Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով

Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով:

Ըստ ՔԿ-ի՝ Ա.Օ.-ն սոցցանցերում ՀՀ վարչապետի հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր: Տեղեկանալով ՀՀ վարչապետի և ՔՊ-ի կողմից մայիսի 18-ին Արաբկիրում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, ժամանել է Արաբկիրի Վրացական 7 շենքի բակ, հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, խաթարել հասարակական կարգը:

Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այսօր Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, մայիսի 22-ին Երևանում՝ 2 կրակոց․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:

Բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն։

«Բոլորին դեմ եմ»-ի թեկնածուներից 50–ը ինքնաբացարկ են հայտնել

«Բոլորին դեմ եմ» ժողովրդական կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվում է նաև բժիշկ Հայկ Մանասյանը։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակում 87 թեկնածու կար, մնացին 37-ը։

Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։

Տարածաշրջանում առանց արտաքին ազդեցության մեզ պետք է խաղաղություն ու պետություն․ Նիկոլ Փաշինյան

Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարար

Մենք 2023 թվականից սկսած նոր դասագրքերի ստեղծման, նաև մրցութային ձևով մրցակցային դաշտ ձևավորելով՝ դրանց հրատարակության գործընթաց ենք իրականացնում: Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով դասագրքերի փոփոխությանը՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Պետք է ասեմ, որ մեծ ծավալի դասագրքաստեղծ աշխատանք է արվել, ընդ որում՝ նաև մրցակցային պրոցեսները հնարավորություն են տվել նվազեցնել գինը: Նոր խաղացողներ են հայտնվել դաշտում: Մենք նախատեսում ենք նաև այդ դասագրքերը վերանայել, որովհետև դասագրքերը առաջին անգամ մտան դպրոց, դասարաններում փորձարկվեցին ուսուցիչների կողմից, այս ընթացքում մենք հավաքել ենք կարծիքները, հաջորդ տարի նախատեսվում է վերահրատարակություն: Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ նկատել ենք, իսկ մյուս դասագրքերը, որոնք ավելի փոքր լրամշակումների կարիք են զգացել, ուղղակի կվերահրատարկվեն»,- նշեց նախարարը: