Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը ողջունել է
Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում
քննարկվել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնումն ու գործարկումը։ Այդ մասին նա գրառում
է կատարել X-ի իր էջում։

 

«Այսօր կարևոր հանգրվան է տարածաշրջանային կապակցվածության
և խաղաղության համար։ Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպեցին Կարսում՝ հայտարարելու Գյումրի–Կարս
երկաթուղու վերականգնման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս երկաթուղին
ավելի քան մեկ դար հանդիսացել է կենսական առևտրային և տարանցիկ ուղի՝ միավորելով տարածաշրջանը
մինչև 1993 թվականի հուլիսը, երբ վերջին գնացքը հատեց Թուրքիա–Հայաստան սահմանը։

 

Այս առաջընթացը արտացոլում է «Թրամփի միջազգային
խաղաղության և բարգավաճման ուղու» տեսլականը, ինչպես նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը
կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի արդյունքները։

 

Ես ողջունում եմ Հայաստանի և Թուրքիայի վերջին քայլերը՝
ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը։ Ձևավորվում է նոր՝
ավելի փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկաս, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում
կայունության և բարգավաճման հանձնառությանը»,- գրել է նա։

Չնախատեսված կանգառ Գավառի Հացառատ թաղամասում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

29.04.2026, 12:02

Հասարակություն

Կոճակս էր պոկվել, մտա կարելու. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Նիկոլ Փաշինյան

Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Նիկոլ Փաշինյան

Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Նիկոլ Փաշինյան

Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. Նիկոլ Փաշինյան

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը

Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն գոհունակությամբ ընդգծել են Փարիզում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի ընտրությունն ու պաշտոնական բացումը, որը երկու երկրների միջև գործընկերությունն առավել խորացնելու լավագույն դրսևորումներից մեկն է։

Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Երևան առաջիկա այցի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում համագործակցության առաջիկա ծրագրերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

2025-ին ՀՀ-ին և համայնքների սեփականությանն է վերադարձվել 66 մլրդ 934 մլն դրամի 124 գույք. Աննա Վարդապետյան

2025-ին ՀՀ-ին և համայնքների սեփականությանն է վերադարձվել 66 մլրդ 934 մլն դրամի 124 գույք. Աննա Վարդապետյան

Կոռուպցիոն հանցագործությունների թիվը նվազել է. 2023-ին՝ 1368, 2024-ին՝ 1116, 2025-ին՝ 996. դատախազ

29.04.2026

Քաղաքականություն

Կոռուպցիոն հանցագործությունների թիվը նվազել է. 2023-ին՝ 1368, 2024-ին՝ 1116, 2025-ին՝ 996. դատախազ

Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ

 Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից civic.am-ին հաստատում են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։

Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասնում է 5-6-ի։

«Անիֆ»-ի գործով դատախազությունը հանդես կգա հանրային իրազեկմամբ. Թաքցնելու հանգամանք չունենք. Աննա Վարդապետյան

«Անիֆ»-ի գործով դատախազությունը հանդես կգա հանրային իրազեկմամբ. Թաքցնելու հանգամանք չունենք. Աննա Վարդապետյան