Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ

Մայիսի 9-ը մեր պատմության ու հավաքական հիշողության կարևորագույն օրերից է՝ միավորող հաղթանակի, հիշողության և խաղաղության գաղափարները։ Այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անձնվիրաբար պայքարեցին մարդկությունը ֆաշիզմից ազատագրելու համար։ Նրանց խիզախությունն ու տոկունությունը դարձան պատմության ընթացքը փոխած հաղթանակի հիմքը։

Հայ ժողովուրդը պատվով է մասնակցել այդ պայքարին։ Տասնյակ հազարավոր հայեր կռվել են տարբեր ճակատներում, կրել ծանր կորուստներ, սակայն անսասան կամքով շարունակել պայքարը հանուն խաղաղ և անվտանգ աշխարհի։ Հայ զինվորների ու զորահրամանատարների սխրանքները կարևոր էջ են համաշխարհային հաղթանակի պատմության մեջ։

Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը։ Այսօր ևս աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ, և առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների միջև համերաշխությունը, փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցության սկզբունքները։

Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը։

Խոնարհում և երախտագիտություն բոլոր վետերաններին ու պատերազմի զոհերի հիշատակին։

Թող խաղաղությունն ու բարօրությունը մշտապես ուղեկցեն մեր ժողովրդին և հայրենիքին։

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնը»,- ասված է նախագահի ուղերձում։

2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձն է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն։

Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը և դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսևորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին և մարդկանց։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։

Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր և ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, և այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին և սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրված է ուղերձում։

Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան․ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։

Ուղերձում ասվում է․

«Մայիսի 9-ը հիշատակի, հարգանքի և խաղաղության խորհուրդ ունեցող օր է: Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում ֆաշիզմի դեմ պայքարում իրենց կյանքը զոհաբերածներին: Հայ ժողովուրդը նույնպես իր զգալի ավանդն ու արժանապատիվ մասնակցությունն է ունեցել այդ պայքարում. տասնյակ հազարավոր հայեր տարբեր ռազմաճակատներում եւ դաշնակից ուժերի կազմում կռվել են հանուն մարդկության խաղաղ ապագայի ու ազատության:

Այսօր, աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն պայմաններում, առավել քան երբեւէ կարեւոր է պահպանել խաղաղությունը, ամրապնդել պետականությունը եւ շարունակել կառուցել անվտանգ, ժողովրդավարական եւ կայուն Հայաստան: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն այլեւս իրողություն է, բայց այն պահանջում է նաեւ խնամք ու ուշադրություն:

Շնորհավորելով Հաղթանակի եւ խաղաղության տոնը` Հայաստանի Հանրապետությանը ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի եւ պատմության համատեքստում:

Փա՛ռք նահատակներին»:

Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 8-ին՝ ժամը 18։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի, որ Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք:

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 8 վագոն դիզելային վառելիք։ Ընդհանուր ծավալը 479 տոննա է։

Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի օլիգարխի քարոզարշավի մասնակիցներից մարդիկ են բերման ենթարկվել: Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է ՆԳՆ, որտեղից ի պատասխան մեր հարցի՝ հայտնել են.

«Տվյալ հատվածից երեք անձ սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանում, որտեղ նրանց մոտից հայտնաբերվել են դանակներ»:

Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը

Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը