Հարցը փակված է, ով ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ է ունենալու․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 18-ին շարունակում է քարոզարշավը Երևանում, որը պարբերաբար ուղեկցվում է ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների կողմից հրահրվող սադրանքներով, որոնք, ըստ տարբեր գնահատականների, նպատակ ունեն ներքաշել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամուլին ճնշում են` չնայած դու ի՞նչ մամուլ, ես քեզ 12 ժամ եմ տալիս․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամուլին ճնշում են` չնայած դու ի՞նչ մամուլ, ես քեզ 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը, որը զուգորդել ես Աշոտյանիդ տեսանյութով: Հակառակ դեպքում կգաս դատարան` ապացուցելու, որ ես իբր ասել եմ «Թե բա հայերը կապրեն Բաքվում… 300.000-ից ավել ադրբեջանցիներին էլ կբերեն Հայաստան»։

Ժամանակը գնաց մայրիկ ջան…

Հ.Գ. Հա, ի դեպ, տեսա, որ հրճվում ես, որ սադրանքներ են եղել այսօր Արաբկիրում, կհիշացնե՞ս` Սերժի ժամանակ քանի՞ հատիկ ձայն ստացար արաբկիրցիներից։

Քոչարյանին մարդիկ ատում են, ինչքան շատ խոսի՝ ատելությունը ձնագնդի էֆեկտ է ստանալու

Քոչարյանին մարդիկ ատում են, ինչքան շատ խոսի՝ ատելությունը ձնագնդի էֆեկտ է ստանալու

Քոչարյանին մարդիկ ատում են, ինչքան շատ խոսի՝ ատելությունը ձնագնդի էֆեկտ է ստանալու

«Եթե ընդհանուր գնահատական հնչեցնեմ,
կասեմ, որ բավականին պոզիտիվ, դրական քարոզարշավ ենք իրականացնում, ժողովրդից մեծ աջակցություն
ու սեր ենք ստանում յուրաքանչյուր համայնքում։ Իսկ ընդդիմադիրների խոսույթն այս ընթացքում
գնալով ավելի բացասական է դառնում ընդհանուր առմամբ, արդեն սկսել են հայհոյանքի լեզվով
խոսել, արդեն սկսել են ատելության  խոսքով հանդես
գալ»,- ներկայացնելով քարոզարշավի ընթացքից ընդհանուր տպավորությունը՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Խոսելով այն մասին, որ այսօր
ղարաբաղցու ակցենտով մի քանի դիմակավորված ու զինված մարդիկ սպառնացել են վարչապետին,
պատգամավորն ասաց՝ շատ վատ է զգում, այդ մարդիկ կարծես հանդես են գալիս ԼՂ-ից բռնի
տեղահանվածների անունից, բայց վստահեցնում է, որ ոչ բոլորն են կիսում նրանց կարծիքը։

«Մենք երբևէ որևէ մեկի հետ պարզ
խոսելու, դեմքին նայելու, հաղորդակցվելու, բովանդակային խոսույթի մեջ մտնելու խնդիր
չենք ունեցել։ Եվ ինչպես տեսնում եք, մինչև քարոզարշավն էլ ենք մենք նախաձեռնել այդպիսի
հանդիպումներ, և նման կարգավիճակով հանդես գալը՝ զենքերով ու մասկաներով… եթե տենց
ուժեղ տղաներ եք, պարզ եկեք խոսենք ու պարզաբանենք՝ ինչն է ձեր կռիվը»,- նշեց պատգամավորը։

Ռոբերտ Քոչարյանը երեկ նախընտրական
հանդիպման ժամանակ ասել է. «Պատկերացրեք, թե ինչ ապրումներով մենք պետք է գնանք այդ
քվեաթերթիկը վերցնելուց, որը շփում է ունենալու արյունոտ քվեաթերթիկի հետ։ Դրանով էլ
կանցնենք»։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ ինքը դադարում է զարմանալ, որովհետև
Ռոբերտ Քոչարյանը խոսում է առհասարակ էն բաներից, որի հիմնադիրը ինքն է եղել։

  «Արտագաղթի
հիմնադիրն ինքն է եղել, արյունոտ տասը տարիներն իրեն են վերագրված, առհասարակ մարդիկ
ատելություն ունեն այս մարդու հանդեպ։ Եվ մարդը խոսում է անվտանգային թեմաներից, մարդը
խոսում է այնպիսի թեմաներից, որ կոնկրետ իրեն են վերագրվել։ Մարդիկ իր կառավարման տարիներին
«Հոկտեմբերի 27» ու «Մարտի 1» են տեսել»,- հավելեց պատգամավորը։   

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Ղարաբաղի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի իրեն կեղեքած կլանի դեմ․ մենք ձեր կողքին ենք․ Փաշինյան

Ղարաբաղի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի իրեն կեղեքած կլանի դեմ․ մենք ձեր կողքին ենք․ Փաշինյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժերը պետք է բացառեն բռնություն քարոզող, հասարակությանը բևեռացնող խոսույթից

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, անհանդուրժողականություն, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում։Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը։

Ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա, մինչդեռ ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ վիրավորանքի, թշնամանքի, անհանդուրժողականության և հանրային պառակտման վտանգավոր դաշտ։

