«Սիրով բլոգեր»-ը ՔՊ-ին սատարող կնոջ նկարով, անպարկեշտ բառերով տեսանյութ է հրապարակել. հարուցվել է քրհետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: 

Գիտե՞ք կալուգացի օլիգարխի ուժն ինչու է ուզում տեղափոխել հունիսի 5-7-ին կազմկերպվող գինու օրերը․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գիտե՞ք կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի ուժն ինչու է ուզում տեղափոխել հունիսի 5-7-ին կազմկերպվող գինու օրերը: Որովհետև Գինու օրերը մեծ տոն են Երևանի, Հայաստանի համար: Իրենք վախենում են կյանքից հաճույք ստացող հայերից, իրենք զզվում են կյանքը վայելող հայերից: Վայելքը պետք է լինի միայն իրենց համար: Մյուսների համար նախատեսված է միայն ողբը:

Բայց սրանով դուք ձեր կարճ խելքով ապացուցում եք, որ ձեր գնացքը գնացել է: Ողբալու եք միայն դուք հունիսի 7-ին, երբ ըմբոշխնեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձեզ հասցված ջախջախիչ պարտությունը:

Հազար անգամ ամոթ..․ Տիգրան Հակոբյանը Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագի է անդրադարձել

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սա Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է: Պարզվում է Արեվմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշարձանի փոխարեն՛ աշխարհի ամենախոշոր մզգիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը… և այսպես շարունակ: Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է: Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնող է առաջանում:

Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն:

Հազար անգամ ամոթ..

Ի վերջո, որոշեցի արխային չընկնել ու տրամադրվել գնալ ընտրության. կոնկրետ ու թիրախային Սոնա Ղազարյանի համար․ Լուսի Քոչարյան

Լրագրող, բլոգեր Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի վերջո, որոշեցի արխային չընկնել ու տրամադրվել գնալ ընտրության. կոնկրետ ու թիրախային Սոնա Ղազարյանի համար՝ հույժ կնակենտրոն, տնային բռնության դեմ օրենքների համահեղինակ + բնականաբար, խաղաղության ու հարևանների հետ սահմանների բացման կողմնակից։

Սոնային այնքան եմ հավանում տարիներ շարունակ, որ երբեք ՔՊ ընտրած չլինելով, երբեք որևէ կուսակցության մեջ չլինելով ու քաղաքականությունից խորշելով՝ իրեն կոնկրետ լավ ֆիգուր եմ համարում նաև ապագայի՝ ավելի բարձր փըզիշընների համար ^^

* Տեղեկանալով, թե որքան պռոռուսական փող ա ներդրվել, ու որքան ռուսաստանախայ ընտրող ա ներմուծվելու ընտրությունների համար, աններելի եմ համարում արխային ընկնելը։

(Երբ Մադրիդից իջա Երևան, ուրախ էի, որ ֆլայերներ էին տրվում անձնագրային պատուհաններում՝ ընտրակաշառքների վերաբերյալ՝ հատուկ մեր ռուսաստանահայ բարեկամների համար. մարդ ես էլի, կարող ա կես րոպե ավել մտածեն ընտրակաշառք վերցնելուց առաջ)։

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ

Շուտով «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն, որը կբարելավի այցելուների սպասարկումն ու հնավայրի կառավարման գործընթացը։ 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարության աջակցությամբ այստեղ բարեկարգվել են զբոսաշրջային արահետները, կառուցվել քարե և փայտե աստիճաններ, իսկ դժվարանցանելի հատվածները դարձել են ավելի հասանելի ու անվտանգ։ Տեղադրվել են նաև ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներ, որոնք այցելությունն ավելի հարմարավետ ու բովանդակալից կդարձնեն։

Թանկարժեք լուքերով` գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ, կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն. Կոնջորյան

Աժ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Բայց խոստովանեք` չքնաղ տեսարան է, որ Հայաստանի երբեմնի ամենազոր տղերքը, որոնց հավաքական ունեցվածքը միլիարդավոր դոլարների է հասնում, այսօր դուրս են եկել մարտնչող տգիտության մարաթոնի` եթերում: Նրանք անօգնական են`սեփական տգիտության առջև: 

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է: Թանկարժեք լուքերով` գաղափարապես ցնցոտիավոր այս մարդիկ, կարծես մեռած անցյալի ուրվականները լինեն: Սա´ է ժողովրդավարության ուժը: