Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Մայիսի 1-ին՝ ժամը 22։34-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին

Սամվել Կարապետյանը փորձում է քաղաքական առևտրի մեջ մտնել։ Ընտրություններին իրենք այդքան ձայն չեն հավաքելու, նա նաև թեկնածու չէ, չի կարող լինել ոչ վարչապետ, ոչ պատգամավոր, ասելու են Ռոբերտ Քոչարյանն ամենափորձառուն է, և փորձելու են միանալ, Քոչարյանին սարքել թեկնածու և մեր երկիրը նորից «հանձնեն» կլաններին։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանի՝ բոլորը հայտարարել են, որ Քոչարյանի հետ դաշինք չեն կազմի, դիտարկմանն ի պատասխան, Ալեն Սիմոնյանն ասաց՝ Գյումրիի դեպքերը հիշո՞ւմ եք։

«Արյան վրա երդում էին ուտում։ Հիմա բոլորն էդպես ասում են, հետո մի հատ արդարացում են գտնում, ասում են, դե ճիշտ որոշումն էս պահին դա է։ Քի՞չ ենք նման դեպքերի ականատես եղել»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ նախ պետք է կուսակցությունները քաղաքական գնահատական տան, նրանք չեն կարող գան ու «առնեն» քաղաքացիներին։

«Շատ մասսայական բնույթի է և մասսայական շարունակություններ են լինելու, և մասսայական բռնվելու են բոլորը։ Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս մենք սանկցիան կավելացնենք, հիմա 7-8 տարի է կաշառք տալը և վերցնելը։ Չեմ բացառում, որ ԱԺ արտահերթ ձևով նախագիծ կբերենք և ավելի կծանրացնենք այդ հոդվածը։ Ոչ մեկը չի պլստալու, դա անհարգալից վերաբերմունք է ՀՀ նկատմամբ»,- ասաց Սիմոնյանը։

Շիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 2-ին, ժամը 00։22-ին, մարվել՝ 04։18-ին։ Այրվել են լամինատ, դռների և հատակի շրիշակներ։

Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)

Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը 5 տաղավար տոներից երրորդն է: Այս տարի այն կնշվի հուլիսի 12-ին։

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ տեղի է ունենում վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը

02.05.2026

Վերջին Լուրեր

«Սեքսի նախարարության» ջատագովները հիմա էլ «Աղքատ թոշակառուների» նախարարության մասին են խոսում․ Կոստանյան

ԱՍՀՆ մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Սեքսի նախարարության» ջատագովները հիմա էլ «Աղքատ թոշակառուների» նախարարության մասին են խոսում։ 

Երեկ աչքովս ընկավ կալուգացի օլիգարխի եղբորորդու ասուլիսից մի դրվագ, որտեղ վերջինս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին անվանարկում էր որպես «աղքատ թոշակառուների նախարար»։ 

Ընտրություններին մասնակցելու, դրանցում ժողովրդի քվեն արժանանալու հայտ ներկայացրած ուժից նման ձևակերպում լսելը ոչ միայն խիստ դատապարտելի է և ավագ սերնդի մեր թոշակառուներին թիրախավորող, այլև քաղաքական անգրագիտության դասական օրինակ է։ 

Չնայած ժողովրդին «շուն ու շանգյալ» կոչելուց հետո ավագ սերնդի մեր շատ հարգելի ներկայացուցիչներին որպես «աղքատ թոշակառուներ» պիտակավորելը այլևս զարմանք չի էլ առաջացնում։ Նարեկ Կարապետյանին խորհուրդ կտամ դատարկաբանելուց առաջ մի փոքր ժամանակ գտնել և ուսումնասիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտները, դրանց ընդգրկունությունը, գուցե դրանից հետո ավելի լավ պատկերացնի, թե ինչ կարևորագույն ոլորտների համակարգմամբ է զբաղվում ՀՀ ԱՍՀ նախարարությունը։ 

Հ․Գ․ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է, աղքատությունը ռեկորդային ցածր ցուցանիշներ ունի, նվազագույն կենսաթոշակը 2018-ի համեմատությամբ եռապատկվել է՝ շատ վաղուց անցնելով նվազագույն պարենային զամբյուղի շեմը, իսկ միջին կենսաթոշակը միջին հետվճարով ավելի բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։