Ընտանեկան բռնության դեպքերով դիմումների թիվն էականորեն աճել է. ՆԳ նախարար

Էականորեն աճել են դիմումների թիվը ընտանեկան բռնության դեպքերի մասով։ ՆԳ նախարար Արփիեն Սարգսյանը գործընկերների հետ նախաճաշ-քննարկում է ունեցել։

«Զգում ենք, որ նաև ընտանեկան բռնության զոհերը նկատում են, որ պետությունը իրենց կողքին է, պետությունը արձագանքում է՝ իհարկե ոչ այն տեմպերով, ինչ որ մենք ակնկալում ենք ունենալ փոփոխության տրամաբանության մեջ, բայց պետությունը սկսել է շատ ավելի ուշադիր լինել, շատ ավելի էմոցիոնալ կապ ցույց տալ այսպիսի դեպքերի մասով, և մեր անձնակազմերը գնալով ադապտանում են նոր տրամաբանությանը»,-նշեց նա։

Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ

Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ պարզաբանում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մի քանի երկիր կարող է միանալ Իրանի դեմ պատերազմին, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն. Ռուբիո

Մի քանի երկիր կարող է միանալ Իրանի դեմ պատերազմին, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն. Ռուբիո

Մի քանի երկիր կարող է միանալ Իրանի դեմ պատերազմին, եթե ռազմական գործողությունները վերսկսվեն. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն  հայտարարել է, որ մի շարք երկրների ղեկավարներ պատրաստակամություն
են հայտնել միանալու Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե տարածաշրջանում պատերազմը
վերսկսվի։

 

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ նման զարգացում հնարավոր է, եթե Թեհրանը
չբացի Հորմուզի նեղուցը:

 

Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը նախընտրում է հարցը լուծել դիվանագիտական
ճանապարհով և շարունակել բանակցությունները Իրանի հետ։

Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները

Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։  Հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։

Կրկին հորդորում են չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները։

Ղարաբաղյան կլանի թալանը՝ Օգանովսկու միլիոնների ունեցվածքը

Ոչ ոքի համար նորություն չէ, որ տարիներ շարունակ Հայաստանում և Ղարաբաղում արմատավորված այսպես կոչված ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ հարստահարել է ժողովրդին ու պետությանը, միլիոնների ունեցվածք է հացրել դիզել։ Մարդիկ, ովքեր ողջ կյանքը աշխատել են միայն պետական համակարգում, հասցրել են տարբեր սխեմաներով հարստանալ ու միլիոնատեր դառնալ։

MediaNews-ը շարք է սկսում, բացահայտելով ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ կարկառուն ներկայացուցիչների ունեցվածքը։

Ստորև ներկայացնում են ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ՝ Սամվել Ջամիլի Կարապետյանի (Օգանովսկի) ունեցվածքը։

Օգանովսկուն պատկանող շարժական գույքը

  • Kamaz 5320
  • Gaz 33021
  • Mercedes-benz 320 S,
  • Vaz 21213
  • Lexus LX5.7 GAS
  • Porsche Cayenne S V8 4.8
  • VAZ 21214

Օգանովսկուն պատկանող իրավաբանական կազմակերպությունները

  • «Վեստ Գոլդ» ՍՊԸ — 50% բաժնեմաս, մյուս 50%-ը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո)
  • «Իսահակի աղբյուր» ՍՊԸ — 50% բաժնեմաս, մյուս 50%-ը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո)
  • «Արցախի ազատամարտիկիների միություն»  ՀԿ նախագահ
  • «ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացի» ՀԿ նախագահ

