Քոչարյանին տեղեկացրեք՝ տասնյակից ավելի գործարաններ կառուցվել են ՄԻԱՅՆ ռազմարդյունաբերության ոլորտում․ Ինքն ու իր ընտանիքը դրանցից ոչ մեկում «փայ»չեն․ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քոչարյանին տեղեկացրեք, որ տասնյակից ավելի գործարաններ կառուցվել են ՄԻԱՅՆ ռազմարդյունաբերության ոլորտում։

Ինքն ու իր ընտանիքը դրանցից ոչ մեկում 《փայ》 չեն, այդ պատճառով էլ տեղյակ չի

Կիրիենկոյի գրասենյակը վրիպել է՝ խաղադրույք անելով Կարապետյանի վրա, չէին մտածել, որ հայերեն էլ չգիտի․ Բագրատ Առաքելյան

Չեխիայում բնակվող քաղաքական
վերլուծաբան Բագրատ Առաքելյանի խոսքերով՝ հավանաբար Կիրիենկոյի գրասենյակը վրիպել է,
երբ խաղադրույքը դրել է Սամվել Կարապետյանի նման մարդու վրա
․ «Ինքը չի համապատասխանում այն կարգավիճակին, որին իրեն առաջադրել
են։ Ըստ երևույթին՝ այդ գրասենյակի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել գնահատել
իր իմացությունները, հայերեն գրագետ խոսելը։ Կարծել են, որ եթե ռուսերեն անգրագետ է
խոսում, ապա հայերեն պետք է նորմալ խոսի։Եթե մի լեզվին լավ չի տիրապետում, պետք է չէ՞
ինչ-որ լեզվի նորմալ տիրապետի։ Չեն մտածել այն մասին, որ ինքը լեզուների հետ ընկերություն
չի անում։ Մի բառը կարող է երեք-չորս անգամ կրկնել ու չորրորդ անգամ էլ բառը նորմալ
չարտասանել»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Առաքելյանի՝ ժողովուրդն
էլ է դա տեսնում․ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահն էլ ռուսերեն
երկու բառ չի կարոանում կապել, հայերեն՝ ևս։ Նույն կարգավիճակում է Սամվել Կարապետյանը։ Սա հսկայական վրիպում է, որը ձեռնտու է մեր գործող իշխանությանը»,-նկատեց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝
Սամվել Կապրապետյանի կուսակցությունը Քոչարյանի ու Ծառուկյանի կուսակցություններից
չի տարբերվում․
«Նույն տեքստերն են հնչեցնում, պայքարում են նրա համար, որ ինչ-որ ձևով
դարձյալ մտնեն խորհրդարան ու ապագա խորհրդարանում աշխատանքը հնարավորինս տապալեն»,-եզրափակեց
նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին

Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր՝ մայիսի 9-ին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հնարավոր է համարել ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովում քննարկել Հայաստանի՝ Եվրամիության հետ կապված ծրագրերի հարցը։ Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է․ «Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում»։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։ Նրա կարծիքով՝ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցով։

«Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և այդ դեպքում հնարավոր կլինի անցնել «քաղաքակիրթ բաժանման» ճանապարհով»,-ասել է Պուտինը։

ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Այսօր Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Շվեդական լրատվամիջոցը Հայաստանի ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին կոնֆիդենցիալ փաստաթուղթ է բացահայտել

Շվեդական Blankspot կայքը հայտնում է, որ գաղտնի փաստաթղթի միջոցով բացահայտել է Հայաստանում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վրա Ռուսաստանի ուղղակի ազդեցության մասին տեղեկություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը, մասնավորապես, նշել է, որ գաղտնազերծված փաստաթղթի միջոցով կարողացել է բացահայտել, թե ինչպես է Ռուսաստանը պլանավորել նվազեցնել Հայաստանի կառավարության ժողովրդականությունը։

Blankspot-ը, հղում անելով վստահելի աղբյուրին, նշել է, որ ձեռք է բերել «2026 թվականի «հակափաշինյանական» ուղղությամբ աշխատանքի ծրագիր» վերնագրով ռուսական փաստաթուղթ, որում ուրվագծվում են ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման կոնկրետ մեթոդները։ Ըստ կայքի՝ ի թիվս այլ բաների, փաստաթղթում նշվում է, որ հիմնական նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես «անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վստահության քվե»։

«Այն նաև նկարագրում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի կառավարության ազդեցությունը սահմանափակելու ջանքերը։ Մեկ այլ նպատակ է կանխել Փաշինյանի «քաղաքական կերպարի» փոփոխությունը կամ «արդիականացումը» քվեարկությունից առաջ։ Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե որ ընդդիմադիր կուսակցությունն է Ռուսաստանը նախընտրում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համեմատ։ Դրա փոխարեն նկարագրվում են այն գործիքները, որոնք պետք է օգտագործվեն հասարակական կարծիքի վրա ազդելու համար։ Առաջարկությունների թվում է սոցիալական ցանցերում Ռուսաստանին միտված նարատիվների առկայությունը 2025 թվականի աշնան համեմատ եռապատկելու ծրագիրը՝ օրական մեկ միլիոն դիտումից մինչև երեք միլիոն»,-գրել է կայքը։

