Կալուգացի օլիգարխը անտեղյակ է Հայաստանից, անգամ կենսաթոշակի չափը չգիտի. թող նա հնարավորինս շատ խոսի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տեղյակ չէ անգամ ՀՀ-ում կենսաթոշակների չափից:

Ըստ Չախոյանի, այն տարիներին, երբ իշխանության անդամ է եղել Կարապետյանի եղբայրը, նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ, այժմ այն կազմում է 56 հազար դրամ:

«Թող կալուգացի օլիգարխը հնարավորինս շատ խոսի, այդպես նա ի ցույց է դնում միայն իր դատարկությունն ու անտեղյակությունը»,- հավելել է Չախոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Երևանի 5 վարչական շրջանում և 9 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11։00-17։00 Մաշտոցի պողոտա 6, 6/2 շենքեր, Զաքյան փողոց 1, 8 շենքեր,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Տ․Պետրոսյան փողոց 83, 85, 87, 89, 91, 93, 95, 97, 99 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փողոց 45 շենք, Բաշինջաղյան փողոց 6, 159, 159/1, 161, 163 շենքեր, Կարապետյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Մ․Մելքոնյան փողոց 46, 46/2, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00–16:00 Մանանդյան փողոց 29 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00–15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան 1-ին փողոց 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

10:30–12:30 Նորապատ և Մայիսյան գյուղեր,

11:00-13:00 Ակնալիճ գյուղ,

11:00–17:00 Փարաքար, Մուսալեռ և Արևաշատ գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00–13:00 Մրգավան գյուղ մասնակի,

12:00–15:00 Այգավան, Ավշար գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

14:00–15:00 Արտաշատ քաղաք՝ Գայի, Գոլեցյան, Աթարբեկյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10:00–13:00 Չարենցավան համայնք՝ VI թաղամաս 5–12, 30–33 շենքեր, «Հրաշք» մսուր-մանկապարտեզ, երաժշտական դպրոց, «Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–14:00 Ծովինար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–16:20 Ծովակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, «Սևան» ազգային պարկ, «Խաչատրյան Սահակ» ԱՁ,

Լոռու մարզ՝

11:00–15:00 Եղեգնուտ և Դեբեդ գյուղերն ամբողջությամբ,

Տավուշի մարզ՝

11:00–12:00 Այրում քաղաք, Արճիս և Լճկաձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–14:00 Հովք և Գոշ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կամոյի և Աբովյան փողոցներ մասնակի,

11:00–15:00 Աչաջուր, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ՝

11:00–15:00 Ախուրյանի շրջան՝ Մարմաշեն գյուղ,

11:00–16:00 Արթիկ քաղաք՝ Բաղրամյան, Շահումյան, Տուֆագործների փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն՝ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անիի տարածաշրջան՝ Հայկաջոր գյուղ և Հայկաձորի պոմպակայան,

Սյունիքի մարզ՝

11:00–14:00 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան փողոց, Իսրայելյան փողոց 35, 39, 39Ա, 39Բ, 39Գ շենքեր, Նիկողայոս Ադոնցի 1 շենք, Սիսական փողոց 34 շենք, Գ. Նժդեհի փողոց 3–4 շենքեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Ջենսեն Հուանգի հետ շփվելու հնարավորությունը լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia-ի և ՀՀ համագործակցության համար․ Մկրտչյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Nvidia ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգի հետ՝ կից գրելով․

«Այսօր Սպիտակ տան միջոցառմանը հրավիրված էր նաև Ջենսեն Հուանգը՝ Nvidia ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նրա հետ շփվելու հնարավորությունը լավ առիթ էր շնորհակալություն հայտնելու Nvidia ընկերության և ՀՀ միջև ձևավորված համագործակցության համար։

Իսկ նկարի ֆոնում երևացող փոքր-ինչ շփոթված անձը Թիմ Կուկն է՝ Apple ընկերության գլխավոր տնօրենը»։

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

 

«Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։

 

Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սիրելի՛ ժողովուրդ, լավ լուրով եմ ուզում կիսվել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և մարզաշխարհի վերաբերյալ լավ լուր հայտնել։

«Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։

Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում, և մենք առաջիկայում ակտիվորեն պետք է պատրաստվենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։

Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում էլ «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- տեղեկացրել է վարչապետը։

Ովքե՞ր են կանգնած ՔՊ-ի դեմ քարոզչական արշավի հետևում

Որքան մոտենում են ընտրությունները,
այնքան բազմազան է դառնում ՀՀ-ի դեմ հիբրիդային գրոհների ինտենսիվությունը, այնքան
բազմազան է դառնում կառավարող ուժի դեմ կիրառվող հակաքարոզչության գործիքակազմը, որին
անմասն չէ ընտրապայքարին մասնակցող ընդդիմությունը։ Կառավարող ուժի վերաբերյալ տարածվող
կեղծ, մանիպուլյատիվ լուրերի, քարոզչական նյութերի «մենյուն» վերջին օրերին «հարստացվել»
է ևս մեկով՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցվել են պաստառներ, որոնց վրա պատկերված
է համբուրվող նույնասեռական զույգ, որը ցուցադրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քարոզչական «սիրտը»։
 

