Այսօրվա ԱԺ նիստից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։

«Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է այսօր ԱԺ-ում Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած կոշտ բանավեճը, որի ժամանակ Քոչարյանը դիմելով Փաշինյանի՝ ասաց. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»:

Այս ելույթից հետո Փաշինյանն այնպես է հունից դուրս եկել, որ Քոչարյան ընտանիքի նկատմամբ գործողություններ սկսելու հրահանգ է տվել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *