Սամվել Կարապետյանի՝ «շկաֆում պահված սկիլետը»

 «Ինսայդեր» պարբերականի բացահայտումը «Ուժեղ Հայաստան»-ի
առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես ասում են, «շկաֆում պահված սկիլետի»՝ «մութ անցյալի»
մասին, անշուշտ, ցնցող էր, բայց՝ ոչ շոկ հարուցող։

Մեր լավատեղյակ աղբյուրներից
մեկը դեռ մեկ տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը դեռ չէր ազդարարել քաղաքականություն
մտնելու իր որոշման մասին, հայտնել էր, որ ռուսաստանցի բիզնեսմենը ոչ միայն ՖՍԲ-ի աշխատակից
է, այլև «պագոնավոր», հանգամանք, որը կարևոր դեր է խաղացել նրա բիզնես հաջողության
համար։

Երբ դատարանի բակում Սամվել Կարապետյանին
լրագրողը մի քանի անգամ կրկնեց հարցը՝  արդյոք
եղե՞լ է ՖՍԲ-ի աշխատակից, Կարապետյանը հերքելու փոխարեն  որոշեց հարցը նախ ցրել՝ դրան ծիծաղով արձագանքելով,
ապաև, չունենալով համոզիչ հերքում, խորհուրդ տվեց՝ «շան տեղ մի դրեք»։ 

Նման պատասխան ու ռեակցիա տալիս
են այն դեպքում, երբ հարցադրումը անակնկալի է բերում հարցվողին, ու ժամանակ շահելու
համար փրկության են հասնում ծիծաղն ու տարածված ինֆորմացիայի հանդեպ անվստահություն
առաջացնելը։  

Շոկի թեման շարունակելով՝ ասենք՝
այո, շոկային է, երբ ընտրապայքարի մեջ է մտնում մեկը, որը կապ ունի (հայտնի չէ՝ արդյոք
այժմ է՞լ է շարունակում կապ ունենալ) օտար երկրի հատուկ ծառայությունների հետ։ Գուցե
այդ հանգամա՞նքն է հիմք հանդիսացել, որ նրան ՌԴ-ն ուղարկի ՀՀ՝ որպես վստահելի անձ,
ու մտցնի Նիկոլ Փաշինյանի դեմ անողոք ընտրապայքարում՝ զոհաբերելով իր վերջին «զինվորին»։
 Գուցե ՖՍԲ-շնիկ լինելու հանգամանքո՞վ էր պայմանավորված
ՌԴ նախագահի, այսպես ասած,  «դոշ տալը», որ
Նիկոլ Փաշինյանը թույլ տա  իր կոլեգային մասնակցել
ընտրապայքարին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտեց ՌԴ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցած մեկ այլ գործակալի՝
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որը, պարզվեց,  80-ականներին
հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։
Ներսիսյանն էլ, ի դեպ, հերքել է իր մասին
ՀՀ ԱԱԾ-ի բացահայտումը։  Բա հո չէ՞ր  հաստատելու։  Շոկայինը, այո, հոգևորականի վեղար կրող անձի՝ հատուկ
ծառայությունների հետ գործակցելու մասին բացահայտումն էր։

 Պատահակա՞ն է արդյոք, որ Եզրաս արքեպիսկոպոսը, վերջինիս
եղբայրը՝ ՀՀ կաթողիկոս, գահը զբաղեցնող Գարեգին Բ-ն, ու Սամվել Կարապետյանը այսպես
կապված են «եկեղեցասիրական սիրով»։ Հազիվ թե։

Ի դեպ, տարիներ առաջ Սամվել Կարապետյանը  Մոսկվայում հայկական եկեղեցու շինաշխատանքների մասին
խոսելիս  այսպես էր արտահայտվել Եզրաս Ներսիսյանի
մասին
՝ «Բազմապրոֆիլ, լավ մարդ»։

Էստեղ են ասել՝ «նմանն
զնմանին գտանէ»։  Եզրաս արքեպիսկոպոսին, ի դեպ,
Պուտինը մեկ տարվա
մեջ՝ 2025 թվականին, 2 անգամ պարգև էր շնորհել՝ Նևսկու շքանշան։  Ինչպիսի սիրառատություն։ 2022-ին էլ
 ՌԴ նախագահը
Պատվո շքանշան էր շնորհել Գարեգին Բ-ին։ Այսպիսի երախտագիտական  վերաբերմունքը Ներսիսյան եղբայրների ու նրանց սիրելի,
պաշտելի օլիգարխ Սամվել Սարգիսիչի հանդեպ, ընդունեք, հենց այնպես լինել չի կարող։

Ֆինիտա լա կոմեդիա․ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով, Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, երկար տարիներ պետք է բանտ նստեն

20.05.2026

Քաղաքականություն

Ֆինիտա լա կոմեդիա․ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով, Կարապետյանը՝ որպես փողեր լվացող, երկար տարիներ պետք է բանտ նստեն

Մայիսի 28-ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ ինչ է ներկայացվելու․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում»։