Նկատենք, որ ՔՊ-ին ԼԳԲՏ համայնքի
հետ ամեն կերպ կապելու ու այսպիսով ՀՀ ընտրողներին մանիպուլացնելու ձեռագիրը նոր չէ։
Այն թարմացվում է պարբերաբար, հատկապես նախընտրական շրջանում՝ կառավարող ուժի դեմ իրականացվող
քարոզչական արշավի շրջանակներում։ (Հիշեցնենք՝ 2018-ին ընդհուպ լուրեր էին տարածվում,
որ հեղափոխությունն իրականացրել է ԼԳԲՏ համայնքը՝ Սորոսի հիմնադրամի միջոցներով)։

 Նույն քարոզչական տրյուկը սերժաքոչարյանական քարոզչամեքենան,
ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի համակարգմամբ, նկատենք, բանեցնում
էր նաև 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանում։  Մասնավորապես ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի
ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Հ1-ի եթերում նախընտրական
քարոզարշավի ժամանակ հարց էր հղել Նիկոլ Փաշինյանին՝ իշխող կուսակցության հիմնադրամում
«ԼԳԲՏ երկու կարկառուն ակտիվիստների» ներգրավված լինելու մասին։ «Դուք պարտավորություն
ունե՞ք էդ ակտիվիստների նկատմամբ, թե՞ չէ՝ ձեր օգտին փող հավաքելու համար»,-հարցրել
էր նախկին նախարարը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր՝ ՀՀ բոլոր քաղաքացիների
նկատմամբ բացի իր հրապարակային պարտավորություններից՝ ուրիշ ոչ մի պարտավորություն
չունի։

Նկատենք, որ ս.թ. հունվարին ԼԳԲՏ թեման կրկին
ակտիվացել էր։ Չինաստանի գլոբալ
հեռուստատեսային ցանցի թուրքալեզու ծառայությունը՝ CGTN
TÜRK-ը, հունվարի 31-ին 
գրել էր, թե ԼԳԲՏ+ համայնքը
նախատեսում է 2026-ի ապրիլի 7-ին երթ անցկացնել Երևանում։ Ըստ նյութի հեղինակ Օկայ
Դեպրեմի՝ Հայաստանի վարչապետը դրական է վերաբերվում «շարժման
օրինականացմանը»։
Այն մեծ տարածում էր գտել տարբեր սոցհարթակներում, նաև՝
Ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Վարչապետի մամուլի
քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան 
էջում  և pastinfo.am-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, թե Փաշինյանը հավանություն է տվել
ԼԳԲՏ+ համայնքի շքերթի անցկացմանը.

«Մեդիա
դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի
անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը
»,- նշել էր խոսնակը։

 ԼԳԲՏ համայնքի հետ կապված քարոզչական
շահարկումները մեծ հավանականությամբ նոր թափ կստանան առաջիկայում՝ հաշվի առնելով թեմայի
զգայունությունն ու մեր հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքը թեմային։

   

Թրամփի նկարը՝ ԱՄՆ անձնագրերի էջերին․ իսկ դուք կարմիր գույնից եք բողոքում․ Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր կենսաչափական անձնագրերի գույնի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին:

Նա նշել է, որ այս օրերին անձնագրերի թեման ակտուալ է նաև ԱՄՆ-ում:

«Թրամփի նկարն անձնագրերի էջերին.

Էս վերնագրերով էր երեկվա ԱՄՆ լրահոսը, փաստորեն, անձնագրային թեման ԱՄՆ-ում էլ է պայթել։

Իսկ դուք կարմիր գույնից եք բողոքում))

Այո, Թրամփը որոշել է սահմանափակ քանակությամբ (շուրջ 30.000) անձնագրեր հրապարակել ԱՄՆ անկախության 250_ամյակի կապակցությամբ։

Փաստորեն, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել»,- գրել է Աբրահամյանը:

Թրամփի նկարը՝ ԱՄՆ անձնագրերի էջերին․ իսկ դուք կարմիր գույնից եք բողոքում․ Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր կենսաչափական անձնագրերի գույնի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին:

Նա նշել է, որ այս օրերին անձնագրերի թեման ակտուալ է նաև ԱՄՆ-ում:

«Թրամփի նկարն անձնագրերի էջերին.

Էս վերնագրերով էր երեկվա ԱՄՆ լրահոսը, փաստորեն, անձնագրային թեման ԱՄՆ-ում էլ է պայթել։

Իսկ դուք կարմիր գույնից եք բողոքում))

Այո, Թրամփը որոշել է սահմանափակ քանակությամբ (շուրջ 30.000) անձնագրեր հրապարակել ԱՄՆ անկախության 250_ամյակի կապակցությամբ։

Փաստորեն, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել»,- գրել է Աբրահամյանը:

Նարեկ Կարապետյանի էժանագին պոպուլիզը ԼՂ-ից տեղահանվածների թեմայով. ՀՀ կառավարության իրականացրած ծրագրերը՝ թվերով

