Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին

Հայաստանի կառավարությունը կրթության, առողջապահության զբաղվածության ուղղություններով շարունակական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։ 

Աջակցության ծրագրերը՝ ստորև.

Սոցիալական աջակցություն

1.    Ղարաբաղից տեղահանված 38,745 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։

2.    Ղարաբաղից տեղահանված 28,232  անձ ստանում է կենսաթոշակ և նպաստ։

3.    Ղարաբաղից տեղահանված 1,000-ից ավել բուժաշխատողների ներգրավվել են ՀՀ առողջապահության համակարգում։

4.    Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրի շրջանակում մայիսի 18-ի դրությամբ https://www.e-work.am/ հարթակում կա 201 հաստատված շահառու, որից 152 շահառուն ընդգրկված է բիզնես դասընթացներում:

5.    Ղարաբաղից տեղահանված 182 անձ 2026 թվականի մայիսի 15-ի դրությամբ մասնակցել է կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրին։

6.    Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 2026թ. ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել է 45,492 անձ, որոնց  յուրաքանչյուր անձի համար վճարվել է 30,000 դրամ։

7.    Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի 2026թ. ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել է 8,263 ընտանիք։ Ծրագրի պայմաններին համապատասխանող ընտանիքի համար աջակցության չափը 40,000 դրամ է։ Ընտանիքի երկրորդ անդամից սկսած ամեն անդամի հաշվով տրամադրվում է լրացուցիչ 10,000 դրամ։

Կրթական ոլորտ

8.    2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ ուղեգրվել են Ղարաբաղից բռնի տեղահանված 435 ուսուցիչ։

Ուսման վարձավճարի փոխհատուցում, կրթաթոշակ

9.    Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ-ում արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստացող 3,054 ուսանող ստացել է կրթաթոշակ։

10.  Ղարաբաղից տեղահանված մոտ 5,500 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում։

Որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս միծինգների համար. գումարները մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք

Օլիգարխ Սամվել Կարապետյանը տրտնջացել է, որ երգիչ-երգչուհիները չեն մասնակցում իրենց հանրահավաքներին և չեն երգում:

Նա խոստովանել է, որ բարձր գումարներով փորձում են երգիչ-երգչուհիներին ներգրավել քաղաքական գործընթացներին:

«Մենք երգիչներ չենք կարում… այս քաղաքներում միծինգները որ անում ենք, չենք կարում երգիչի հետ պայմանավորվենք, հիմա ամերիկաներից, որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս, գումարները երևի մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք, որ գան: Դե գիտեք՝ միծինգների վերջում մի քիչ պետք ա ժողովրդին ուրախացնել, չկան, փախել են, կորել են, հետո կգան, կսկսեն հարսանիքներում տաշի-տուշի անել, բայց սա ճիշտ չի, իրենք պետք է լինեն լոկոմոծիվը պայքարի»,- ասել է նա:

Առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ

Նախագծով առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ և նախատեսել «տոհմային կենդանիների պետական ռեեստր» և «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունների,  տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունների ու պարտականությունների սահմանում,  ինչպես նաև տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի, տոհմային տնտեսություններին ներկայացվող պահանջների, տնտեսություններին տոհմային կարգավիճակի վկայականի ձևի և տրման կարգի հաստատման համար տոհմային անասնաբուծության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական հիմքեր:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:

Նախատեսվում է, որ  նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն տոհմային անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաև կհստակեցվի տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները և գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ տոհմային կենդանիների պետական գրանցման ու ռեեստրի  միջոցով, իսկ տոհմային տնտեսություններին կարգավիճակ շնորհելով Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր:

 Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Չատո, ըսում եմ՝ դու իմ գլուխը կուտես. «Տաշիր պիցցա»-ների վրա ենք գրանցում, ՌԴ-ում էլ սաղ հարուստների վզին դրած է. նոր ձայնագրություն

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։

Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

«Կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրակաշառք տալու և այդ հանցավոր գործունեությունը տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու արատավոր գործելակերպից՝ նախազգուշացնելով, որ նման յուրաքանչյուր դեպք արժանանալու է խիստ իրավական արձագանքի»,- նշվում է հաղորդագրությունում։

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները, ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ռոբերտ Ադերհոլթի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները, ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները։

Կողմերը կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ երկու երկրների միջև գործընկերության զարգացման։

21-ամյա կինը ճանապարհին վիճել է ամուսնու հետ, մեքենայից դուրս է նետվել և մահացել․ երիտասարդը ձերբակալվել է

Մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։

Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։

Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։