22.05.2026
Քաղաքականություն
Քաղաքացին սիրում է իր իշխանությանը, իշխանությունը՝ քաղաքացուն. Այդ սերը կարտահայտվի ընտրությունների արդյունքներով
22.05.2026
Քաղաքականություն
Քաղաքացին սիրում է իր իշխանությանը, իշխանությունը՝ քաղաքացուն. Այդ սերը կարտահայտվի ընտրությունների արդյունքներով
2026-ի փետրվարի 7-ից Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ:
Նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է «ո՛չ» ասել ընտրակաշառքին:
Մանրամասները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութում:
ԱԱԾ-ն և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության
գրասենյակում իրականացնում են քննչական գործողություններ։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն
էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել
է քրեական վարույթ։
Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով
2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների
դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում
ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ
ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող
օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում
կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝
622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող,
2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների
վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝
ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և
արտաքին անվտանգության:
Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս)
և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դիրք հանձնելու մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ա. Ա.-ն մայիսի 21-ին «Ֆեյսբուք»-ում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ա. Ա.-ի և այդ անձի հայտնած տեղեկությունները:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, որը մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:
Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն.Կ.-ի կազմակերպած հավաքին, որտեղ հանդիպել է Ա. Ա.-ին, որը, տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհապատասխանող տեղեկություններ»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Ծառուկյանը չհրապարակեց Կոտայքում ազատված 52 պարեկների (պարեՏների) անունները, հետևաբար՝ ստեց:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․ «Բնականաբար Ծառուկյանը ստում է նաև, երբ ասում է՝ պատերազմից հետո ունենք 10 հազար հաշմանդամություն ունեցող, որովհետև պատերազմից հետո մենք ունեցել ենք մոտ 700 հաշմանդամություն ունեցող (ինչը անկասկած նույնպես ցավալի թիվ է):
Հետևաբար Ծառուկյանը պաթոլոգիկ ստախոս է: Հա, մեկ էլ՝ Թևանյանն անցա՞վ առյուծի վանդակով: Էդ էլ էիր երեկ խոստացել: Բայց դե դու խոստում պահող էլ չես:
Հ.Գ. Մի բան է լավ՝ սովորել է հաշմանդամ ասելը առանց վ-ի»:
2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ: Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն: Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Կայուն զարգացումը և կանաչ տնտեսությունը ժամանակակից
Հայաստանի համար ոչ միայն բնապահպանական, այլև էներգետիկ անվտանգության և տնտեսական
կայունության հարց են: Հայաստանի ներկայիս մարտահրավերների պայմաններում առանցքային
է դառնում այն, թե ինչպես է պետությունը ձևավորում կանաչ օրակարգը և ինչպիսի խոչընդոտների
է բախվում մասնավոր հատվածն այդ ճանապարհին:
Պետական քաղաքականության մակարդակում կանաչ տնտեսության
կարևորության մասին խոսելիս ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետները նշում են, որ
վերջին տարիներին ձևավորվել է համապարփակ քաղաքական շրջանակ։ 2025 թվականի նոյեմբերի
12-ին ընդունվել է «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների
ծրագիրը՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական օգուտների ստացմանը՝ միաժամանակ արձագանքելով
շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության հետևանքներին։
«Կառավարությունը կարևորում է ներդրումների ուղղումը
էներգաարդյունավետությանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և ցածր ածխածնային
տրանսպորտի խթանմանը: Որպես թափանցիկության երաշխիք՝ 2025 թվականի հունիսին ներդրվել
է կանաչ տաքսոնոմիան՝ ծրագրերի դասակարգման միասնական համակարգը,- նշում է նախարարի
մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Փորձագետ Տիգրան Մկրտչյանը էներգետիկ անցման դերը
դիտարկում է երկրի անվտանգության տեսանկյունից: Նրա խոսքով՝ քանի որ Հայաստանը չունի
հանածո վառելիքի պաշարներ, էներգետիկ անվտանգության խնդիրը շատ սուր է դրված:
«Վերականգնվող էներգիան Հայաստանի ապագայի համար շատ
կարևոր է, սակայն այս ամենին պետք է վերաբերվել զգուշավոր լավատեսությամբ»,- շեշտում
է Մկրտչյանը, և զգուշացնում՝ կանաչ տեխնոլոգիաները նույնպես զերծ չեն բացասական ազդեցությունից,
օրինակ՝ արևային պանելների չվերամշակվող կոշտ թափոնները կարող են «ծանր ազդեցություն»
ունենալ շրջակա միջավայրի վրա, եթե անկառավարելիորեն նետվեն բնության մեջ:
Չնայած պետական կառույցները խոսում են ռազմավարությունների
մասին, սակայն կան մարտահրավերներ, որոնցից գլխավորը ֆինանսական ռեսուրսների սահմանափակ
լինելն է և տեխնոլոգիական լուծումների բարձր արժեքը:

Տիգրան Մկրտչյանի դիտարկմամբ՝ նախնական ներդրումների
մեծ ծավալը կանաչ էներգիան անհասանելի է դարձնում հատկապես աղքատ կամ գյուղական տնտեսությունների
համար: Բացի այդ, առկա են տեխնիկական խնդիրներ՝ տանիքների անհամապատասխանություն և
էլեկտրականցանցերի թույլ հզորություն: Այնուամենայնիվ, փորձագետը նկատում է դրական
տեղաշարժ հանրային մտածելակերպում։
«Շրջակա միջավայրի պատասխանատու վերաբերմունքը, որ
նախկինում ընկալվում էր որպես էքսցենտրիկ գաղափար, հիմա հատկապես երիտասարդության մոտ
դրսևորվում է՝ որպես սոցիալական պատասխանատվություն»:
Ի վերջո, բոլոր տեսակետները հատվում են մեկ առանցքային
կետում. Կանաչ անցումը ոչ թե պարզապես տեսական նպատակ է, այլ համակարգված աշխատանք,
որտեղ օրենսդրական բարեփոխումները, միջազգային աջակցությունը և հանրային գիտակցությունը
պետք է գործեն սինխրոն:
Հոդվածը ստեղծվել է
Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future
Նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների
կողմից։
Կարեն Կոլոսով, Հարություն
Սարգսյան, Էրիկ Մանուկյան, Անի Ավանեսյան, Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Նունե Գրիգորյան:

22.05.2026, 08:37
Քաղաքականություն
Քոչարյանը ինչի՞ պիտի էմոցիա ունենա՝ նա սառնասիրտ մարդասպան է, կամ Ծառուկյան քյարփինջն ու կալուգացին. Փաշինյան
22.05.2026
Քաղաքականություն
Քոչարյանը ինչի՞ պիտի էմոցիա ունենա՝ նա սառնասիրտ մարդասպան է, կամ Ծառուկյան քյարփինջն ու կալուգացին. Փաշինյան