Վերջին օրերին մեր քաղաքական կյանքը լրտեսական բլոկբաստեր է հիշեցնում․ արդեն Եռալրտեսական կուսակցություն․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):
Կատարվում է նախաքննություն:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է The Insider-ի հրապարակմանը՝ կապված Սամվել Կարապետյանի՝ անձնագրային գործում աշխատանքի վայրը «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն» նշման հետ:
«Ինսայդերի հրապարակած տեղեկությունը՝ ռուսական գործակալական ցանցի անդամների վերաբերյալ, պետք է անհապաղ գնահատականի արժանանա ԱԳՆ-ի կողմից։
Սա արժանապատվության, պետականության և ինքնիշխանության հարց է։ Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է ԱՆՀԱՊԱՂ լքեն Հայաստանը։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին վերագրվող տվյալներին, ապա էական տարբերություն չկա՝ դու Պուտինի օլիգարխն ես, թե ՖՍԲ-ի գործակալ․ կախվածությունը նույնն է»,- գրել է Սարգսյանը:
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությանը, թե Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում:
«Հիմա ի՞նչ, եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը նաև ՌԴ քաղաքացի է, «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համարը կդառնա՞ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը»,- գրել է Սիմոնյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» հայտնել են, որ ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Ըստ այդմ՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։