Սրանք ուզում են մեզ վերադարձնել 80-ականների ժանգոտած խճերկաթի դարաշրջան․ դիվերսանտեր են․ Պապիկյան
Մայիսի 29-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ մահացածի անունը Լուսինե է և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։
Մայիսի 29-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի տներից մեկում դի կա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ մահացածի անունը Լուսինե է և, ըստ հարևանների միջև տեղի ունեցած խոսակցությունների, հնարավոր է, որ կինը սպանվել է։
Մայիսի 29-ին, ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։
ՆԳՆ-ից հայտնում են՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմազատման և այլ համապատասխան աշխատանքներ։
Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվել են:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մայիսի 25-ին ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Նոր Շոտլանդիա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր Քերոլ Բիթոնը, Կանադայի արդարադատության կառավարման ինստիտուտի գործադիր տնօրեն Քրիստին Օ’Դոհերթին և Կանադայի դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը:

Ողջունելով հյուրերին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծեց երկու երկրների դատական համակարգերի միջև ձևավորված համագործակցությունը շարունակաբար ամրապնդելու կարևորությունը։ Վճռաբեկ դատարանի նախագահը հատկապես կարևորեց անչափահասների քրեական արդարադատության ոլորտում Կանադայի արդյունավետ փորձի փոխանցումը, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում այդ փորձն օգտակար կլինի ոլորտի հետագա զարգացման համար։
Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և մանրամասն ներկայացրեց 2025-2026 թվականների տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետությունում անչափահասների քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններն ու արձանագրված առաջընթացը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած հայտարարության, թե իբրև Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը, հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ական թվականներին և գործել է մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այս երկու դպրոցներն էլ այժմ գործում են: Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, թիվ 2-ում՝ 250 աշակերտ:
Ավելին՝ ՀՀ Կառավարության «300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագրի շրջանակում այժմ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում կառուցվում է մոտ 300 աշակերտի համար նախատեսված ժամանակակից, տիպային նոր դպրոց։
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին զերծ մնալ ակնհայտ սուտ և չճշտված տեղեկություններ տարածելուց ու հանրությանը մոլորեցնելուց»,-նշվում է հայտարարության մեջ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 29-ին, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ «Առաջնորդության դպրոց»-ը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և անդրադարձել այն հարցին՝ ո՞վ է առաջնորդը, ի՞նչ որակներով է օժտված նա:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է ժամանակակից աշխարհում արժեքների խեղաթյուրման ու նենգափոխման խնդրին: «Որքան էլ այսօրվա աշխարհում արժեքները նենգափոխվեն, կան արժեքներ, որոնք երբեք չեն «հնանալու». դրանք են՝ բարեվարքությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը և այլոց համեստաբար ծառայելու ունակությունը: Խոսքը ծառայամտության մասին չէ: Խոսքը գիտելիքը հանրային բարիքի վերածելու կարողության մասին է: Առաջնորդներն այլոցից տարբերվում են նրանով, որ այս մարդիկ թեև «ընկնում» են, սխալվում են, բայց նրանք միշտ բարձրանում են ու որ ամենակարևորն է, ամեն անգամ վեր են կենում՝ առանց իրենց արժեքները գետնին թողնելու»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը և հավելել, որ քաղաքակիրթ մարդու կյանքը չափվում է այն գաղափարախոսության հարատևությամբ, որին անձը «զոհաբերում» է իր կյանքը: Աննա Վարդապետյանն այս ճանապարհին կարևոր է համարել չհիասթափվելն ու չընկրկելը:
Գլխավոր դատախազը կրկին շնորհավորել է շրջանավարտներին և բարի երթ մաղթել բարդ ու պատասխանատու ճանապարհին: