 հազար ադրբեջանցու թեմա չկա, այդ թեմայի հետ փակվել է նաև 500 հազար հայերի վերադարձի թեման․ Փաշինյան

300 հազար ադրբեջանցու թեմա չկա, այդ թեմայի հետ փակվել է նաև 500 հազար հայերի վերադարձի թեման․ Փաշինյան

03.06.2026

Քաղաքականություն

300 հազար ադրբեջանցու թեմա չկա, այդ թեմայի հետ փակվել է նաև 500 հազար հայերի վերադարձի թեման․ Փաշինյան

Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:

Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։

Թալանն այլևս կասեցված է, իսկ թալանի վերադարձը գործընթացի մեջ է․ Նիկոլ Փաշինյան

03.06.2026

Քաղաքականություն

Թալանն այլևս կասեցված է, իսկ թալանի վերադարձը գործընթացի մեջ է․ Նիկոլ Փաշինյան

Բնակարաններ, երկու տրանսպորտային միջոց, «Տաշիր Կապիտալ»-ից ստացած աշխատավարձ․ «Ուժեղ» Արամի հայտարարագիրը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության
խորհրդի անդամ, Ռոբերտ Քոչարյանի և համատեղությամբ Սամվել Կարապետյանի փաստաբան, օրերս
պարզվեց նաև՝ ինքնուս երգիչ Արամ Վարդևանյանը 2026 թվականի մայիսի 13-ին ԿԸՀ է ներկայացրել
(
01.O4.2O25թ– 01.O4.2026թ.) իր գույքի
և եկամուտների հայտարարագիրը։ Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դարռնում, որ
Սամվել Կարապետյանի փաստաբանը լինելը ահագին եկամտաբեր գործ է, ինչի համար, այո, արժեր,
որ Վարդևանյանը, թեկուզ զավեշտի առարկա դառնալու գնով, բայց ազատություն տա ձայնալարերին՝
երգի «Իմ Լեննական սիրուն քաղաք» երգը։

Վարդևանյանը, և ուրեմն, հածվետու
ժամանակաշրջանում ամենամեծ եկամուտը՝ աշխատավարձի տեսքով, ստացել է «Տաշիր կապիտալ»
ՓԲԸ-ից ստացել է  40 մլն 500 հազար դրամ։ Թե
որպես ով է աշխատում հիշյալ ընկերությունում Վարդևանյանը, նշված չէ։ Հատկանաշական է,
որ որպես աշխատանքի վայր հայտարարատուն նշել է իր հիմնադրած փաստաբանական գրասենյակը՝
«Ջե Փի փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ։ Իր նախկին «շեֆի»՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող
«Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ից էլ որպես աշխատավարձ նախկին պատգամավորը ստացել է մոտ  4 մլն 400 հազար դրամ։ Վարդևանյանի եկամտի հաջորդ
աղբյուրը եղել է իր հիմնադրած «Ջեյ Փի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ն, որտեղից ստացել է ավելի քան 6 մլն 500 հազար դրամ աշխատավարձ։ «Սթրիմ ֆորս» և
«Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ներից քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացել է 9-ական միլիոն
դրամ, «Էրեբունի Պլազա»  ՍՊԸ-ից՝ 7 մլն դրամ,
«Կոնվերս Բանկ»  ՓԲԸ-ից՝ (ավանդից ստացած եկամուտ)
մոտ 590 հազար դրամ։

Եկամուտների վերաբերյալ երկրորդ
տեղեկանքում Վարդևանյանը հայտարարագրել է Պավել Նիկոնովից ստացած ավելի քան 6 մլն
250 հազար դրամ վարձավճարը,  Հովհաննես Վարդևանյանից
ստացած ավելի քան 1 մլն 770 հազար դրամ նվիրատվությունը, «Ամերիա Բանկ»-ում ունեցած
 ավանդից ստացած  մոտ 2 մլն 500 հազար դրամը, ինչպես նաև ՀՀ «Ֆինանսների
նախարարությունից և ՊԵԿ-ից ստացած մոտ 9 մլն 650 դրամ վերադարձված գումարը, և իհարկե
իր հիմնադրած փաստաբանական վերոհիշյալ գրասենյակից ստացած 67 մլն դրամ շահաբաժինը։
Վարդևանյանի դրամական միջոցները կազմել են 175 մլն ՀՀ դրամ և 29 հազար դոլար։

Ապագա պատգամավորը նաև երեք գույք
է հայտարարագրել՝ Երևանի Խանջյան փողոցում կառուցվող շենքից  բնակարանի (49,9 քառ
մետր)  գնման իրավունքը,  Երևանի Վրացական փողոցում գտնվող 62,1 քառմ մակերեսով, համատեղ ընդհանուր
սեփականություն, միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող մեկ բնակարան էլ Երևանի Թումանյան
փողոցում՝ 76,56 քառ
մ մակերեսով։ 

Շարժական գույք որպես «Ուժեղ
Հայաստան»-ական Վարդևանյանը հայտարարագրել է BYD Yuan Pius՝ 2024 թ
արտադրության և LEXUS
RX 350՝ 2022 թ
արտադրության։ Այս գույքերը նրան են պատկանում միանձնյա սեփականության
իրավունքով։

 Նշենք, որ երբ Արամ Վարդևանյանը
պատգամավոր էր 2021-ին, այդ պաշտոնում լիազորությունները ստանձնելու օրվա դրությամբ
հայտարարագրել էր 1 բնակարան,   2016 թ
արտադրության 1 «Տոյոտա» ավտոմեքենա, որը գնել էր 2018-ին, 820 դրամ արժեքով 1 բաժնեմաս, մոտ 500 հազար
դրամ՝ բանկային հաշիվներին, ինչպես նաև 14 մլն 500 հազար դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար
կանխիկ դրամ։ Նշենք, որ Քոչարյանի  փաստաբանը
Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի 82 տոկոս բաժնեմասի սեփականատերն է՝ ըստ 2021
թ
-ի հայտարարագրի։

Նկատենք, որ 2017 թվականին պարոն Վարդևանյանը
ՀՀԿ ցուցակով էր  պատգամավորի թեկնածու առաջադրվել,
և որպես թեկնածու ներկայացրած հայտարարագրում այսօր ունեցած կարողության համեմատ «մե
համեստ» կարողություն է հայտարարագրել՝ «Էյ Ի Ջի» Սերվիսից ստացած 3 մլն 380 հազար
դրամ և «Դուստր Մարիաննա»  ՍՊԸ-ից ստացած 2
մլն 500 հազար դրամ աշխատավարձերը։ Դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ։ Հիշեցնենք՝
2017- 2018թթ. Արամ Վարդևանյանը եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ավագ օգնականը։

Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ չլիներ հեղափոխությունը,
դրան չհաջորդեին իրավա-քաղաքական զարգացումները
․․․․ Վարդևանյանը հարստացողը չէ՜ր։

Ե․Ա․

 

 

Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։

Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 205 հազար դրամ (19 մլն 800 հազար դրամ՝ պետական բյուջեից, 6 մլն 405 հազար դրամ՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեից)։

Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում վերջին երեք տարիներին պետական միջոցներով մոտ 170 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. ամբողջությամբ փոխվել են սալահատակը, ոռոգման համակարգը, վերականգնվել է հնձանը, նորոգվել է Զվարթնոցի թանգարանի շենքի տանիքը, իրականացվել է լուսավորության նախագիծը, նախատեսվում են նաև այլ աշխատանքներ:

Նրա խոսքով՝ կատարված աշխատանքները միտված են հուշարձանի պահպանմանը և հանրահռչակմանը․ 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025-ի առաջին կիսամյակի հետ համեմատ, մոտ 15%-ով ավելացել է այցելուների թիվը:

Միջոցառման ընթացքում լուսային նորարարական լուծումների, ինստալացիաների և անիմացիայի համադրմամբ ներկայացվել է Զվարթնոց տաճարի հարուստ պատմությունը։ Տեղի է ունեցել նաև համերգ. հնչել է ջազ երաժշտություն։