Նման խոսույթը խորացնում է հասարակական բևեռացումը, խաթարում հանրային համերաշխությունը և վտանգում խաղաղ համակեցության մթնոլորտը։ Առանձնակի մտահոգիչ է, որ քաղաքական ուժերի և հանրային գործիչների կողմից կիրառվող ագրեսիվ ու վիրավորական բառապաշարը տարածվում է հասարակության տարբեր խմբերում՝ նպաստելով լարվածության և անհանդուրժողականության խորացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ և չի կարող օգտագործվել այլոց արժանապատվությունը նվաստացնելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն տարածելու, բռնություն քարոզելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ հանրային և քաղաքական գործիչները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցությունն ու տարածման լայն շրջանակը, պետք է առավել բարձր պատասխանատվություն դրսևորեն իրենց հանրային խոսույթի նկատմամբ, սեփական խոսքով և վարքագծով նպաստեն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և իրավունքի գերակայության վրա հիմնված հանրային միջավայրի ձևավորմանը՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք կոնկրետ իրավիճակում խոսքի առանձին տեսակը կարո՞ղ է հանգեցնել իրավական պատասխանատվության կառուցակարգերի գործադրման, թե՞ ոչ։

Մարդու իրավունքների կրթության և իրավունքների խթանման գործառույթի համատեքստում ՄԻՊ հաստատությունն անընդհատ է շեշտում խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի դրսևորումների վտանգավորությունը իրավունքների խթանման և պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, մինչդեռ քաղաքական դերակատարների՝ հակառակ տրամաբանության վրա կառուցված վարքագիծը խաթարում է համապատասխան արժեքների վրա հիմնված մարդու իրավունքների համակարգի կայացումը:

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին, նրանց ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և հանրային գործիչներին դադարեցնել վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսքի ցանկացած դրսևորում, բացառել հասարակությունը բևեռացնող և լարվածությունը խորացնող խոսույթի տեսակները, իսկ քաղաքական պայքարը կառուցել բացառապես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետն ու հայ ժողովուրդը Ղարաբաղին տվել են ամեն ինչ, դուրս եկեք անաղուհաց քրդի շան կարգավիճակից. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը  վստահ է՝ Ղարաբաղի ակցենտով վարչապետին սպառնալիքներ
հղելու տեսանյութի թելերը տանում են դեպի Ռուսաստանի Դաշնություն
: «Իհարկե, իրավապահները պետք է պարզեն, բայց իմ կարծիքով՝ ՌԴ-ում ծվարած մի խումբ
ղարաբաղցիներ են, որոնք հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ գործող բաշիբոզուկներ
են և փորձում են Հայաստանի ներսում նոր Հոկտեմբերի 27 պլանավորել։ Մուրազները փորներում
է մնալու, ինչպես որ Կիրիենկոյինն է մնալու՝ ՀՀ գործուղված  իր կալուգացի գործիքների հետ։ Հայաստանի Հանրապետության
ժողովուրդը թույլ չի տալու, որ  ղարաբաղյան
կլանը իր ողջ պերճանքով հետ գա
»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։  

Մկրտչյանը հորդորեց չհուզվել նաև «Ղարաբաղից փախածներ» տերմինից՝ հիշեցնելով
մետրոյում վարչապետի ասած խոսքերը
. «Հետո ի՞նչ, որ Հայաստանում
բոլոր դաջվածք իրականացնող մարդկանց չենք խնդրել, որ իրենց ճակատներին Եվլախը դաջեն,
իրենք չէի՞ն, որ Եվլախում Ղարաբաղ էին լուծարում, Աղդամով այլընտրանքային ճանապարհ
փակում, Սոֆիայում բանակցություններ մերժում։ 100
000 մարդ ընդամենը  երկու
օրում փախեփախ եղավ Հայաստան, ինքնորոշումից ու անկախությունից էին խոսում։ Որտե՞ղ
եք պատրաստվում ինքնորոշվել, կարո՞ղ է Երևանի կենտրոնում։ Լսեք, կարո՞ղ է ձեր մոտ թյուրըմբռնում
կա, որ ձեր ինքնորոշումը պետք է Երևանի կենտրոնում լիներ, բա մնայիք Ստեփանակերտում
ու չթողնեիք, որ Խանքենդի դառնար, բա ապրեիք
»,- ասաց նա։

Շարունակելով՝ քաղաքագետն ասաց. «Դուք արժանապատվությունի՞ց եք խոսում, տուն-տեղ, գերեզման, սրբություն թողել եկել
եք Հայաստանի Հանարապետություն, բա մնայիք, պայքարեիք, զոհվեիք։ ՀՀ վարչապետն ու հայ
 ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի համար տվել են  ամեն ինչ, ու թող դուրս գան անաղուհաց քրդի շան
կարգավիճակից, հերիք եղավ-բոլ եղավ
»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

 

Բարդ ճանապարհ անցնելով՝ մենք Ղարաբաղի կոնֆլիկտը իջեցրել ենք Հայաստանի ուսերից. Փաշինյան

Բարդ ճանապարհ անցնելով՝ մենք Ղարաբաղի կոնֆլիկտը իջեցրել ենք Հայաստանի ուսերից. Փաշինյան

Ղարաբաղյան կլանը գործի է դրել բոլոր կամակատարներին սադրանքներ հրահրելու և վարչապետին դրանցում ներքաշելու համար

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ղարաբաղցի Արթուր Օսիպյանի սադրանքին։

«Վարչապետին սադրող ղարաբաղցի ստահակը նախօրոք պլանավորել էր սադրանքը։ Ղարաբաղյան կլանը գործի է դրել իր բոլոր կամակատարներին սադրանքներ հրահրելու ու վարչապետին դրանց մեջ ներքաշելու համար։

Հայաստանի ժողովուրդը, ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները մերժել են ու էլի մերժելու են ղարաբաղյան կլանին։

Հայաստանը ղարաբաղյան կլանի սեփականությունը չէ ու չի դառնալու»,- գրել է նա։

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում: Այնտեղ նրան է մոտեցել ղարաբաղցի Արթուր Օսիպյանը և սկսել անհիմն մեղադրանքներ հնչեցնել: Նրա հայտարարությունները հունից հանել են վարչապետ Փաշինյանին: