21.05.2026
Քաղաքականություն
ՀՀ-ում չկա էդպիսի մեկը, որ կարողանա մտքով անցկացնի, որ օրենքից վեր է․ վախերն անցյալում են․ Փաշինյան
21.05.2026
Քաղաքականություն
ՀՀ-ում չկա էդպիսի մեկը, որ կարողանա մտքով անցկացնի, որ օրենքից վեր է․ վախերն անցյալում են․ Փաշինյան
Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:
ՊՆ-ից հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:
Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով:

«Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական գրություն չենք ստացել Հայաստանից ծաղիկների ժամանակավորապես արտահանման արգելքի մասին, այս պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել»: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարի խոսքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ են եկել Հայաստան, որոնք կոնկրետ այդ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։ Դրանք, ըստ նախարարի, այն ընկերություններն են, որոնց մուտքը ՌԴ արգելված է, ու եթե դրական եզրակացություն լինի, ապա նրանց համար կբացվի արտահանման հնարավորությունը։
«Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե, չեմ բացառում, որ հայաստանյան որոշ ուժեր կան, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն: Մենք այդպիսի տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք: Բայց նաև զուգահեռ կարողանում ենք այդ խնդիրները լուծել»,- ասել է նախարարը՝ մատնանշելով Wildberries-ի և Ozon-ի դեպքերը, որոնց խնդիրները, ըստ նրա, լուծվել են:
Գևորգ Պապոյանը վստահեցրել է՝ իրավիճակը կառավարելի է, և ռուս գործընկերների հետ ակտիվ աշխատանքներ են ընթանում. «Մեծ հաշվով խնդիրներ չենք ունենա»:
Նշենք, որ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ծաղիկների ներմուծման հարցում:
«Սկսած 2026 թվականի մայիսի 22-ից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից և Հայաստանից ծագող ծաղկային արտադրանքի ներմուծման վրա մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային նոր հայեցակարգին, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային քաղաքականության կանխատեսելիությանը, ինչպես նաև տնտեսվարողների համար առավել նպաստավոր պայմանների ձևավորմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Կողմերը կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման քննարկումները նպաստում են ավելի արդյունավետ լուծումների մշակմանը։
«Գազպրոմ»-ը գազի թանկացման հարց չի բարձրացրել, լրագրողներին ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը
Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը:
Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով:
Ըստ ՔԿ-ի՝ Ա.Օ.-ն սոցցանցերում ՀՀ վարչապետի հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր: Տեղեկանալով ՀՀ վարչապետի և ՔՊ-ի կողմից մայիսի 18-ին Արաբկիրում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, ժամանել է Արաբկիրի Վրացական 7 շենքի բակ, հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, խաթարել հասարակական կարգը: