ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Աշխատանքի օրվա կապակցությամբ:
«Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Պապիկյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Աշխատանքի օրվա կապակցությամբ:
«Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Պապիկյանը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Բայրամովը ԿԽՄԿ պատվիրակությանը տեղեկացրել է նաև Ադրբեջան–Հայաստան խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։
Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և ԿԽՄԿ միջև երկարաժամկետ ու փոխվստահելի համագործակցության, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում ԿԽՄԿ կողմից իրականացվող հումանիտար նախաձեռնությունները։
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում և վերահաստատում է Եվրոպական միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության և բարեփոխումների օրակարգին՝ ասված է գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ հայտարարության մեջ:
«Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապի և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության և կայուն աճի ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում»,- ասված է հայտարարության մեջ։
Նաև ընդգծվում է, որ գագաթնաժողովի հիմնական արդյունքները կներառեն ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը փոխկապակցվածության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ոլորտում համագործակցությունը։
Նշվում է, որ երկու կողմերը կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության ստեղծման միջոցով։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է նաև նախաստորագրել Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության (Frontex) և ՀՀ ներքին գործերի նախարարության միջև աշխատանքային համաձայնագիր։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է մեդալակիրներին ու մարզչական անձնակազմին` ընդգծելով, որ այժմ հավաքականում առկա առողջ մթնոլորտն ակնհայտ է բոլորի համար. «Ցավոք չկարողացա ներկա լինել Եվրոպայի առաջնությանը, սակայն այն ինչ տեսա թիմում, որակական նոր իրավիճակ է: Տեսնում եմ, որ այս ընթացքում բարոյահոգեբանական վիճակը թիմում լավ է, թիմը կենտրոնանում է իր անելիքի վրա ու առաջնայինն արդյունքն է: Ֆեդերացիան մեծապես գնահատելու է մեր մարզիչների ու մարզիկների աշխատանքն այդ տրամաբանությամբ: Դրվելու է նպատակ ու մենք տարվա վերջին գնահատելու ենք` հասել ենք այդ նպատակին, թե ոչ: Եվրոպայում մենք ամենաուժեղն ենք, Եվրոպայում ամենաշատ մեդալներն ենք նվաճում, բայց, իմ կարծիքով, արդեն ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու»,- ընդգծեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

01.05.2026, 18:14
Քաղաքականություն
ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղարը՝ «Հույսի օջախ» կենտրոնում բնակվող անձանց խնամքի վերաբերյալ հրապարակումների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հաջորդ շաբաթվանից Եվրոպական միությունից ներմուծվող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու մասին: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում:
Իր հրապարակման մեջ Թրամփը մեղադրել է Եվրամիությանը Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ:
«Ուրախ եմ հայտարարել, որ հաջորդ շաբաթ ես կբարձրացնեմ ԵՄ-ից Միացյալ Նահանգներ ներկրվող ավտոմեքենաների և բեռնատարների սակագները, քանի որ Եվրոպական միությունը լիովին չի պահպանում համաձայնեցված առևտրային պայմանագիրը: Սակագները կբարձրացվեն մինչև 25%», — գրել է նա:
Ամերիկյան առաջնորդը հավելել է մի քանի կարևոր կետեր.
ԱՄՆ տարածքում արտադրված ավտոմեքենաները մաքսատուրքերով չեն հարկվի: Երկրում ընթանում է նոր ավտոգործարանների շինարարություն, որոնցում ներդրվել է ավելի քան $100 միլիարդ: Նախագահն այս ներդրումներն անվանել է ռեկորդային ավտոմեքենաների և բեռնատարների արտադրության պատմության մեջ: Նոր գործարանները համալրված կլինեն ամերիկացի բանվորներով և շուտով կբացվեն:
Թրամփն ընդգծել է, որ Ամերիկայում նախկինում երբևէ նման մասշտաբի իրադարձություն տեղի չի ունեցել:
Հայաստանում ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ շատերը նախընտրել են իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանից դուրս։ Հատկապես մեծ հոսք է նկատվում դեպի Վրաստան, ինչով պայմանավորված կան կուտակումներ Բագրատաշենի անցակետում։
«Արմենպրես»֊ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը հաստատեց տեղեկությունը` նշելով, որ այս օրերին շատերը մեկնում են Վրաստան ու հիմնականում նախընտրում են Բագրատաշենի անցակետը։
«Այո, մեծ հոսք կա ու առկա են կուտակումներ, ամեն ջանք գործադրվում է արագ սպասարկելու համար, սակայն հորդորում ենք մեր քաղաքացիներին նման խնդիրներից խուսափելու համար ընտրել նաև Բավրայի կամ Գոգավանի անցակետերը և հատկապես սա նկատի առնել վերադարձի ժամանակ», ֊նշել է ՊԵԿ մամուլի խոսնակը։
Հայաստանում այսօր նշվում է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, որը Հայաստանում ոչ աշխատանքային է։ Մայիսի 2-ին և 3-ին հանգստյան օրերն են, իսկ մայիսի 4-ը Կառավարության որոշմամբ սահմանվել է ոչ աշխատանքային օր՝ պայմանավորված Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկի մասին, որը նախատեսված է հունիսին: Այս մասին նախագահը գրել է իր Telegram-ալիքում:
Զելենսկու խոսքով՝ ապրիլի ընթացքում համաձայնեցվել են բարեփոխումների առանցքային ուղղությունները, իսկ կառավարությունն ու զինվորական հրամանատարությունը սահմանել են փոփոխությունների բանաձևը: Մայիսին նախատեսվում է համաձայնեցնել բոլոր մանրամասները:
Ակնկալվում են արդեն հունիսին և վերաբերում են զինծառայողների դրամական ապահովմանը: Նախատեսվում է վճարների չափի էական բարձրացում՝ հաշվի առնելով արդարության սկզբունքը՝ կախված մարտական փորձից, արդյունավետությունից և առաջադրանքների բնույթից:
Թիկունքային պաշտոններում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի առնվազն 30 հազար գրիվնա ($720–750), իսկ մարտական դիրքերում գտնվողների համար վճարները զգալիորեն բարձր կլինեն։
Հետևակային ստորաբաժանումների համար կներդրվեն հատուկ պայմանագրեր՝ ամսական 250-ից մինչև 400 հազար գրիվնա ($6,000–9,500) վճարումներով՝ կախված մարտական առաջադրանքների կատարումից:
Նախատեսվում է փոխել ստորաբաժանումների համալրման և անձնակազմի կառավարման համակարգը, ինչպես նաև ուժեղացնել պայմանագրային մոդելը:
Նախագահը նշել է, որ սա թույլ կտա փուլ առ փուլ վերանայել ծառայության ժամկետները և զորահավաքով զորակոչված զինծառայողների հնարավոր զորացրման պայմանները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր երկու ուժերի, որոնք, ըստ նրա, օգտագործում են իրենց ռուսաստանյան կապերը՝ հայ գործարարներին վնասելու համար։
Պատգամավորը պնդում է, որ վերջին օրերին հայ արտադրողների խնդիրները «Ozon» և «Wildberries» հարթակներում արհեստականորեն հարուցվել են հայաստանյան ընդդիմության կողմից։
Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ընդդիմադիրները փորձում են քաղաքական միավորներ հավաքել՝ հարվածելով հայկական բիզնեսին։
«Ախ շատ ողորմելի եք էլի ուղղակի։ Այսինքն դուք էն հույսն ունեք, որ գնալու եք Ռուսաստանում ձեր բիզնես կամ ոչ միայն բիզնես կապերն օգտագործելով… Ozon-ում, Wildberries-ում հայ արտադրողներին փորձելու եք ճնշեք, նենց անեք, որ մի քանի օրով կամ մի շաբաթով մարդկանց վաճառքն արգելեք, ու դա ձեզ Հայաստանում քաղաքական դիվիդենտ ա բերելու՞։ Էդքան ուժեղ կապերով տղերք էիք, ուրիշ ժամանակ ուրիշ երկրի ներկայացուցիչների ճնշեիք բա… դուք մենակ ձեր հայրենակիցների վրա եք կարում, կներեք ձեր բառապաշարով ասեմ՝ գանյատ անեք»,- ասել է պատգամավորը։
Պատգամավորը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վերջին շրջանում վնասներ են կրել նշված առցանց հարթակներում, հստակ իմանալ, թե ով է կանգնած այդ ամենի թիկունքում։
«Սիրելի քաղաքացիներ, ովքեր որ տուժել են Wildberries-ի, Ozon-ի էս վերջին դեպքերից, իմացեք, որ դրա հետևում կանգնած ա Հայաստանի քաղաքական ընդդիմադիր երկու ուժ։ Ինձ թվում ա դուք ինձնից լավ գիտեք դրանց անունները… Դուք մենակ հայ ժողովրդին, հայ արտադրողին, հայ բիզնեսմենին վնաս կարաք տաք ուրիշ երկրներում՝ ուրիշների ոտերն ընկած լինելով»։
Չնայած ստեղծված խոչընդոտներին, Ալեքսանյանը վստահություն է հայտնել, որ պետությունը կկարգավորի իրավիճակը, իսկ ընդդիմությունը կստանա իր արժանի պատասխանը հենց տուժած գործարարների կողմից։
«Էս հարցն էլ կլուծվի միանշանակ, բայց դուք սրա գնահատականը ստանալու եք էդ արտադրողներից։ Լավ իմացեք՝ ով ա սրա հետևում»,- եզրափակել է նա։