Օգանովսկու նախկին երկրորդ կնոջ՝ Էմմա Կարապետյանի անշարժ գույքերը

  • ք․ Երևան, Փ․ Բուզանդի 107/53 բնակարան — նվեր է ստացել Օգանովսկուց
  • ք․ Երևան, Փ․ Բուզանդի 107/54 բնակարան — նվեր է ստացել Օգանովսկուց
  • ք․ Երևան, Փ․ Բուզանդի 107/55 բնակարան — նվեր է ստացել Օգանովսկուց
  • ք․ Երևան, Փ․ Բուզանդի 107 շենքի թիվ 16 ավտոկայանատեղի — նվեր է ստացել Օգանովսկուց
  • ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/3 շենքի 400քմ մակերեսով թիվ 66 բնակելի  տարածքի 33,3% մասնաբաժին

 

Օգանովսկու նախկին երկրորդ կնոջ՝ Էմմա Կարապետյանի շարժական գույքերը

  • Toyota Corolla 1.6 GAS
  • Toyota LC 150 2.7 GAS

Օգանովսկու ավագ որդու՝ Վալերի Կարապետյանի անշարժ գույքերը

  • ք․ Երևան, Վ․ Փափազյան 105 բնակարան- նվեր է ստացել մորից՝ Էմմա Կարապետյանից
  • ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/3 շենքի 584քմ մակերեսով թիվ 65 բնակելի  տարածքի 33,3% մասնաբաժին — նվեր է ստացել մորից՝ Էմմա Կարապետյանից

Օգանովսկու ավագ որդու՝ Վալերի Կարապետյանին պատկանող իրավաբանական կազմակերպությունները

  • «Վալերի Կարապետյան» ՍՊԸ — բաժնեմասին սեփականատեր
  • «Ռիվեր Էներջի» ՍՊԸ — 50% բաժնեմաս
  • «Արցախի Հանրապետության Ֆեդերացիաների ասոցիացիա»  ՀԿ նախագահ
  • «Արցախի ես եմ»  ՀԿ նախագահ

Օգանովսկու կրտսեր որդու՝ Սամվել Սամվելի Կարապետյանի անշարժ գույքերը

Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Ավանի դաշտ 15-րդ փողոցի թիվ 2 հողամաս- նվեր է ստացել հորից՝ Սամվել Կարապետյանից

ՄԻՊ-ը կայցելի ընտրատեղամասեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ, մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

 

Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

 

Եթե ունեք տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ և եթե այն ընտրական տեղամասը, որի ընտրական ցուցակում ընդգրկված եք, մատչելի չէ ձեր ընտրելու իրավունքն իրացնելու համար, ապա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն (մինչև 2026 թվականի մայիսի 26-ը ժամը 14։00-ն) իրավունք ունեք դիմում ներկայացնելու լիազոր մարմին (Հայաստանի Հանրապետության ցանկացած անձնագրային բաժին)՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ձեր նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։

 

Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ առաջարկվում են կարգավորումներ: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

 

Առաջին կարգավորումը վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը: Առաջարկվում է աստիճանական անցման հնարավորություն սահմանել լիցենզավորման գործընթացում․ այն դեպքերում, երբ տվյալ մասնագիտությունը դեռ դասավանդվում է չափորոշչով, լիցենզավորումը կիրականացվի դրա հիման վրա, իսկ երբ որակավորումների ոլորտային շրջանակները ձևավորված լինեն, արդեն՝ դրանց հիման վրա։

 

Կարգավորումների երկրորդ խումբը վերաբերում է ֆինանսավորմանը։

 

Ներկայացված առաջարկությամբ նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որով կսահմանվեն գերակա մասնագիտությունները և դրանց ֆինանսավորման կարգը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների համար մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգավորումները:

 

Հաջորդ կարգավորումը վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպմանը. ներկայացված փոփոխությունը հնարավորություն կտա սահմանել պաշտոնի անձնագրեր ՄՈՒՀ-երում աշխատող բոլոր աշխատակիցների համար։

Շղթայական ավտովթար՝ Երևանում. տուժածներ կան

Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Tesla», «Subaru» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Մայիսի 22-ին հաղորդվել էր 12-ամյա Լինա Հակոբյանի անհետ կորելու մասին։

 

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է։