Նշվում է, որ փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի հետ կապված համացանցում կարծիք ձևավորողների թիվը 15-ից պետք է ընդլայնվի մինչև մոտ 40 անհատ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ նրանցից ամենաակնառուները պետք է ընտրովի պաշտոններ զբաղեցնեն ընդդիմադիր կուսակցություններում՝ ընտրություններից առաջ։ Այն նաև նկարագրում է սոցիալական ցանցերում այսպես կոչված «կեղծ դրոշի» արշավները, իշխող կուսակցության քարոզարշավի դեմ ուղղված մեկնաբանությունների թիրախային արշավները և ընտրարշավի ընթացքում բացառիկ բովանդակություն ստեղծելու համար «ստրինգեր խմբերի» ստեղծումը։

«Blankspot-ը կարողացել է ստուգել փաստաթղթի իսկությունը և ծագումը, սակայն հնարավոր չէ որոշել, թե որքանով է ռազմավարությունն իրականում իրականացվել կամ որքանով է այն կարևոր ռուսական ազդեցության ջանքերի համար ընտրություններից առաջ։ Փաստաթղթի մի քանի ասպեկտներ, սակայն, համապատասխանում են Հայաստանում վերջին զարգացումներին։ Փաստաթղթի ստուգման ընթացքում Blankspot-ը պարզել է, որ այն ծագել է այն նյութերից, որոնք ձեռք են բերվել, երբ ռուսական հետախուզական ծառայություններում գործող անձը 2026 թվականի մարտից առաջ ենթարկվել է երրորդ կողմի հաքերային հարձակման։ Նրա գործունեությունը Հայաստանում արտացոլում է փաստաթղթի բովանդակությունը։ Հայաստանում այդ մարդը մասնակցել է կոնֆերանսների և սեմինարների, հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ և լրատվամիջոցներում հաճախակի մեկնաբանություններ է արել երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ։ Հաղորդագրությունը հաճախ նույնն է եղել. որ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով՝ հեռանալով Ռուսաստանից»,-գրել է կայքը։

Կայքի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ռուսական ազդեցության վերաբերյալ բանավեճը հանգեցրել է նրան, որ Հայաստանի կառավարությունը, արդեն 2025 թվականի դեկտեմբերին, դիմել է ԵՄ-ին ռուսական ազդեցությանը հակազդելու համար օգնություն խնդրելու՝ նույն տեսակի աջակցություն, որը տրամադրվել էր Մոլդովային նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կայքը մեջբերել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքը, որի համաձայն՝ նույն ցանցերը, որոնք նախկինում ակտիվ էին Մոլդովայում, այժմ գործում են նաև Հայաստանում։

«Նմանատիպ կասկածներ են ուղղվել նաև հարևան Վրաստանին, որտեղ 2024 թվականի ընտրությունների ժամանակ ԵՄ հատուկ աջակցության միջոցառումներ չեն առաջարկվել։ Ապրիլին Մետան փակեց Facebook-ի մոտ 70 հաշիվներ և էջեր Հայաստանում, որոնք համարվել էին կեղծ։ Միևնույն ժամանակ, ռուս պաշտոնյաները բազմիցս մեղադրել են հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին «հակառուսական պատմություններ» տարածելու մեջ։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ ռուսական ազդեցությունը հիմնականում դասական իմաստով քարոզչության մասին չէ։ Այն սոցիալական ինժեներիայի մասին է՝ հասարակության մեջ անվստահություն և բևեռացում ստեղծելով։ Նրանք ոչ միայն փորձում են ազդել մարդկանց մտածողության, այլև նրանց քաղաքական արձագանքի, զգացողության և գործողությունների վրա. խորհրդային դարաշրջանում սա հայտնի դարձավ որպես ռեֆլեքսիվ վերահսկողություն: Եվ այն իրականացվում է խիստ համակարգված, տվյալների վրա հիմնված և կազմակերպված ձևով, գրեթե ինչպես ժամանակակից գովազդային արշավները կամ հոգեբանական գործողությունները: Հայաստանի դեպքը դրա ևս մեկ հաստատումն է»,-գրել է կայքը:

Արմեն Գրիգորյանը՝ հայ ռուսական հարաբերությունների և Զելենսկու հայտարարության մասին

Արմեն Գրիգորյանը՝ հայ ռուսական հարաբերությունների և Զելենսկու հայտարարության մասին

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան

Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում․ Արման Սարգսյան

Առաջարկում եմ՝ Նարեկ Կարապետյանը հորեղբորը սովորեցնի՝ ինչպես արտասանել «հաղթարշավ» բառը․ Կոնջորյան

Առաջարկում եմ՝ Նարեկ Կարապետյանը հորեղբորը սովորեցնի՝ ինչպես արտասանել «հաղթարշավ» բառը․ Կոնջորյան