Ընտրությունների նախընթաց
շրջանում ընդդիմադիր բևեռը մեկ խնդիր ունի՝ հնարավոր բոլոր միջոցներով դեպի իրեն հակել
մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ կորզելու վերջիններիս քվեն։

Նկատենք, որ տևական ժամանակ
է, ինչ ընդդիմադիր հայտնի եռյակը ներկայացնող ուժերը երեստվանքի ժանրում հիշեցնում
են, թե այս ընթացքում ի՜նչ բարեգործություններ են արել ղարաբաղցիների համար՝ թել ու
ասեղից սկսած։

Եթե ծնունդով ղարաբաղցի Ռոբերտ
Քոչարյանն իր համերկրացիների  սիրտն ու քվեն
նվաճելու համար նրանց հետ հանդիպումներում խոստանում է հետամուտ լինել վերջիններիս
վերադարձի իրավունքի իրացմանը՝ չմոռանալով շեշտել՝ «դա հեշտ չի լինելու», Գագիկ Ծառուկյանը,
խասյաթի համաձայն,  կամերաների առաջ հաշվետվություններ
է ներկայացնում իր արածների մասին, ապա Սամվել Կարապետյանի թիմը, մասնավորապես Նարեկ
Կարապետյանն այլ մարտավարություն էր բանեցնում՝  օրերս փորձում էր  տպավորություն ստեղծել, թե ՀՀ իշխանությունները
անտերության են մատնել ղարաբաղցիներին, նրանց դիմավորող-տեղավորող չի եղել, նրանց մատից
մի փուշ հանող չի եղել։ Ավելին, մինչ  իրենք՝
«տաշիրենք», ընդունում, կարեկցում, տեղավորում, աջակցում էին խեղճ ու անօգնական ղարաբաղցիներին,
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
․․․ պարգևավճարներ էր բաժանում
ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին։ Ի դեպ, Կարապետյանն իր հարցազրույցի այս կտորը
վերնագրել է այսպես՝ «ՔՊ-ի իրական դեմքը՝ փո՞ղ, թե՞ հայրենիք»։ «Երբ մենք գիշերները
չէինք քնում, էդ ամբողջ սթրեսի մեջ, ողջ ծանրության մեջ, ԱԺ նախագահի ձեռքը գնացել
է, պարգևավճարներ է բաժանել։ Երբ 100 հազար մարդ անտուն էր, պարգևավճարներ է բաժանել
իրենց պատգամավորներին»։  

Նարեկ Կարապետյանի հոր կուսակից
ընկեր Էդուարդ Շարմազանովը  կրտսեր Կարապետյանի
նման պահվածքը  հաստատ այսպես կբնութագրեր՝
«դիշովի պոպուլիզմ»։ Սերժ Սարգսյանն էլ երևի կավելացներ՝ «Նարեկ ջան, սիրուն չի»։ 

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը
գլխավորող անձը, փաստորեն, ապացուցում է, որ անբարոյականությունը չունի սահմաններ,
հանուն քաղաքական օրակարգի սպասարկման՝ նա պատրաստ է անգամ խեղաթյուրել ակնհայտը, կեղծել
իրականությունը, զրոյացնել ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերը։  

Նարեկ Կարապետյանի այս հայտարարության
հետքերով Civic.am-ը հարցում է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝
պարզելու՝
 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստան տեղափոխված,
ՀՀ-ում բնակվող ԼՂ քաղաքացիներին առնչվող սոցիալական ծրագրերի իրականացման համար ՀՀ
պետական բյուջեից որքա՞ն միջոցներ են հատկացվել-ծախսվել։ Խնդրել էինք տարեկան կտրվածքով՝
2023 թ
-ից  2026 թվականը ներառյալ, ներկայացնել պետբյուջեից
ծախսված (ծախսվելիք) միջոցների չափը։ Խնդրել էինք նշել նաև Կառավարության կողմից իրականացված
վերոհիշյալ սոցիալական ծրագրերից օգտվող շահառուների թիվը։

Ի պատասխան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարությունից հայտնել են, որ ՀՀ կառավարությունն այս ընթացքում՝ 2023-ին,
2024-ին, 2025-ին կայացրել է մի շարք որոշումներ, որոնցով իրականացվել են մի շարք ծրագրեր։

Իրականացված ծրագրերի, դրանց տևողության,
դրանցից օգտված շահառուների թվի, պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցների մասին՝
ստորև։

 

Նշենք, որ օրերս ՆԳ նախարարն
անդրադարձավ  շահարկումներին, թե
պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր
հայրենակիցներին: Նախարարը հիշեցրեց՝ 2025-ին քաղաքացիություն ստացածների թիվը
եղել է 19,367, բայց Ղարաբաղից տեղահանված 36,676 անձ, ըստ էության, ձեռք է բերել
ՀՀ քաղաքացիություն, որից մի հատվածը եղել է անձնագրավորման ռեժիմով, մնացյալ
մասը՝ նախագահի հրամանագրով:

 

Հեղինե Մանուկյան  

      

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ թագավորության թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Ընդունելությունն ուղեկցվել է ելույթներով, որից հետո Կոնգրեսի առջև ելույթ է ունեցել նաև Չարլզ III-ը։