Նիկոլ Փաշինյանն առաջատար է․ նոր թվեր IRI-ի հարցումներից

Ո՞ր կուսակցությունը կամ դաշինքը քանի տոկոս ձայն կհավաքի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում․ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է մայիսին անցկացված հարցման արդյունքները։  «Ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին քաղաքացիների պատասխանների հարաբերակցությունն այսպիսին է․  

Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր»  32%, 

Սամվել Կարապետյան/ «Ուժեղ Հայաստան» – 6%,  

Ռոբերտ Քոչարյան/ «Հայաստան» դաշինք- 3%, 

Գուրգեն Սիմոնյան/ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 2%, 

Գագիկ Ծառուկյան/ ԲՀԿ  – 1%։ 

Այլ գործիչների վարկանիշները ևս չեն գերազանցում 1 տոկոսը։ 

Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումն իրականացրել է հեռախոսազանգի միջոցով՝ մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է 1511 մարդ։ Փետրվարին նմանատիպ հարցադրմամբ անցկացված հարցման համեմատ՝ ՔՊ-ի վարկանիշն 8 տոկոսով աճել է, «Ուժեղ Հայաստան»-ինը՝ 3 տոկոսով նվազել, «Հայաստան» դաշինքինը մնացել է անփոփոխ։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի վարկանիշը նվազում է արձանագրել 2 տոկոսով, Գուրգեն Սիմոնյանի գլխավորած ուժինը՝ աճել 1 տոկոսով։    «Որքա՞ն է հավանական, որ կմասնակցեք ընտրություններին»․ հարցվածների 79%-ը նշել է, որ շատ հավանական է։ Փետրվարին այս պատասխանն ընտրել էր հարցվածների 68 տոկոսը։ Այս խմբի մոտ նախընտրությունները հետևյալ պատկերն են արձանագրել․  

Նիկոլ Փաշինյան / «Քաղաքացիական պայմանագիր»  38%, 

Սամվել Կարապետյան/ «Ուժեղ Հայաստան» – 7%,  

Ռոբերտ Քոչարյան/ «Հայաստան» դաշինք- 4%, 

Գուրգեն Սիմոնյան/ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» – 2%, 

Գագիկ Ծառուկյան/ ԲՀԿ  – 2%։ 

Այլ գործիչների վարկանիշները չեն գերազանցում 1 տոկոսը։ 

«Արդյո՞ք ընտրությունները կլինեն ազատ և արդար»․ 34 տոկոսը վստահ է՝ միանշանակ ազատ և արդար կլինեն, 37%-ը՝ հավանաբար ազատ և արդար կլինեն, 13%-ը՝ հավանաբար ազատ և արդար չեն լինի, 12 տոկոսը վստահ է՝ միանշանակ ազատ և արդար չեն լինի, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել։  

Իշխանության կողմնակիցների 93%-ը կարծում է, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար, իսկ ընդդիմադիր կողմնորոշում ունեցողների շրջանում մեծամասնությունը՝ 55 տոկոս և բարձր, կարծում է՝ դրանք կեղծվելու են կամ արդար չեն լինելու: 

Փետրվարի համեմատ՝ էականորեն փոփոխություն են կրել նաև ամենավստահելի քաղաքական գործիչների վարկանիշները։  «Ո՞ր քաղաքական կամ հանրային գործչին եք ամենաշատը վստահում» հարցին պատասխանել են այսպիսի համամասնությամբ․   

Նիկոլ Փաշինյան – 29%,  9% աճ, 

Սամվել Կարապետյան – 8%,  2% նվազում , Ա

րարատ Միրզոյան – 5%, 1 % աճ,

 Ռոբերտ Քոչարյան – 4%, 1 % նվազում,

 Գագիկ Ծառուկյան – 3%, 1 % նվազում, 

Ալեն Սիմոնյան – 3%, անփոփոխ, 

Արամ Սարգսյան- 3%, անփոփոխ,

 Գուրգեն Սիմոնյան – 2%, անփոփոխ, 

Արման Թաթոյան – 2%, անփոփոխ։

 Այլ ուժերի վստահում է հարցվածների 14 տոկոսը, 2 % նվազում։  Ոչ ոքի չի վստահում՝ 40 տոկոսը, 8% նվազում։

Հրապարակումը՝ Factor-ի։

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 22-ի ժամը 20.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 12 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, որոնց առաջինը օգնության  են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորների մեջ կան նաև երեխաներ։

Ահազանգ է ստացվել, որ Գորիսի «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել․ ՆԳՆ

Մայիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել, հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գորիս քաղաքին հարակից «Լաստիխութ» լեռ կոչվող տարածքում հայտնաբերել են մոլորված չորս երեխաներին, մոտ մեկ կմ իջեցրել լեռը և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել ծնողների մոտ:

Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է տարբեր հարթակների իր գրառումներին արձագանքող ֆեյք օգտատերերի արձագանքների տեսապատճեները:

«Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները։ Շեմը չեք հաղթահարելու»,- գրել է Պապիկյանը:

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները ԿԸՀ-ն բավարարեց․ 1lurer

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ:

Այս մասին 1lurer.am-ին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ մայիսի 22-ին դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։

Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ: Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն: Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Հայաստանն ընդլայնում է զենքի արտահանման աշխարհագրությունը. նոր ընկերություններ թույլտվություն են ստացել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է օրեր առաջ արված հայտարարությանը, որը վերաբերում էր Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքի արտահանմանը։

Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որում նշում է՝ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե և զինատեսակների քանակ, արժեք և տեսակ չի հնչեցրել, քանի որ, որպես կանոն, նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև՝ հրապարակային, հանրային այդ տվյալները ներկայացնելու։

«Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն՝ սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են։

Սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Այսինքն՝ շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե՛ իբրև պետություն և թե՛ հայաստանյան ընկերությունները՝ որպես մասնավոր հատված, բիզնես գործընկերներ, լինեն վստահելի և հուսալի։ Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների, իսկ ապագա նոր գործարքներ ևս լինելու են»,-նշել է նա։

Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ կառավարության կողմից այլ երկրներ արտահանում կազմակերպելու վերաբերյալ թույլտվություններ արդեն ստացվել են։

«Բայց մենք, թե՛ կառավարությունը, թե՛ մասնավոր հատվածը պիտի շատ զգուշորեն հետևենք և մեզ դրսևորենք իբրև պրոֆեսիոնալ՝ չվտանգելու հնարավոր որևէ ապագայի այլ գործարքներ այլ ընկերությունների հաշվին։ Երբ բոլոր կողմերը որոշում կկայացնեն, որ դրանք պիտի հանրային, հրապարակային լինեն, ապա այդ պարագայում մենք սիրով՝ թե՛ մենք, թե՛ ընկերությունները, կներկայացնենք և՛ ուղղությունները, և՛ զինատեսակները, և՛ ինչու ոչ՝ նաև գործարքի ծավալները»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։