ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով մայիսի 12-ի քարոզարշավային օրվա ուղղություններն ու ժամանակացույցը։
Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է․
«Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում։ Կհանդիպենք»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով մայիսի 12-ի քարոզարշավային օրվա ուղղություններն ու ժամանակացույցը։
Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է․
«Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում։ Կհանդիպենք»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում հայտնել է ուսումնական հաստատություններում քարոզչության կամ հակաքարոզի ահազանգերի մասին։
«Սիրելի քաղաքացիներ,
այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։
Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- ասվում է գրառման մեջ։
Մայիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են 65-ամյա Գագիկ Պ.-ի վարած Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 60-ամյա Արմեն Գ.-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արդեն նախընտրական քարոզարշավի
չորրորդ օրն է։ «Ուժեղ Հայաստանի»-ի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը Մեղրիում նախընտրական
հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց ասում են, որ ստորագրելու են խաղաղության
պայմանագիրը, բայց իրենք ուզում են մեկից ավելի երաշխավոր։ Թեմայի վերաբերյալ զրուցել
ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ։
Նա նշեց, որ համացանցում մի բան
է տեսել, որ Նարեկ Կարապետյանն ասում է՝ «մեզ տեր է պետք»։
«Դե քանի որ իրենք ծնվել են և
ունեցել են տեր, պետք է այդպես էլ առաջնորդվեն և մշտապես ունենան տեր։ Այսինքն՝ իրենք
չեն պատկերացնում ՀՀ-ն ազատ, ինքնիշխան, անկախ, բոլոր գերտերությունների ազդեցությունից
դուրս և ի շահ ՀՀ-ի աշխատող իշխանություն չեն պատկերացնում։ Պատկերացնում են՝ մեկը
պետքա լինի տեր, մեկը՝ ծառա և այդպես շարունակ»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի
հայտարարություններին, պատգամավորը կոչ արեց և՛ Նարեկ Կարապետյանին, և իր «հոպարին»՝
Կալուգայի Սամոյին, ավելի շատ խոսել, քանի որ իրենք ինչքան շատ են խոսում, ժողովուրդը
շատ բան է տեսնում, շատ բան է հասկանում։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
11.05.2026
Քաղաքականություն
Կտրիճ Ներսիսյանը այդ վեղարի տակ արդեն անարգանք է եկեղեցու հասցեին․ Նիկոլ Փաշինյան
11.05.2026
Հասարակություն
Պահանջում եմ նման դեպքերին վերաբերվել՝ ինչպես իրենց երեխայի հետ պոտենցիալ տեղի ունենալիքին. Փաշինյան