Ըստ Պապիկյանի, այդ օրը հանրությանը ներկայացվելու է այն, ինչը տարիներ շարունակ թաքցվել, քողարկվել է։

«Համեստորեն լռել ենք, հիմա պետք է հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»,- ասել է նախարարը։

Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ

Մայիսի 19-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները, Ջրաբեր գյուղի տարածքում ծառայելիս, նկատել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերությանը հատկացված տարածքից դուրս ավազահումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման դեպք։ 

ՆԳՆ-ից հայտնում են՝ ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել բարձող տեխնիկայի ու բեռնատարների վարորդներ, աղացի աշխատակիցներ, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը։

Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։ 

Հանգամանքները պարզվում են։

Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար

Մայիսի 20-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների մամուլի ասուլիսը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ շարունակական և կառուցողական համագործակցության, ինչպես նաև Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցում տրված գնահատականների համար։

Նախարարը կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ զեկույցում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական հանձնառությունը՝ ապահովել Գործողությունների ծրագրի իրականացումը։

ՆԳ նախարարը, մասնավորապես, նշել է՝

վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ․ այն վստահության, գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է,

վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար արժանապատիվ ճամփորդության, Հայաստանի իշխանությունների համար՝ երկրում երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ ապահովելու հնարավորություն է,

առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում,

Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրոպական Միության համար․ սա պարզապես հերթական գործընթաց չէ, այլ կարևոր գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ,

գործընկերների կողմից ներկայացված 53 առաջարկություններն արձանագրվել են զեկույցում, և Հայաստանը պատրաստակամ է նույն հետևողականությամբ շարունակելու դրանց իրացումը,

ՖՐՈՆՏԵՔՍ-ի հետ նախաստորագրված փաստաթղթերը կարևոր հիմք են սահմանների և միգրացիայի կառավարման ոլորտում եվրոպական կողմի հետ համագործակցությունն առավել սերտացնելու համար,

Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակմամբ ամրապնդվել է երկկողմ համագործակցությունը․ սա հնարավորություն կտա շարունակելու զարգացնել գործընկերային հարաբերությունները և կապի սպային դիտարկելու որպես օպերացիոնալ կարևոր կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի և ԵՄ անդամ պետությունների միջև,

Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է աշխարհում, որի հետ Եվրոպական Միությունը ակտիվ երկխոսություն է վարում․ հետևողականորեն և պատշաճ ժամկետներում կիրականացվեն Գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր միջոցառումները,

ԵՄ հետ մոտարկման ճանապարհին վիզաների ազատականացման գործընթացը ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կյանքի որակի վրա․ այն հնարավորություն է տալու Եվրոպան ճանաչել ավելի մոտիկից, քան երբևէ։

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է․

Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ․ դրա վառ ապացույցը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելն էր,

Հայաստանի իշխանություններին է հանձնվել վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հանձնաժողովի առաջին զեկույցը. Եվրոպական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Հայաստանի Հանրապետությունն արձանագրել է այս ուղղությամբ,

Եվրոպական հանձնաժողովն ու Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման գործընթացն իրապես լուրջ են վերաբերում և պատրաստակամ են ապահովել բարձր մակարդակի արդյունքներ,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից․ կստեղծվի բնակչության միասնական ռեգիստր,

ներկայումս ավելի շատ թվով վիզաներ են տրամադրվում Հայաստանի քաղաքացիներին և ավելի շատ բազմակի մուտքի վիզաներ,

մեծ ջանքեր են ներդրվում, որպեսզի նվազեցվի վիզաների դիմումների մերժումների քանակը,

վիզաների ազատականացումը Եվրոպական Միության և Հայաստանի միջև ամբողջական գործընթացի միայն մեկ էլեմենտն է․ վիզաների ազատականացման գործընթացը չպետք է դիտարկել որպես առանձին գործընթաց․ նախաձեռնություններ կան նաև կրթության, մշակույթի, ներդրումների և առևտրի ոլորտներում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները պատասխանել են նաև լրատվամիջոցների հարցերին։

Որևէ մեկը իր ստերով, ընտրակաշառքով, անցյալի հիշողությոններով չի կարող մեր կյանքում տեղ ունենալ․ Դավոյան

20.05.2026

Քաղաքականություն

Որևէ մեկը իր ստերով, ընտրակաշառքով, անցյալի հիշողությոններով չի կարող մեր կյանքում տեղ ունենալ․ Դավոյան

Գործ ունենք անամոթության, ախմախության հետ․ մի բան է պետք նրանց դուրս շպրտելու համար․ Ռուբինյան

Գործ ունենք անամոթության, ախմախության հետ․ մի բան է պետք նրանց դուրս շպրտելու համար․ Ռուբինյան

Եզակի բառ, որ մեր ընդդիամդիրները առանց սխալի արտասանում են՝ ե-ր-ա-շ-խ-ա-վ-որ․ Սանոսյան

20.05.2026, 20:32

Քաղաքականություն

Որևէ մեկը իր ստերով, ընտրակաշառքով, անցյալի հիշողությոններով չի կարող մեր կյանքում տեղ ունենալ․ Դավոյան